23 Դեկտեմբեր, Գշ
31/01/2015
Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու ու 14 զինվորների տոնը: Այդ առթիվ ս. պատարագ մատուցվեց սրբի անունը կրող եկեղեցիներում,որոնք Արարատյան Հայրապետական թեմում երեքն են: Առավոտյան՝ ս. պատարգից առաջ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի բերվեց ձեռագիր Ավետարան, որը 17-րդ դարում ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից նույն եկեղեցում: Քահանաների ու հավատավոր մարդկանց
30/01/2015
Այսօր՝ հունվարի 30-ին, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Ս. Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդեսը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացում կատարեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը: Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, ուսուցիչներին ու երեխաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես
29/01/2015
Հունվարի 29-ին, ԱՀԹ <<Արարատ>> երիտասարդաց միության անդամները <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագրի շրջանակներում այցելեցին Նուբարաշեն համայնքի զորամաս, որպեսզի հանձնեն մանկատան և գիշերօթիկ դպրոցների երեխաների կողմից գրված զինվորներին ուղղված նամակները Հայոց բանակի 23 ամյակի առիթով: Օրն անցավ բավականին հետաքրքիր և անակնկալներով լի,երիտասարդները ծանոթացան զորամասի տարածքին ,և նույնիսկ ճաշեցին զորամասի ճաշարանում զինվորների
29/01/2015
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Ամենապատիվ Հոգևոր Տեր, Մեծահարգ Վերապատվելի, Հանձնաժողովի հարգարժան անդամներ և սիրելի ներկաներ, Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն և օրհնություն ենք բերում ձեզ: Այսօր մենք վերստին մեկտեղվել ենք քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական
29/01/2015
«Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. 12:15) Տերունավանդ այս պատգամն ու պատվիրանը դարեր ի վեր խոսում է ողջ մարդկության հետ սուրբգրային էջերից, սթափեցնում և զգուշացնում հեռու փախչել ագահությունից, քանի որ այդ չէ մարդու կյանքի նպատակն ու իմաստը: Դժբախտաբար ներկայումս մարդկությունը հասել է այնպիսի մի վիճակի, որ այլևս գրեթե անհնար է վերադառնալ սակավապետ կյանքին,
28/01/2015
Հունվարի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Շիրակի թեմի ուխտավորներին, որոնք եկել էին Գյումրու Յոթ վերք եկեղեցու սպասավոր Արարատ սարկավագ Սարգսյանի հետ: Շիրակի թեմի երիտասարդներին, ովքեր ուխտի էին եկել ս.Սարգսի անունը կրող 7 եկեղեցի, որոնցից 3-ը ԱՀԹ-ում են գործում, հյուրընկալել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Տ. Նավասարդ սրբազան
28/01/2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին: Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում մեր ժողովրդի ազատ և խաղաղ
28/01/2015
Մարդու էության մեջ դրոշմված է աստվածադիր մի կնիք, որը նրա արարքներին ու բնույթին տալիս է բարոյական գնահատական: Գործում է մարդու մտքում ու հոգում, անբաժան է անձից, թե՛ այս աշխարհում, թե՛ հանդերձյալում և հավիտենական է, ինչպես մարդու հոգին է հավերժ: Սբ. Գրիգոր Նարեկացին իր «Մատյան ողբերգության» երկի 23-րդ գլխում այն այսպես է բնորոշում. «Եվ հատուցումի դատավճիռն է մտքի դիվանում արձանագրված»: Արդ, այդ իրողությունը բնութագրվում է խիղճ