27 Հոկտեմբեր, Գշ
16/01/2019
Այսուհետև՝ անցած ժամանակների մասին Ասափի վկայությունը. սաղմոս եթովպացիների մասին: Իսրայելացիների Բաբելոն փոխադրվելը և նրանց աղոթքներն է խորհրդանշում, ինչպես նաև վերադարձը, և Գոգի ու յուրայինների կորուստը, որ Եթովպիայից և Թարոսից էին եկել: Նաև բոլոր արդարների աղոթքն է Քրիստոսի գալստյան համար: 1. Որ հովուեսդ Իսրայէլի՝ նայեա՛ց, որ առաջնորդես որպէս խաշին Յովսեփու: Դու, որ հովվում ես Իսրայելին՝ ո՛ւշ դարձրու, դու, որ առաջնորդում ես Հովսեփի
14/01/2019
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգելի նախագահող, Պատվարժան պատգամավորներ և սիրելի ներկաներ, Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ: Այսօր դուք՝ իբրև վստահյալ ներկայացուցիչները ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու
13/01/2019
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունն արդեն երկրորդ տարին է, որ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հին տոմարով Նոր տարուն իր ամանորյա նվերը՝ ուրախ Կաղանդչեքն է մատուցում համայնքի անդամներին և հոգևոր դասին: Հունվարի 13-ին՝ Քրիստոսի անվանակոչության տոնին նվիրված Ս. Պատարագի ավարտին, երիցատան դահլիճում համայնքը, հոգևոր դասը և հյուրերը վայելեցին երիտասարդների վառ
13/01/2019
«Եւ իբրեւ լցան աւուրք ութ թլփատել զնա, եւ կոչեցաւ անուն նորա Յիսուս, որ կոչեցեալ էր ի Հրեշտակէն»: (Ղուկ. Բ 21) Սիրելի՛ հավատացյալներ, Ս. Ծննդյան և Աստվածահայտնության պարգևած հոգևոր ուրախությունն ու ցնծությունը շարունակվում է, քանի որ ութ օր առաջ ծնված մանուկը, Ում հովիվները ճանաչեցին որպես Օծյալ Տիրոջ, Ում հրեշտակները փառաբանեցին որպես Փրկչի և Ում մոգերը երկրպագեցին որպես թագավորի, անուն ստացավ: Այսօր մեր Նորածին Տիրոջ անվանակոչության
12/01/2019
Քրիստոնեական մտածողության համար պատահական չէ Ամանորի և Սուրբծննդյան տոների հաջորդականությունը, ժամանակի և կյանքի խորհուրդների այս ներքին կապը: Քրիստոսի ծնունդը մարդկության մեծ ընտանիքի համար ուրախության, երջանկության, նորոգության, «առավել» կյանքով ապրելու և աշխատելու սրբազան կոչ պարունակող տոն է: Հոգեպարար այդ ուրախության և երջանկության զգացումներով լի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, Սուրբ Ծննդյան ութօրէքի վեցերորդ
12/01/2019
Մանուկ Հիսուսին ծննդյան ութերորդ օրը տաճարում թլփատեցին և անուն դրեցին (Ղուկ. 2.21): Ըստ հրեական օրենքի` ութ օրեկանը լրացած երեխաներին տանում էին տաճար, արու զավակներին թլփատում և անվանակոչում: Թլփատությունը հուշում էր, որ մարդը պետք է հեռու մնա իր մարմնի մեղավոր հաճույքներից և կրքերից. Հին Կտակարանի մարդը նախ մարմնականին վերաբերող ըմբռնումների միջոցով պետք է բարձրանար դեպի հոգևորը: Սակայն այժմ, երբ Նոր Կտակարանի ժամանակներում մենք ունենք
11/01/2019
Քրիստոսի մանկության պատկերաշարի ուշագրավ թեմաներից մեկը «Փախուստ Եգիպտոսն» է: Այս թեմային հայ մանրանկարչության ոչ բոլոր դպրոցներում են անդրադարձել: Տպավորիչ ու ինքնատիպ կերպով է լուծված «Փախուստ դեպի Եգիպտոս» հորինվածքը ձեռ. № 6319-ում, ուր Մարիամը՝ մանուկը գրկին, ոտքով գնում է Եգիպտոս: Առջևից քայլում է Հովսեփը. նրանք փախչում են թագավորի մանկասպան հրամանից: Նկարում չկա միջավայրն արտահայտող որևէ մանրամաս, և այդ լռությունը դիտողի
10/01/2019
Քրիստոսի ծնունդից առաջ մարդկությունը տխուր վիճակում էր գտնվում: Այդ վիճակը տեսնող Եսայի մարգարեն աղաղակում էր. «Ինչո՞ւ եք անօրենությունների վրա նոր վերքեր ավելացնում: Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության: Ոտքերից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա. վերքերի, այտուցների և շարավոտ խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա, ո՛չ ձեթ և ո՛չ էլ վիրակապ» (Եսայի 1:5-6): Ահա այդպիսի տխուր ժամանակում է մարգարեն ավետում. «Ահա կույսը պիտի հղիանա և