18/10/2016
Սոցիալական աջակցության ծրագրի մասին զրուցեցինք Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի հետ: Մի օր` գիշերը, մի մարդ երազում մի ձայն է լսում, որը նրան ասում է. «Արի գնանք, ես քեզ ցույց կտամ դժոխքը»: Այդ ժամանակ նա հայտնվում է մի սենյակում, որի կենտրոնում մի սեղան էր դրված՝ շուրջը բազմաթիվ մարդիկ նստած: Սեղանին սնունդով լի կաթսա կար, բայց մարդիկ սոված էին. նրանք փորձում էին երկարապոչ գդալներով ուտել,
17/10/2016
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, մեկնեց եռօրյա ուխտագնացության դեպի Վիրահայոց թեմ: Մինչ մեկնելը, վաղ առավոտյան, թվով քսան ուխտավորներ Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում միասնաբար աղոթեցին: Հասնելով Թբիլիսի՝ ուխտավորները Սբ. Էջմիածին եկեղեցում (1805 թ.) մասնակից եղան Երեկոյան ժամերգության:
16/10/2016
«Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու» (Գաղ. 4:3-7)։ Սքանչելի,
14/10/2016
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/156 հասցեում բնակվող Բարսեղյան ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Լուսինե Բարսեղյանն (36 տ.) ասաց, որ իրենց քառանդամ ընտանիքից ինքը, ամուսինը և որդիներից մեկն առողջական մի շարք խնդիրներ ունեն: Լուսինեի մոտ ութ տարի
13/10/2016
Հարցազրույց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի հետ: Բարեշնորհ Վաչագան սարկավագ, հոգևոր սպասավորի ուղին ընտրելով և ծառայելով Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, Ձեր իսկ ընտրությամբ Ձեր ժամանակի մեծ մասն ընծայում եք Տիրոջը: Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար աստվածատուր ժամանակը: Ժամանակն աստվածատուր է, ինչպես նաև ամեն ինչ՝ մեր կյանքը, մեր հարազատները, մեր ունեցվածքը, մեր առողջությունը և ուրեմն՝ աստվածատուր
12/10/2016
«Ողորմության առաքինության մեջ գտնվողն ամեն անգամ բազումողորմ Աստծուց արժանանում է այն փրկարար օղակին, որը՝ որպես կենարար հոգևոր օդ, փրկում է մարդուն իր սեփական կրքերի ու մեղքերի մեջ խեղդվելուց: Կարիքավորին օգնության ձեռք մեկնողը Տիրոջից մի յուրօրինակ լույս ու թեթևություն, ուժ ու եռանդ է ստանում առաջ շարժվելու և առաքինությունների մեջ հարստանալու համար: Եվ մարդն այն սքանչելի զգացումն է ապրում, որ կրկին մոտեցել է Աստծուն, քանի որ
11/10/2016
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր մենք տոնում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտներ Սուրբ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպոսի, Հովհաննեսի և Շիղայի հիշատակության օրը: Ինչպես հայտնի է, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցուն կից փոքրիկ մատուռը Սուրբ Անանիայի անունն է կրում, քանի որ այդտեղ են ամփոփված նրա սրբափայլ նշխարները, որոնց զորությամբ ցայսօր կատարվում են բժշկություններ և հրաշքներ: Այս փոքրիկ մատուռը
11/10/2016
Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Սբ. Աստվածածինը, ամեն տարի Քրիստոսի 72 աշակերտներից Սբ. Անանիայի հիշատակության օրը մեծ թվով ուխտավորների է հյուրընկալում իր բազմադարյան սուրբ հարկից ներս: Սրբավայր այցելած յուրաքանչյուր հավատավոր հայորդի անմիջականորեն է զգում այն զորությունն ու օրհնությունը, որ բխում է այս սուրբ վայրից: Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների` եկեղեցին սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին, իսկ Զորավոր