27 Հոկտեմբեր, Գշ
18/02/2019
Այսուհետև՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին: Հնձանը եկեղեցին է, քանզի մեր գլուխը իրեն որթ կոչեց, իսկ Հայրը՝ մշակ իր ճյուղերի: Ունի նաև Բաբելոնից դուրս գալու, և վերին Սիոնում բնության ազատության խորհուրդը: 1. Որպէս սիրելի են յարկք քո, Տէր զօրութեանց, ցանկայ և փափագէ անձն իմ ի գաւիթս քո: Որքա՜ն հաճելի է քո հարկի տակ. զորությունների՛ Տեր, իմ հոգին քո գավիթն է ցանկանում ու փափագում: Հարկը հոգնակի է դնում, ըստ այն խոսքի, թե. «Իմ Հոր
17/02/2019
«Զի հաց յՍստուծոյ է, որ իջանէ յերկևից եւ կեանս տայ աշխարհի»: (Հովհ. Զ 33) Սիրելի և հավատակից եղբայրներ և քույրեր, Հայոց մեր Մայր Եկեղեցու սրբազան հայրերը հատկապես Ծննդյան այս Դ կիրակիի ընթերցանության համար ընտրել են հետևյալ Ավետարանական հատվածը՝ վերստին հրավիրելով մասնակից դաոնալու սիրո այս սեղանին, «որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»: Ահավասիկ, թե ինչպես է խոսում Տերը մեկ անգամ ևս անդրադարձ
16/02/2019
Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ լավագույն զինվորների պարգևատրման արարողությունը: Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առավել աչքի ընկած 20 զինվորներին: Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինվորներ: Նրանց ցուցակը տրամադրել
16/02/2019
Բացի այն, որ Սբ. Սարգսի տոնը համաժողովրդական սիրելի տոն է, այն նաև արդեն քանի տարի է, ինչ հայ երիտասարդի համար դարձել է իր տոնը՝ օրհնություն ստանալու օրը: Տոնը սկսում ենք նշել նախորդ օրվա երեկոյից, քանի որ, ըստ եկեղեցու, օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Այդ երեկոն ոմանց համար դարձել է «աղի բլիթ ուտելու օր»: Երբ խորամուխ ենք լինում Սբ. Սարգսի տոնի բուն խորհրդին և բովանդակությանը, ապա չենք կարող շրջանցել այն հանգամանքը, թե
15/02/2019
Փետրվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մարգարյան բազմանդամ ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասի 92/12 հասցեում: Յոթ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը ֆինանսական դժվարին կացության մեջ է հայտնվել. միայն ընտանիքի դուստրը՝ Աննա Մարգարյանն (38 տ.) է աշխատում: Նա ասաց, որ իր երկու եղբայրներից մեկն ընտանիք է կազմել և նրանցից ոչ ոք մշտական աշխատանք չունի, իսկ
14/02/2019
«Տեսին աչք իմ զփրկութիւն Քո. զոր պատրաստեցեր առաջի ամենայն ժողովրդոց: Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց եւ փառս ժողովրդեան Քում Իսրայէլի»: «Աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար» (Ղուկաս 2:30-32): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր միասնաբար տոնում ենք քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարին
14/02/2019
Երկու հազար տարիներ շարունակ Քրիստոսին միշտ ընդառաջ գնալու պատգամին է ունկնդիր լինում յուրաքանչյուր քրիստոնյա՝ նշելով Տեառընդառաջը: Այս տոնը հայերիս համար համաժողովրդական է: Տոնի պատմությանը անդրադառնալով՝ իմանում ենք, որ քսան դար առաջ այն կարգվեց Սբ. Հակոբոս Տեառնեղբոր կողմից, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը անփոփոխ ձևով նշում է Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին: Չորս ավետարանիչներից միայն Ղուկասն
13/02/2019
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը՝ քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը: Ամեն տարի փետրվարի 13-ին հանդիսավոր ժամերգությամբ ազդարարվում է տոնի նախատոնակը: Այս տարի ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մեծ թվով հավատավոր հայորդիներ իրենց մասնակցությունն էին բերել հանդիսավոր ժամերգությանը՝ Փրկչին ընդառաջ գնալու կոչին ունկնդիր: Ժամերգության ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: