01/01/2016
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Անչափ ուրախ եմ, որ այսօր՝ Նոր Տարվա առաջին օրը, մեր Երկնավոր Հոր տանն ենք հավաքվել ու մի համերաշխ ընտանիքի պես ենք նշում այս տոնը: Թույլ տվեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս ուղղել ձեզ և ձեր ընտանիքներին՝ Ամանորի այս հրաշալի տոնի առթիվ, և Աստվածային սերն ու բարեշնորհությունը մաղթել ամենքիս: Տոնի անունն ինքնին ենթադրում է, սիրելինե՛ր, որ միմյանց ուղղված մաղթանքների մեջ անպայման «նոր»
01/01/2016
Ամիսների սկիզբն իմաստավորելու հնագույն և գեղեցիկ ավանդույթ ունի Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ավանդույթի համաձայն՝ բոլոր եկեղեցիներում Նոր տարվա մուտքն ազդարարվում է աղոթքով: «Տարվա առաջին ամսվա առաջին օրից, եթե ցանկանում եք օգուտ քաղել,- ասում է Սբ. Հովհան Ոսկեբերանը,- ապա տարեվերջում գոհացեք Արարչից, որ Նա ուղեկցեց ձեզ այդ հորձանուտով: Սրտաբեկ խորհեք ձեր կյանքի անցած օրերի շուրջ. արդյո՞ք անպտուղ չեն անցել տարիները, ժամանակը ապարդյուն
31/12/2015
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, մեր կայքի հավատարիմ ընթերցողնե՛ր, Ահա՛, իր ավարտին մոտեցավ 2015 թվականն ու երբ կանգնած ենք 2016-ի նախաշեմին՝ շտապում եմ շնորհավորանքներս բերել ամենքիդ՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ: Մեկ տարի էլ անցավ, սիրելի՛ հավատացյալներ, իր հետ տանելով զանազան փորձություններ ու դժվարություններ, որոնց միջով ձեզնից շատերն անցան և ձեռք բերեցին գալիք տարում հնի սխալներն ու վրիպումները չկրկնելու այնքան
29/12/2015
Ինչպես ԱՀԹ-ի բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում ամեն երեքշաբթի Հանգստյան ժամերգության ավարտին կատարվում է խոկման արարողություն: Դեկտեմբերի 29-ին տարեվերջյան խոկման արարողությանն առաջին անգամ շարականներ և Սբ. Պատարագից հատվածներ երգեցին «Զորավոր մանկունք» երկսեռ, եռաձայն երգչախումբը: Խոկման արարողությանը՝ քարոզին, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը մաղթեց ներկաներին աստվածային խաղաղություն՝
27/12/2015
Արդեն կես տարի է, որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ գործում է կիրակնօրյա դպրոց: Ամանորի և Սբ. Ծննդյան տոների նախաշեմին կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց մանկավարժ Սիրանուշ Գյումրույանի օգնությամբ ջանացել էին իրենց ձեռքով պատրաստել ամանորյա զարդարանքներ և խաղալիքներ: Դեկտեմբերի 27-ին Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում կիրակնօրյա դպրոցը կազմակերպել
27/12/2015
«Յարգեցե՛ք զայդ, մինչև եկից» «Շահարկեցե՛ք դրանք, մինչև որ գամ» (Ղուկաս 19:13): Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ հայոց, Այսօր՝ տարվա այս վերջին կիրակին, խորհրդածելու առիթ ունենք Տիրոջ պատմած մնասների առակի շուրջ: Մի ազնվական մարդ գնաց հեռու երկիր՝ իր թագավորությունը ստանալու և վերադառնալու համար: Կանչելով իր ծառաներին՝ նրանց տասական մնաս տվեց, որպեսզի շրջանառության մեջ դնեն դրանք մինչև իր գալը: Երբ վերադարձավ, ծառաները նրան
26/12/2015
Դեկտեմբերի 26-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական հանդիպման հյուրն էր՝ ԵՃՇՊՀ-ի դիզայնի ամբիոնի դասախոս, բեմադրիչ, ռեժիսոր, երգիծանկարիչ, «Արևավիշապ» միջազգային փառատոն-մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ Սուքիաս Թորոսյանը: Բանախոսության թեման էր՝ «Երգարվեստ և դիզայն»: «Երգարվեստը
25/12/2015
ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում դեկտեմբերի 25-ին առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին և սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Ամանորի նախաշեմին քսան սիրիահայ ընտանիքների հանձնեց 20 հազար դրամ արժեքով կտրոններ: Հումանիտար Ամանորյա այս օգնությունն իրականցվեց հիմնադրամի զարգացման ծրագրի շրջանակներում: Սիրիահայ