30 Օգոստոս, Կիր
31/01/2016
«Ով ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով հավատում է ինձ, ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ «Նրա սրտից կենսատու ջրի գետեր պիտի բխեն»» (Հովհ. 7:37, 38): Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Ահա այս ավետարանական տողերն են, որ Աստծո խոսքերի մասին մտորելու մի հրաշալի առիթ են տվել մեզ այսօր: Այս խոսքերը Քրիստոս արտասանեց ավելի քան երկու հազար տարի առաջ, բայց այսօր դրանք արդիական են առավել քան երբևէ: Այսօր, երբ նայում ենք 21-րդ դարը թևակոխած աշխարհին,
29/01/2016
Ամեն մի մանրուքի վրա մի՛ բարկացիր Քանի՞ տարի է Եկեղեցում ես: Եվ ի՞նչ ես անում այսքան տարի: Առաջընթաց ունե՞ս: Փոփոխություններ տեսնո՞ւմ ես: Աճո՞ւմ ես: Թե՞ շարունակում ես անհանգստանալ, նյարդայնանալ, վիճել քեզ շրջապատող մարդկանց հետ և շարունակում ես արտաքին մարդ մնալ միայն, ում ետևում անկարգությունն ու սուտն են թաքնվում: Այդքան տարի Քրիստոսի հետ ես, իսկ արդյո՞ք հասել ես իրական բարոյականության ու պարզության: Արդյո՞ք դարձել ես իսկական մարդ: Այստեղ
28/01/2016
Սիրելի´ հայորդիներ, շնորհավորում ենք հայոց հաղթական բանակի տոնը: Մեր ազգային բանակն իր վաստակով ու հերոսական էջերով դարձել է շարունակողը Հայկյան ոգու, Վարդանանց արիության ու Սարդարապատի սխրագործության: Հատկապես այսօր դժվար է պատկերացնել մեր ժողովրդի և պետության խաղաղ արարումն առաց Հայոց բանակի: Աղոթքում ենք, որ Աստված իր հոգատար ձեռքերում պահի մեր բոլոր զինվորներին: Թող հայ մայրերի աչքերը չոր մնան, հայ մանուկներն ապրեն երջանկության
28/01/2016
Սիրելի հայորդիք, Այսօր, հայոց ազգային բանակի 24-րդ ամյակի առիթով մեր աղոթքն ենք հղում առ Աստված, փառավորելով նրան. Որ շնորհեց մեզ գոյատևելու իրավունք, Մեր բազկին ամրություն, բայց և թույլի վրա այն չբանեցնելու հաստատակամություն, Անսասան պահեց մեր հավատը փորձության պահին, Օժտեց մեզ խաղաղասիրությամբ, թեև տվեց մարտնչելու, անգամ` հաղթելու ոգի Ու ամենուր պահապան եղավ մեր հայոց բանակին: Եվ շնորհավորում ենք ողջ հայ ազգին, որ կարողացավ անցյալի
27/01/2016
Հատկանշական է, որ մատնիչ Հուդայի Սբ. Հաղորդություն ստանալու մասին կարծիքները բազմազան են, առավել ևս իրարամերժ: Աստվածաբանության մեջ այն դավանաբանական խնդրի տեսք ձեռք չի բերել, սակայն դրա վերաբերյալ ճշգրիտ պատկեր ստանալը կարևոր է, որպեսզի ավելի ընկալելի լինի Սբ. Հաղորդության խորհրդի արժեքի մեծության դերն ու նշանակությունը անհատի կյանքում: Այս հարցի շուրջ աստվածաբանության մեջ գերակշռում է երեք կարծիք: Առաջին՝ Հուդա Իսկարիովտացին
26/01/2016
- Հա՛յր, իսկ սատանան գիտի՞, թե ինչ կա մեր սրտերում: - Ա՛յդ էր պակաս: Մնում էր միայն մարդկանց սրտերն էլ տեսներ: Սրտերը միայն Աստված է տեսնում: Եվ միայն Աստծո մարդկանց է երբեմն բացահայտվում, թե ինչ կա մեր սրտերում՝ մեր իսկ օգտի համար: Սատանան միայն այն խորամանկությունն ու չարությունը գիտի, որն ինքն է դնում նրանց մեջ, ովքեր ծառայում են իրեն: Մեր բարի մտադրությունները նա չգիտի: Միայն, երբեմն, փորձից ելնելով է կռահում դրանց մասին, այն էլ հիմնականում
24/01/2016
«Զի հաց յԱստուծոյ է, որ իջանեն յերկնից և կեանս տայ աշխարհի»: «Որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին» (Հովհ. 6:33): Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ, Այսօր մեր խորհրդածության առիթն է լինելու Տիրոջ հոգատարությունն ու խնամքը առ մարդիկ: Տերը սիրում է մեզ, և նրա սիրո ու հոգատարության դրսևորման ապացույցը, վկան, արտահայտությունը Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերումն ու ընծայաբերումն են: «Աստված
20/01/2016
Հարցազրույց հոգեբան, քրիստոնեական հասարակական բարեգործական «Հին Աշխարհ» հիմնադրամի վերականգնողական ծրագրի հիմնադիր և ղեկավար, Ռուս Ուղղափառ համալսարանի դասախոս Ե. Ն. Պրոցենկոյի հետ Պրն. Պրոցենկո՝ որպես «Հին Աշխարհ» հիմնադրամի վերականգնողական ծրագրի ղեկավար, 23 տարի աշխատում եք ալկոհոլից և թմրադեղից կախվածություն ունեցող անձանց հետ: Պատմեք, խնդրեմ ինչպե՞ս սկսեցիք Ձեր գործունեությունն այս ասպարեզում: 1974 թ-ին ավարտելով