09/10/2016
«Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ։ Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին։ Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի գրոշ է։ Եվ Հիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ,
06/10/2016
Հոկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովին, որ նախաձեռնվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի կողմից, մասնակցում
06/10/2016
Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքը սկսեց «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ‹‹Էջ Միածինն ի Հօրէ›› շարականի երգեցողության ներքո բերվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության
06/10/2016
Երիտասարդ, գեղեցիկ, խիզախ, կրթված, հարուստ ընտանիքից. թերևս նա առաջինն էր, ում անվանում էին բժիշկ Աստծուց. Սբ. Պանդալեոն՝ բուժող և պաշտպան, նաև՝ զինվորների բարեխոս: Հայտնի բժիշկ Պանդալեոնն ապրել է 3-4-րդ դարերում ժամանակակից Թուրքիայի տարածքում: Նա շատ համբերատար էր, բարի, բուժում էր հիվանդներին, անտուններին, աղքատներին և բանտարկյալներին՝ իր բժշկության դիմաց ոչինչ չակնկալելով: Ինչո՞ւմն էր նրա գաղտնիքը, ինչպե՞ս էր կարողանում բուժել կույրերին,
05/10/2016
Հոկտեմբերի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում և դրամաբաշխություն արցախյան վերջին քառօրյա պատերազում զոհված զինվորների ընտանիքների անդամներին: Հանդիպումն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Հայոց բանակի հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Հանդիպման
05/10/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում իրականացվող սոցիալական ծրագրերի շարքն իր արձագանքներն է ունենում: Բազում հավատավոր հայորդիներ՝ թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից, արձագանքելով ծրագրին, փորձում են իրենց աջակցությունը բերել այն ընտանիքներին, որ սոցիալապես անապահով վիճակում են հայտնվել: Այս անգամ ծրագրին արձագանքեց սփյուռքահայ մի բարերար, ով չցանկացավ, որ իր անունը
04/10/2016
Վարդագեղ և շուշանափայլ Սբ. Վարվառե կամ Վարվառա կույսը Փյունիկիայի Հելիոպոլիս քաղաքից էր: Ապրել է 3-րդ դարի վերջերում: Միամոր դուստրն էր Դիոսկորոս անունով հարուստ հեթանոս իշխանի: Վերջինս մոլի կռապաշտ էր: Քանի որ Վարվառեն չափազանց գեղեցիկ էր, Դիոսկորոսը նրան հետաքրքրասեր աչքերից հեռու պահելու համար, մի բարձր աշտարակ է կառուցել տալիս և դստերը ծառայողներով հանդերձ այնտեղ բնակեցնում մինչև Վարվառեի ամուսնության տարիքը: Այն ժամանակ, երբ թագավորում
03/10/2016
2012 թ.-ից Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով Հայաստան ներգաղթեցին բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ: Սույն թվականին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սիրիահայերից ձևավորված համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Այսօր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքում ընդգրկված սիրիահայերը՝ որպես գործուն համայնք, իրենց ակտիվ մասնակցությունն են բերում թե՛ եկեղեցական արարողություններին