10/05/2018
Մայիսի 10-ին՝ Համբարձման տոնի օրը՝ հավարտ Ս. Պատարագի, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և Արցախում զոհված զինծառայող Հրաչյա Սարգսյանի մայրը՝ Աիդա Սարգսյանը, ԱՀԹ առաջնորդարանում հանդիպեցին առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին: Տիկին Աիդան, Սրբազան Հոր օրհնությամբ և աջակցությամբ, այս տարվա ապրիլին մասնակցեց դեպի Երուսաղեմ ուխտագնացությանը, որ կազմակերպել էր ԱՀԹ Զորավոր
10/05/2018
Մայիսի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասներկու երեխաների քիթ-կոկորդ-ականջի (ՔԿԱ) սքրինինգ և իմպեդանսոմետրիա հետազոտություններ, որ անցկացվեցին
07/05/2018
Քրիստոսի մարդեղության մասին բոլոր հրեշտակները չէ, որ գիտեին: Եվ երբ Քրիստոս երկինք էր բարձրանում, հրեշտակները միմյանց հարցնում էին, թե ո՞վ է արդյոք այս հզորը: Հրեշտակները Քրիստոսին չճանաչեցին, որովհետև Նրա մարմինը ծածկում էր Նրա աստվածությունը: Սուրբ Դիոնիսիոսն ասում է, որ երկնայինները Քրիստոսին չէին համարձակվում հարցնել, որովհետև Նրա տեսքը ահեղ և փառավոր էր: Այս հարցումը և դրան տրված պատասխանը մեզ ներկայացնում է 23-րդ սաղմոսը: Քրիստոսին
05/05/2018
Աստծո կողմից արարված ամեն ինչ իր նպատակն ու նշանակությունն ունի: Խոսքը մարդու մտքի, զգացմունքների և ընդհանրապես մարդու ներքին բարոյական վիճակի արտահայտությունն է, ինչի շնորհիվ ճանաչվում է մարդը, ինչպես ծառը՝ իր պտղից: Մարդկային փոխհարաբերությունները ոչ միայն մարդուն են բնութագրում, այլ նաև Աստծո հանդեպ նրա հարաբերությունը: Աստվածահաճո մարդկային փոխհարաբերությունը պահանջում է ջանք ու եռանդ. ոչ միշտ է անհրաժեշտ խոսել, երբեմն անհրաժեշտ
04/05/2018
Ինչ հիմարություն ասես, որ այսօր երեխաներին չեն պատմում դպրոցներում: Դարվինի տեսությունը և նման այլ հիմարություններ… Նրանք, ովքեր երեխաներին այդ բոլոր հիմարությունները սովորեցնում են, իրենք դրանց չեն հավատում: Սակայն նրանք հիմարացնում են երեխաներին, որպեսզի պատվաստեն նրանց այդ վարակը և հեռացնեն Եկեղեցուց: Մի անգամ նման մի «գիտնական» սկսեց իր հեքիաթները պատմել ինձ. «Ենթադրենք, որ հողի բաղադրության մեջ զանազան միկրոօրգանիզմներ
03/05/2018
4-րդ դարում ապրել է ավազակների մի խմբապետ՝ Մովսեսը, որ եթովպացի էր: Սևամորթ եթովպացիներին կոչում էին նաև մուրին: Նա բարձրահասակ էր և ամրակազմ: Ասում էին, որ նրա հասակը մոտ երկու մետրի էր հասնում: Մովսեսն իր ավազակախմբով անխնա թալանում էր իր ճանապարհին հանդիպած մարդկանց և շատերին նույնիսկ սպանում: Պատմում են, որ նա եղել է մի պաշտոնյայի ստրուկ, որը վտարել է նրան իր տնից՝ գողության, սպանության և անփույթ պահվածքի համար: Այդպիսով, Մովսեսը գնում
02/05/2018
Մայիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ որպես քաջալերանք, աջակցեց համայնքի երիտասարդ անդամ, ուսանողուհի Հարությունյան Մելինեին (20 տ.)՝ նրան հանձնելով դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր արտերկրում բնակվող Մարտիրոս Պենկլիանը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ հարազատի՝ ֆրանսահայ ուսուցիչ, գիտնական Վանիկ Հակոբջյանի: Մելինեի հայրը մահացել է տասնչորս
30/04/2018
Ապրիլի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Արուսյակ Ավետիսյանին (63 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Տիկին Արուսյակը վարձակալությամբ բնակվում է Աճառյան 20/35 հասցեում: Նա նշեց, որ ֆինանսական դժվարությունների առջև է կանգնած, քանի որ իր նվազագույն աշխատավարձով չի կարողանում վճարել տան և կոմունալ վարձերը: