27 Հոկտեմբեր, Գշ
08/03/2019
Դեպքը տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմի օրերին: Թեոդոսիա Տիմոֆեևնայի ամուսինը քաղցկեղից մահացավ: Չնայած պատերազմին ու սովին, նա հանգուցյալի բոլոր իրերը բաժանեց վերջինիս հոգու հանգստի համար, իսկ իրեն միայն նրա տաք վերնաշապիկը պահեց, որ պատերազմից առաջ միասին էին գնել: «Թող որպես հիշատակ մնա»,- որոշեց նա: Թեոդոսիա Տիմոֆեևնան միայնակ էր ապրում: Դժվար էր, կարոտում էր ամուսնուն, բայց համբերում էր և ամենակարևորը՝ վստահում Աստծուն: Մի
07/03/2019
26. Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել, և ո՛չ սանձահարեսցէ զլեզու իւր, այլ զբաղէցուցանիցէ զսիրտն իւր, այնպիսւոյն վայրապա՛ր է կրօնաւորութիւնն: Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը: Ամեն տեսակ առաքինության համար մեզ կամք է պետք, և առաջնայինը կամքն է, որովհետև կամավոր է առաքինությունը և բռնի չի կատարվի, հետևաբար Աստված մեզանից հարկադրաբար չի պահանջում
06/03/2019
Մարդն արդարություն է պահանջում, նույնիսկ փոքրիկ երեխան, եթե նրա ձեռքից վերցնում ես կոնֆետը կամ խաղալիքը, սկսում է լացել՝ անարդարության զգացումն ունենալով, որովհետև արդարության ընկալումն արդեն իսկ առկա է նրա հոգում: Արդարություն հասկացության մասին խոսելիս կարող ենք հանդիպել տարբեր սահմանումների և բնութագրումների, որոնք մեծմասամբ համընկնում են միմյանց: Արդարություն ասելով՝ հասկանում են ճշմարտություն, իրավացիություն, օրինականություն,
05/03/2019
Երբեմն հանդիպում ես մարդկանց, որոնք վստահորեն ասում են, թե հավատում են Աստծուն, հոգևոր աշխարհի գոյությանը, համաձայն են, որ աղոթքն օգնում է խաղաղություն և հանգստություն ձեռք բերել, անկեղծորեն կարծում են, որ մարդը պետք է բարի լինի, բայց և միևնույն ժամանակ չեն կարևորում հոգու փրկության համար անհրաժեշտ Ս. Պատարագի արարողությանը մասնակցելը, եկեղեցու համայնքային կյանք մուտք գործելը: Այդ ամենն իրենցից հեռու և իրենց չվերաբերող մի կյանք է: Քրիստոսահիմն
04/03/2019
Մարտի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի Մ. Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի միջին դասարանների աշակերտները հանդես եկան Բուն բարեկենդանին նվիրված միջոցառմամբ: Թեև եղանակը անձրևային էր, բայց երեխաները կարողացան լիարժեք նշել Բուն բարեկենդանյան տոնախմբությունը՝ տոնի ուրախությանը հաղորդ դարձնելով նաև հանդիսատեսին: Մինչ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը ողջունեց
03/03/2019
Ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը մարտի 2-ին «Տերյան» ռեստորանում ազգային երգ ու պարով, խաղերով և ավանդական ուտեստներով նշեց Բուն բարեկենդանը: Բարեկենդանյան ուրախ տոնախմբությունից բացի սիրիահայ համայնքը նշում էր նաև իր գործունեության հնգամյակը: Հինգ տարի է, ինչ «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.
03/03/2019
Մարտի 3-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Բուն բարեկենդանը՝ բարեկենդաններից ամենամեծը, որ նախորդում է Մեծ պահքին: Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները օրվա խորհրդին հաղորդ դարձան՝ ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզխոսությունը, որում մասնավորաբար ասվում էր. «Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ, քանի
03/03/2019
«Գիշերաց կանխէ հոգի իմ առ քեզ Աստուած, զի լոյս են հրամանք քո ի վերայ երկրի»: «Գիշերով իմ հոգին դեպի Քեզ է շտապում, Աստվա՛ծ, քանզի Քո հրամանները լույս են երկրի վրա» (Եսայի 26:9): Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր մեր մայր եկեղեցին տոնախմբում է Մեծի Պահոց առաջին կիրակին՝ Բուն Բարեկենդանը, որը դրախտային կյանքի հիշատակն է: Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր