Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Բարին ցանկանալ՝ չի նշանակում բարիք գործել»
Մայիսի 10-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ազատամարտիկ, երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ Սարգսյան Կարենին (39 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ազատամարտիկն իր թոշակառու մոր հետ բնակվում է Դավիթաշեն 1-ին թաղամասի 7/26 հասցեում: Կարենը վիրավորվել է զինծառայության ժամանակ և առ այսօր բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել: Վերջին երեք տարիներին .....
Քրիստոնյայի առանձնահատուկ հագուստը
Սովորաբար բժիշկը կամ զինվորը առանձնանում է հասարակության մյուս անդամներից իրեն հատուկ համապատասխան հագուստով, այդպես է նաև քրիստոնյայի պարագայում: Առանձնահատուկ է քրիստոնյայի հագուստը, այն առաքինություններից բարձրագույնը համարվող սերն է: Քրիստոս ասաց. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:35): Երբ ապրում ենք և գործում սիրով, ապա թույլ ենք տալիս, որ Աստված մեր մեջ գործի, քանի որ Աստված .....
Ողորմության պտուղները մնայուն են
Մայիսի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Անուշին (53 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Հարությունյանների բազմազավակ կարիքավոր ընտանիքը բնակվում է Մարգարյան 1-ին նրբանցքի 6/1 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում: Վեց զավակների մայրը՝ Անուշ Հարությունյանը, ասաց, որ ընտանիքում դժվար իրավիճակն առավել բարդացավ, .....
«Բաց մի թողեք ձեզ տրված որևէ հնարավորություն»
ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, իր վեցամյա գործունեության ընթացքում շահառուներին՝ ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին, տրամադրում է ինչպես սոցիալական և հոգեբանական աջակցություն, այնպես էլ՝ հովվական խնամք և աջակցություն: Ամեն .....
Համայնքն իր աստվածահաճո գործունեությամբ վկայում է կյանքի հաղթանակը
Ամեն օր և առավել ևս Ս. Հարությանը հաջորդող Հինանց՝ հոգևոր ուրախության այս շրջանում, քրիստոնյաներն իրենց կյանքով դառնում են թարգմանն այն կենսանորոգ ավետիսի, որ իր մեջ խտացնում է կյանքի անմահության գաղափարը: Քրիստոսահիմն եկեղեցին դարեր շարունակ ավետարանում է հավերժական կյանքի հաղթանակը՝ մահվան դեմ, բարության հաղթանակը՝ ատելության դեմ, խաղաղության հաղթանակը՝ պատերազմի դեմ: Եվ Քրիստոսի հետևորդներն էլ, եկեղեցու շուրջ համախմբված և հոգևոր .....
Դրամական աջակցություն ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի շահառուների ընտանիքներին
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերին իրենց գործուն մասնակցությունն են բերում ոչ միայն համայնքի անդամները, այլ նաև արտերկրում բնակվող հավատավոր մեր հայրենակիցները: Ամերիկահայ Կարեն Վարդանյանը և մոսկվաբնակ Եգոր Բաղդասարյանը հերթական անգամ իրենց նյութական աջակցությամբ (յուրաքանչյուրը՝ 500-ական ԱՄՆ դոլար) նպաստեցին եկեղեցու հերթական սոց.ծրագրին, որ նպատակաուղղված էր աջակցելու ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի տասը կարիքավոր .....
Բարեգործության հիմքը սերն է
Ս. Զատկին հաջորդող Հինանց շրջանում ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, նախանձախնդրորեն շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Ապրիլի 19-ին համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Սիմոնյան կարիքավոր ընտանիքին՝ փոխանցելով նրանց Ս. Հարության ավետիսը: Սիմոնյան Նաիրան (33 տ.) իր 11-ամյա դստեր՝ Նարե Սիմոնյանի հետ բնակվում .....
Զոհաբերվող սեր մերձավորի հանդեպ
Քրիստոնյայի համար երկրային կյանքը պատրաստություն է երկնային երանելի կյանքին: Սիրով շաղախված այս պատրաստության շրջանից որպես հետևանք հորդում է ողորմածության առաքինությունը: Որքան կատարյալ է սերը, նույնքան լիարժեք և կատարյալ է նաև ողորմածությունը: «Բոլոր մարդիկ տարբեր են, օժտված են տարբեր հատկություններով ու շնորհներով, ոմանք իրենց մեջ տաղանդ են հայտնաբերում և կարևոր է գիտակցել, թե Աստծուց իրենց տրված այդ կարողության ո՛ր մասն են .....
Սերն ու ողորմածությունն անբաժանելի են միմյանցից
Բոլոր առաքինությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ողորմածությունը, քանի որ, ըստ Սուրբ Գրքի, Վերջին Դատաստանի օրը Տերը ողորմած է գտնվելու ողորմածների հանդեպ (Մատթեոս 5:7): Սերը մղում է մարդուն ողորմածության և ինչպես աղն է սննդին համ տալիս, նույնպես և սիրո միջոցով է ողորմածությունը ստանում իրական արժեք: Սերն ու ողորմածությունն անբաժանելի են միմյանցից, ինչպես ողորմածությունն առանց սիրո, այնպես էլ սերն առանց ողորմածության Աստծո առջև .....
Լուսավոր ուղի, որ տանում է դեպի հավիտենական կյանք
Անհրաժեշտ է հոգևոր կյանքում առաջ ընթանալ, բարձրանալ ավելի վեր ու վեր՝ առավել մեծացնելով բարի գործերի պաշարը: Եթե կանգ առնենք դեպի հոգևոր բարձունք տանող աստիճաններից որևէ մեկին, դա նույնն է, թե ետ գնանք: Տիրոջ կամքն է, որ Իր հետ միավորված մեկ կյանք ունենանք, ցանկանանք և ձգտենք նրան, ինչ պատգամել է Ինքը. «Ով Ինձ հետ չէ, հակառակ է Ինձ և ով Ինձ հետ չի հավաքում, ցրում է» (Ղուկաս 11:23): Այսինքն՝ եթե Քրիստոսի հետ չենք հավաքում, դա նույնն է, ինչ վատնում .....
Եկեղեցում առկա ներքին, կենդանի սերը
Քրիստոսահիմն եկեղեցու ծառայության անբաժանելի մասն է կազմել և կազմում ավետարանական ճշմարտությունները գործնականորեն կյանքի կոչելու առաքելությունը: Իրական քրիստոնյայի հոգևոր առաքինության նկարագիրն է կազմում քրիստոնեական ողորմածությունն ու կարեկցանքը: Աստվածադիր ծառայասիրության կոչմանը հավատարիմ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, մարտի 10-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, աջակից եղավ սիրիահայ .....
Առաքինություն, որ մշտապես հարստացնում է
Քրիստոնեական առաքինությունների գագաթը համարվող սերը լիացնում է և հարստացնում, նրա առկայությամբ ամեն ինչ փոխադարձաբար լրացվում է: Երբ մարդն ատում է, խլում է իրենից ինչ-որ մի բան, իսկ երբ սիրում է, հարստանում է նրանով, ում սիրում է: Աստված, Ով ունի կատարյալ սեր, հարուստ է: Եկեղեցու հայրերը միաձայն են այն հարցում, թե նա, ով միայն իր մասին է հոգ տանում, անտեսելով իր նմանին, կհայտնվի ավետարանական անպտուղ թզենու վիճակում (Մատթեոս 21:19): Երբ աստվածային .....
Աստվածահաճո պահքի ընթացքը
Մարտի 3-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրի շրջանակներում, օգնության ձեռք մեկնեց Մարտիրոսյան բազմազավակ կարիքավոր ընտանիքին: Եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հովհաննիսյան Դիանային (40տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարիքավոր ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի .....
Պահեցողության յուրատեսակ ուխտին հավատարիմ համայնքը
«Պահեցողության այս մեծ շրջանի մեջ մուտք գործելով՝ մի յուրատեսակ ուխտ ենք կապում ինքներս մեզ հետ՝ ոչ միայն մարմնի, այլ առավել հոգու պահեցողության մեջ մտնելու համար: Մեր կյանքի կարևորագույն այս հերթական շրջանը հորդորում է անխախտ մնալ մեր միջի մեղավոր մարդուն մեռցնելու և փոխարենը Կյանքի ջրի աղբյուրին՝ Հիսուս Քրիստոսին, ապրեցնելու մեր որոշման մեջ: Աղոթքների, պահեցողության, ապաշխարության և բարի գործերի միջոցով սրբելու, մաքրելու մեր հոգիները .....
«Սերը հաղթահարում է ամեն ինչ»
Փետրվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, այցելեց սիրիահայ կարիքավոր Դոքմեջյան ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Հրաչյա Քոչար 10/7 հասցեում: Ընտանիքի հայրը՝ Աբրահամ Դոքմեջյանը (65 տ.), նշեց, որ իր երեք որդիներից երկուսն իրենց ընտանիքներով ապրում են Սիրիայում և շուտով գալու են Հայաստան: «Կինս .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․