27 Հոկտեմբեր, Գշ
24/01/2019
18. Կամեցեալ ծնաւ զմեզ բանիւն ճշմարտութեան՝ լինել մեզ պտուղ ինչ ստացուածոց նորա: 19. Գիտասջի՛ք, ե՛ղբարք իմ սիրելիք, եղիցի ամենայն մարդ արագ առ ի լսել, և ծանր առ ի խօսել, և ծանր առ ի բարկանալ: 20. Զի բարկութիւն մարդոյ զարդարութիւն Աստուծոյ ո՛չ գործէ: Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը: Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր՝ խոսելու մեջ և ծանր՝ բարկանալու
23/01/2019
Մենք ձգտում ենք ներդաշնակ և խաղաղ ապրել, սակայն արտաքին և ներքին հանգամանքների պատճառով չենք կարողանում խուսափել ընթացքի վայրիվերումներից: Եթե ուշադրություն դարձնենք, կարող ենք նկատել, որ այդ ամենում որոշիչ դերակատարում ունեն ներքին պատճառները, որոնք առկա են մարդու հոգու խորքում: Հոգևոր կյանքը բացահայտում է այն բոլոր պատճառները, որոնք խճճված կերպով պարփակված են անձի ներաշխարհում: Երբ չես կարողանում հասկանալ պատճառները, նշանակում է`
22/01/2019
«Կոտորումն մանկանց» թեման (Մատթ. 2:16-18), որի առաջին օրինակները հայտնի են վաղ քրիստոնեական հուշարձաններից, ունեցել է պատկերագրական ամենատարբեր մեկնաբանություններ: Այս տեսարանի պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. Հերովդես թագավորը նստած է ձեռքին սուր բռնած, որը խորհրդանշում է կատարվելիք արյունահեղությունը: Նրա աչքի առջև զինվորները կոտորում են անմեղ երեխաներին. ներքևում ողբացող որդեկորույս մայրերն են: Հայկական արվեստում
21/01/2019
Այսուհետև՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրվա սաղմոսը: Եկեղեցին է հնձան կոչում, և հնում սա տապանակի առաջ էին երգում, երբ այն գտնվում էր հեբուստացի թագավորների հնձաններում, ուր հին խորանն էր: Ունի նաև Բաբելոնի գերությունից վերադարձի խորհուրդը: 1. Ցնծասցէ՛ք առ Աստուած, օգնական է մեր, աղաչեցէ՛ք առ Աստուած Յակովբայ: Ցնծացե՛ք Աստծու առաջ, որ օգնականն է մեր, աղաղակեցե՛ք Հակոբի Աստծուն: Սիմաքոսը [թարգմանում է]՝ ուրախ եղե՛ք, Թեոդիտոսը՝ զվարճացե՛ք՝
20/01/2019
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Այսօրվա ավետարանական ընթերցվածքը Տեր Հիսուս Քրիստոսի երկրային գործունեության առաջին նշանի կամ հրաշքի մասին է, որ տեղի ունեցավ Գալիլեայի Կանա քաղաքում: Հովհաննես ավետարանիչը պատմում է, որ Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվելուց մի քանի օր անց Տեր Հիսուս Իր առաջին աշակերտների հետ Գալիլեայի Կանա քաղաք գնաց, որտեղ հարսանիք կար: Հավանաբար Սուրբ Մարիամ Աստվածածնի ազգականներից մեկի հարսանիքն էր, քանի
19/01/2019
Հիսուսի փրկչական գործունեության սկիզբը նշանավորվեց Կանայում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ջուրը գինուն փոխակերպելով: Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների և հայտնեց Իր փառքը: Անդրադառնալով Հիսուսի այս առաջին հրաշագործությանը՝ Հովհաննես ավետարանիչը գրում է, որ այդ հարսանիքին Հիսուս աշակերտների հետ էր, հրավիրված էր նաև Տիրամայրը: Հարսանիքի ժամանակ, երբ Տիրամայրը մտահոգվում է, որ գինին պակասում
18/01/2019
Պատմում են, որ մեծ մենաստաններից մեկում մի ծայրագույն վարդապետ էր ապրում՝ Պախոմի անունով: Ժողովուրդը նրան սիրում էր բարության համար, իսկ վանական եղբայրները հակակրում էին: «Ագահ վանական» էին անվանում: Եվ իսկապես՝ փարաջաները հասարակներից չէին, մեքենան զիլ էր: Խուցն էլ լի էր ունևոր ծխականների նվիրած բազմաթիվ գրքերով, սրբապատկերներով, զանազան հուշանվերներով և այլ նվերներով: Վանքի մենակյացները, հատկապես նոր ձեռնադրվածները, հաճախ էին
17/01/2019
Սրբության ձգտում Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Սրբության ձգտումը տեսնում ենք ոչ միայն կենդանի մարդու մեջ, այլև անկենդան աշխարհի տարրերի մեջ: Ծովերն ու գետերը ավելորդ ու աղտեղի իրերը իրենցից հեռացնում են և ալիքներով ափ գցում: Նույնպես և կերակուրները եփվելիս ավելորդը բաժանում են իրենցից: Նաև մեր տներից ավելորդը ավլում ենք, փոշին թափում և անոթները լվանում»: Նույնպես և սրբերի օրինակներով մեր հոգիները պետք է մաքրենք մեղքերից որպեսզի