07/03/2018
Մարտի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Արփինե Քեշիշյանին (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով Արփինեն իր երկու դուստրերի հետ Հայաստան է եկել երեք տարի առաջ և վարձակալությամբ բնակվում է Կոմիտաս 52/18 հասցեում: Արփինեի ամուսինը 2007թ.-ին մահացել է սրտամկանի ինֆարկտից:
06/03/2018
«Հոգատար լինենք միմյանց հանդեպ՝ սիրո և բարի գործերի մղելով միմյանց» (Եբր. 10:24): Սիրո, հոգատարության և բարության արդյունքում է աճում և զորանում Քրիստոսահիմն եկեղեցին՝ սիրո կատարելության ուղով առաջնորդելով իր անդամներին: Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է, եթե քարը քարին հարվածելով կրակ ենք ստանում, ապա առավել ևս բարուն նախանձախնդիր հոգիների հաղորդակցությամբ աճում է սերը և նրանից բխող սիրո գործերը: Սիրո և բարի գործերի մղումն է առաջնորդում
05/03/2018
Այսուհետև՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին, ովքեր տաճարի գանձերն էին պահում, երգում էին այս սաղմոսը: Ոմանք ասում են, թե Գոգի և Զորաբաբելի մասին է, սակայն հավանական չէ այս կարծիքը, որովհետև ասվում է, թե պատերազմ է մղել մինչև երկրի ծագերը, ինչը Զորաբաբելը չի արել: Իրականում սա վերաբերում է ամբողջ տիեզերքով մեկ առաքյալների քարոզչության և եկեղեցու հաստատմանը՝ նման նախորդ սաղմոսին, և ծածուկ հայտնության խորհուրդն է պարունակում, ու նաև այն, ինչ
03/03/2018
Ամեն տարի Մեծ պահքի Տնտեսի կիրակիին նախորդող օրը Հայ եկեղեցին տոնախմբում է Երուսաղեմի Սուրբ Հովհաննես և Հայոց Հովհան Օձնեցի Հայրապետների, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակությունը: Այս տարի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սրբերի հիշատակության օրը նշանավորեց ուխտագնացությամբ: Մարտի 3-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ,
01/03/2018
Մարտի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Հայ Եկեղեցին և Հայոց Հայրապետները 20-րդ դարում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, աստվածաբանական գիտությունների թեկնածու՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Հերթական բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Վազգենը նախ անդրադարձավ
27/02/2018
Յուրաքանչյուր օրը Աստծո պարգևն է մարդուն շնորհված: Եկեղեցու հայրերից աբբա Եսային հորդորել է՝ ապրիր այնպես, կարծես թե ապրածդ օրը վերջինն է, ու Աստծո առջև մեղք չես գործի: Մահվան մասին հիշողությունը նպաստում է, որ մարդն արժևորի և իմաստավորի իր ներկան: Անհատույց և անանձնական սիրով հարստացած օրը կարող է միայն երջանկություն և բարօրություն տարածել: «Պետք է ապրեք այնպես, որ անցյալը երբեք ավելի լավը չլինի ապագայից կամ ներկայից»,- ասել է Ս.
26/02/2018
Այսուհետև՝ անցած ժամանակի մասին. Կորխի որդիների իմաստությունը. օրհնության սաղմոս սիրելիի մասին։ Անցած ժամանակների փոփոխության պատճառով էր, որ Սիմաքոսը «ծաղիկ» թարգմանեց, իսկ Թեոդիտոսը՝ «շուշան»։ Եվ սիրելին՝ Որդին է, որին հաճեցավ Հայրը, ում այգու մասին ասաց Եսային, թե փոփոխվեց եկեղեցին իր սկզբնական վիճակից, ըստ մարգարեի, ծաղկեց շուշանի պես՝ Աստծո մարդ լինելու շնորհիվ, ում մասին էլ ասում է Հայրը։ 1. Բղխեսցէ սիրտ իմ զպատգամս
24/02/2018
Փետրվարի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրահայ համայնքից Լենա Քեշիշյանին ( 50 տ.) հանձնեց դրամական օգնություն (6 000 ռուբլի), որ տրամադրել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցը, ով չցանկացավ իր անունը նշել: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Լենան իր մայրիկի՝ Անժել Նազարյանի (84 տ.) և 1-ին խմբի հաշմանդամ եղբոր՝ Հովհաննես Քեշիշյանի (57տ.) հետ երկու տարուց ավել է, ինչ եկել է Հայաստան՝