12/01/2016
Հունվարի 12-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց նորաբաց մատուռի սրբանկարը: Տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգը կատարվել էր 2015 թ-ի դեկտեմբերի 1-ին ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ձեռամբ: Սրբանկարի օծման արարողությունից հետո
12/01/2016
«Ով հավատում է Ինձ կապրի, թեկուզ և մեռնի» (Հովհ. 11:25) Քրիստոնյա հավատացյալների համար ավետարանական ճշմարտությունները ուղեցույց են կյանքի ցանկացած պարագայում, կամ ստեղծված իրավիճակում: Այդ առումով քրիստոնյաները աշխարհում ամենաերջանիկ մարդիկ են, քանի որ իրենց Փրկիչը միշտ իրենց հետ է, ոչ միայն այս անցավոր կյանքում, այլ նաև հանդերձյալում: Այդ ամենը իմանալով հանդերձ գաղտնիք չէ, որ մարդ արարածը միշտ էլ վախով է համակված մահվան երևույթի
11/01/2016
Ողջ աշխարհով մեկ գործող «Անանուն թմրամոլներ» ընտանեկան խմբերը համագործակցում են այն մարդկանց հետ, ում հարազատները հայտնվել են թմրամոլության ճիրաններում: Ծրագիրն առաջարկում է ոչ թե կրոնական, այլ հոգևոր կենսակերպ՝ հիմնված «12 քայլ» ծրագրի վրա: Այդ խմբերն իրենց անդամներին օգնում են խնդրի շուրջ սեփական վերաբերմունքը փոխել՝ այն հույսն ունենալով, որ իրենք այլևս միայնակ չեն: Խմբի կարևոր սկզբունքն է պահպանել բոլոր անդամների անանունությունը: «Ցերեկային
11/01/2016
«Որ առնէ զճշմարտութիւն՝ Գայ առ լոյսն, զի յայտնի լիցին գործք նորա՝ թէ Աստուծով գործեցան» (Հովհ. 3:21) «Ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծո կամքի համաձայն» (Հովհ. 3:21) Սիրելի հավատավոր զավակներ Աստծո, Աստվածհայտնության սիրով ու լույսով զորացած մեր գոհաբանական աղոթքն ենք առաքում առ Աստված: Այս օրերին մեր շուրթերին է Քրիստոսի հրաշափառ ծննդյան ավետիսը՝ Քրիստոս
09/01/2016
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի տնօրեն՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով Հայաստան է ժամանել քրիստոնեական հասարակական բարեգործական «Հին Աշխարհ» (“Старый Свет”) հիմնադրամի վարչության նախագահ, վերականգնողական ծրագրերի տնօրեն, Ռուս Ուղղափառ համալսարանի դասախոս, հոգեբան՝ Եվգենի Պրոցենկոն: Հայաստանում նա հանդես եկավ երկօրյա սեմինարներով: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ
06/01/2016
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2:14): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան ավետիսն այսօր առաջնորդել է մեզ դեպի մեր եկեղեցիները, որպեսզի խնդությամբ և հոգու երկյուղածությամբ խոնարհվենք Մանուկ Հիսուսի` աշխարհի Փրկչի սնարի առջև: Բեթղեհեմի մսուրում ծնվեց Քրիստոս, և Փրկչի աշխարհ գալով սկսվեց ճանապարհը Աստծո հետ հաշտության, մեղքի պատճառով
06/01/2016
«Ահա կոյս յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ, որ թարգմանի՝ Ընդ մեզ Աստուած» (Մատթեոս 1:23): Սիրելի՛ հավատավոր զավակներ, Կամոքն Բարեգութ Աստծո՝ օրեր առաջ տարեմուտով ուղենշվեց համայն մարդկության նոր կենսընթացը: Իսկ այսօր վերստին պանծացվում է 2015 տարի առաջ Բեթղեհեմում կատարված սքանչելի և խորհրդավոր եղելությունը. Աստված Երկնքից խոնարհվեց և մարդացավ: Աստվածային մարմինը հագավ մարդկային բնություն՝ ի սեր ամենքիս,
05/01/2016
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Լուսաշող խնդությամբ լի սրտով շնորհավորում եմ ամենքիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան լուսապայծառ տոնի կապակցությամբ և բերում ձեզ այս սքանչելի տոնի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»: Այսօր ցնծում է Երկինքն ու երկիրը և ես էլ, սիրելինե՛ր, փառաբանությունս եմ բերում մեր Տեր Աստծուն, որ կրկին անգամ հնարավորություն ունեմ զգալու յուրաքանչյուրիս համար անչափ կարևոր այս