27 Հոկտեմբեր, Գշ
30/01/2019
Դասեր անապատականների կյանքից Սուրբ Մակարը, վաղ այրիանալով, հեռացել է անապատ և այնտեղ ապրել ճգնակեցությամբ: Մինչև մեր օրերը պահպանված նրա իմաստուն զրույցները մեծապես օգտակար են բոլոր քրիստոնյաների ներքին հոգևոր կյանքի համար: Մի անգամ իր խցում մի գողի հայտնաբերելով` Մակարը չի հայտնում իր անձը և օգնում է գողին հավաքել իրերը ու սիրով ճանապարհ է դնում` ասելով. «Ես ոչինչ չեմ բերել այս աշխարհ և ոչինչ էլ չեմ տանելու»: Այսպիսի հեզությամբ
29/01/2019
Փորձառու ծնողներին հատուկ է իրենց զավակներին զգուշացնել ամենատարբեր վտանգների և փորձանքների մասին: Մեր Տերը՝ որպես փորձառու Վարդապետ, հոգեկործան վտանգի մասին զգուշացնում է մեզ՝ ասելով. «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց» (Մատթ. 7:15-16): Փրկչի այս խոսքն ամենազդու խրատը պիտի լինի յուրաքանչյուրիս՝ տարբերակելու ճշմարիտ մարգարեին կեղծ
28/01/2019
Հայոց բանակի ծնունդը հայ ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է՝ հաղթանակած ու կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություներով: Մեր բանակը կայացած է հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Այսօր ուզում ենք շնորհավորել հատկապես մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել
28/01/2019
Սաղմոս Ասափի: Հանդիմանություն է չար իշխանների և քահանաների համար, և ասում է պատճառը, թե ինչու է բարձիթողի մատնել: 1. Աստուած եկաց ի ժողովս աստուածոց, և ի միջի նոցա դատէր զնոսա: Աստված կանգնեց աստվածների ժողովում, և նրանց մեջ դատապարտեց նրանց: Իշխանները, դատավորները, քահանաներն ու դպիրները, ովքեր կյանքի ու մահվան հրաման են տալիս, աստվածներ են կոչվում, ըստ այնմ, թե՝ «Քո աստվածներին մի՛ վատաբանիր և քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր»
28/01/2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները՝ իր մշտարթուն ու խիզախ ծառայությամբ մեր կյանքում բերելով օրինակը հայրենասիրության ու պատասխանատվության: Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը
27/01/2019
«Փրկէ Տէր զանձինս ծառայից իւրոց, մի զղջասցեն ամենեքեան, ոյք յուսացեալ են ի նա»: «Տերը փրկում է Իր ծառաներին և բոլոր նրանք, որ հույս են դնում Նրա վրա, չպիտի զղջան»: (Սաղմոս 33:23) Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Մենք բոլորս ունենք մեր առօրյա բազմաբնույթ խնդիրներն ու հոգսերը, բայց անչափ կարևոր է, որ աշխարհիկ հոգսերը, զբաղմունքներն ու անցուդարձերը ամբողջովին չկլանեն մեզ: Հարկ է, որ մենք ժամանակ գտնենք՝
26/01/2019
Արդյո՞ք լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք Երբ խնդիրներ ունես, ասում ես. «Մենաստաններում խնդիրներ չկան»: Ասում ես, որ մենաստանում խնդիրներ չէիր ունենա: Հոգևոր կյանքով կապրեիր, տերողորմյան ձեռքիդ, և ո՛չ կդատեիր, ո՛չ հետաքրքրասիրություն կցուցաբերեիր, ո՛չ կխանդեիր, ո՛չ կնախանձեիր, այդ ամենը չէր լինի: Հրեշտակ կլինեիր: Լսո՞ւմ եք: Ահա, թե ինչ են մարդիկ մտածում: Եվ այդ տպավորությունը նրանց վրա մենք ենք գործում՝ հոգևորականներս: Իսկ արդյո՞ք դա
25/01/2019
Այս զրույցի պատճառը օրերս ստացած կարճ հաղորդագրությունը հանդիսացավ: Հիմա կբացեմ այն և մտքերս կկիսեմ ձեզ հետ: Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի: Երջանիկ ու հանգիստ եղեք խնդիրների ու անհեթեթությունների այս աշխարհում: Չէ՞ որ, եթե նույնիսկ ճգնաժամն է չոքել դռանդ առջև, և դժվարություններն ամեն կողմից շրջապատել են քեզ, սիրտդ կարող է ուրախ մնալ: Կարող ես չհուսահատվել: Բավական է միայն երեխան ժպտա քեզ, քո՛ երեխան, և հոգիդ ուրախությամբ կլցվի, ունեցածդ