27 Հոկտեմբեր, Գշ
03/01/2019
«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս ԻԸ 19, 20): Այս պատգամին հետևելով շուրջ մեկ տասնամյակ է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում հոգևոր ծառայություն է իրականացնում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Նրա հետ զրուցել ենք աստվաճանաչողության, հոգևոր
02/01/2019
Սիրելինե՛ր, Օրեր անց, որպես հավատավոր զավակներ առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու, ցնծությամբ պիտի դիմավորենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար. «...նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ ու ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներին Դ 23-24): Ինչպես որ իմաստուն մոգերն իրենց աչքերն ուղղեցին
02/01/2019
Հարցազրույց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ, իրավաբան, աստվածաբան, նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ: Ինչպե՞ս ձևավորվեց հավատքի Ձեր ուղին: Անշուշտ, առաջին սերմերը դրվել են ծնողներիս կողմից։ Փոքր տարիքում շատ բան չէի գիտակցում, բայց գիտեի, որ դա է ճիշտը... ավելի հասուն տարիքում Կաթողիկե եկեղեցու նախկին հոգևոր սպասավոր Տեր Ավետիսը մի օր ինձ հրավիրեց մասնակցելու եկեղեցում անցկացվող դասընթացների, ապա առաջարկեց խորան բարձրանալ։
01/01/2019
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով Մեր բարեմաղթանքներն ենք հղում այս պահին ծառայության վայրում իրենց պարտականություններն իրականացնողներին, հայրենյաց սահմանները անառիկ պահող մեր բանակի սպաներին ու զինվորներին, եկեղեցիներում աղոթքի համախմբվածներին, տոնական սեղանների շուրջ
01/01/2019
«Ահաւասիկ կամ Ես առ դուրս և բախեմ. եթէ ոք լուիցէ ձայնի իմում՝ եւ բանայցէ զդրունսն, մտից առ նա»: «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ»: (Հայտնություն 3:20) Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս. Այսօր Ամանոր է: Եվ Աստվածային սերը և գալիք տարվա բարի և գեղեցիկ սպասումները ոգևորում և երջանկացնում են մեզ: Մենք մեծ ցնծությամբ սպասում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի
01/01/2019
Տարեմուտի գիշերն իմաստավորելու հնագույն և գեղեցիկ ավանդույթ ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ավանդույթի համաձայն՝ բոլոր եկեղեցիներում Նոր տարվա մուտքն ազդարարվում է աղոթքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում զանգերի ղողանջյունով ազդարարվեց Տարեմուտը, ազդարարվեց՝ տարին աղոթքով իմաստավորելու կոչով: Տարեմուտի արարողությունը բազմաթիվ հավատացյալների էր համախմբել եկեղեցու սուրբ հարկից ներս՝ փառաբանելու Տիրոջն ապրած յուրաքանչյուր
31/12/2018
Սիրելի առաքինասեր հավատացյալներ, մոտ ու հեռավոր ափերում բնակվող մեր կայքի հավատարիմ ընթերցողներ, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ և հույս հայտնում, որ ձմեռային այս ցրտաշունչ օրերին ձեր սրտերը շարունակում են Տիրոջ սիրով բոցավառվել և ջերմացնել ձեզ շրջապատող մարդկանց հոգիները: Արդեն անցյալում է ամանորյա խելահեղ գնումների մրցավազքը, զարդարված են տոնածառերը, քաղաքի փողոցներն ու տները, և մարդկանց մեծամասնությունը, մանկան
30/12/2018
Դեկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց տարեվերջյան Ս. Պատարագը: Արարարողության ավարտին համայնքի և հոգևոր դասի կողմից եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը եկեղեցում սպասավորող դպիրներին ամանորյա նվերներ՝ իրենց անունը կրող վերնազգեստ և ժամացույց, նվիրեց: Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Սուրբ Սեղանին սպասավորող տղաները լավագույնս էին հանձնել դպիրների թիկնածուների քննությունը, իսկ Ս. Ստեփանոս նախավկայի տոնի