25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
14/11/2014
Նոյեմբեր 13-ին Երևանի Աբովյան- Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտակա կանգառներում ԱՀԹ-ի երիտասարդները քաղաքային տրանսպորտի վարորդներին խաչեր և խաչի պահպանիչ աղոթքներ նվիրեցին՝ նրանցից վերցնելով աչքուլունքները: Խաչի պահպանիչ աղոթքներ նվիրեցին նաև ուղևորներին՝ բացատրելով խաչին ապավինելու և նրա զորությանը հավատալու կարևորությունը: Երիտասարդները նպատակ ունեն մարդկանց մեջ ամրացնել Տիրոջ խաչի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունը: ԱՀԹ
13/11/2014
«Եվ առավոտյան մոտ, լույսը բացվելուց առաջ, վեր կացավ և ելավ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղոթում էր: Նրա հետևից Նրան փնտրելու գնաց Սիմոնը և նրանք, որ նրա հետ էին» (Մարկ. 1.35-36): Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, սիրում էր գնալ անապատ վայրեր` այնտեղ աղոթելու, որովհետև սիրում էր առանձնությունը, միայնությունը: Մեր Տերը կարիք չուներ առանձնանալու, միայնանալու և աղոթելու, որովհետև Իր մեջ ամբողջ Երկնքի Արքայությունն էր բնակվում, Իր մեջ ամբողջ
12/11/2014
Նոյեմբերի 10-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ էկումենիկ աղոթք: Արարողությանը մասնակցելու էին եկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվիայի դեսպանները, դեսպանատների աշխատակիցները և եվրոմիության
11/11/2014
Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, սկսվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից մասնակցում են 58-ը: Մինչ բացման արարողությունն Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը Մայր Տաճարում
11/11/2014
Սուրբ հրեշտակապետերի և երկնային զորքերի տոնի օրը մի խումբ ուխտավորներ «Տերունական» և ճանապարհից առաջ աղոթքներն ասելուց հետո մեկնեցին միջնադարում չորս գլխավոր աթոռներից մեկը հանդիսացող ուխտավայրը: Նրանք՝ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն էին, որ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ մեկնեցին Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում ուխտավորները մասնակցեցին գիշերային և առավոտյան ժամերգությանը: Նրանց
11/11/2014
Նոյեմբերի 9-ին Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանը հյուրընկալեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արք. Աթեշյանին: Սրբազան հայրերին թափորով դիմավորեցին և մինչև Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի ուղեկցեցին Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց միությունների անդամները: Սուրբ Պատարագը հանդիսապետում էր Տ. Արամ արք. Աթեշյանը: Օրվա պատարագիչն էր Տ.
10/11/2014
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 11-ից 13-ը գումարուելիք Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները նոյեմբերի 10-ին, գլխաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը ծաղկեպսակներ զետեղեցին յուշահամալիրի մօտ, ապա անմար կրակի առջեւ
07/11/2014
Սուրբ Գրքի ամենավերջին գիրքը, որը կոչվում է <<Հովհաննեսի Հայտնություն>>, իր խորհդրաբանական պատկերներով ու նկարագրությամբ մշտապես մարդկանց գրավել է և ապագայի վերաբերյալ մարգարեական նկարագրությամբ հետաքրքրել, թեև համարվել է ամենադժվար մեկնելի գիրքը: Գրվել է Հովհաննես առաքյալի կողմից` Եգեյան ծովում գտնվող Պատմոս կղզում: Գրության ժամանակի վերաբերյալ տարակարծությունները դեռևս մնում են, այնուամենայնիվ այն գրվել է ոչ շուտ, քան 64թ. ներոնյան