
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Աքիսը սիրահարվեց մի գեղեցիկ պատանու և Աֆրոդիտեին խնդրեց, որ իրեն կին դարձնի: Աֆրոդիտեն խղճահարվեց նրա տառապանքներից ու աքիսին դարձրեց գեղեցիկ մի աղջիկ: Պատանին առաջին հայացքից այնպես սիրահարվեց նրան, որ անմիջապես տուն տարավ: Եվ ահա, երբ նրանք ննջասենյակում էին, Աֆրոդիտեն կամեցավ իմանալ, թե արդյո՞ք մարմնի հետ միասին փոխվել է նաև աքիսի բնույթը, և ննջասենյակի կենտրոնում բաց թողեց մի մուկ: Աքիսը, մոռանալով, թե որտեղ է ինքը, և ով է, անկողնուց .....
Ամեհի մի գազան կա, որ կոչվում է վագր: Երբ նա պետք է ձագեր հանի, գնում է հեռու վայրեր, որ նոր ծննդաբերի: Որսորդներն էլ հետևելով, գնում են նրա հետևից, որ ձագերին վերցնեն: Վերցնելուց հետո նրանք շատ են վախենում, որովհետև վագրը խիստ արյունարբու է: Ու փախչելիս, որսորդները երեք հայելիներ են դնում: Երբ վագրը իմանում է ձագերին փախցնելու մասին, նա հոտառությամբ, նետի պես սլանում է որսորդների հետևից: Հասնելով առաջին հայելուն վագրը նրա մեջ տեսնում է իր պատկերը, .....
Ոմանք հարցրին հայր Սիսոյին և ասացին. «Եթե որևէ եղբայր ընկնի, պետք է մեկ տարի ապաշխարի՞»: Ծերն ասաց. «Չափազանց խիստ է այդ խոսքդ»: Նրանք ասացին. «Լա՞վ է, եթե վեց ամիս ապաշխարի»: Ծերն ասաց. «Այդ ևս շատ է»: Նրանք ասացին. «Լավ, բայց կարելի՞ է, որ նա մեղանչի և մեզ հետ սեղան նստի»: Ծերն ասաց. «Ո՛չ, թող մի քանի օր ապաշխարի, և հավատում եմ, որ եթե կատարյալ մտքով և սրտի զղջումով երեք օր ապաշխարի, Աստված կընդունի նրա ապաշխարությունը .....
Մի ծեր մարդ իր 25-ամյա տղայի հետ նստում են գնացք... Տղան նստում է պատուհանի մոտ...
Երբ գնացքը շարժվում է, նա ձեռքը տանում է պատուհանից դուրս ու հանկարծ ուրախացած բղավում է.
_ Պա'պ, բոլոր ծառերը հետ են գնում, տեսնու՞մ ես:
Հայրը լսում է տղային ու ժպտում... նրանց դիմաց ամուսնական մի զույգ էր նստած ու տարօրինակ հայացքով հետևում էին երիտասարդի քայլերին... նա այդքան մեծ էր ու իրեն փոքր երեխայի պես էր պահում...
_ Պա'պ, տեսնու՞մ ես լիճն ու կենդանիներին, .....
Մի անգամ մի ծեր հավատացյալ կին ցուրտ ձմռանը դռան առաջ կուտակված ձյունը մաքրելիս տեսնում է 8-10 տարեկան մի պատանու: Նայելով ցրտից կուչ եկած տղային՝ հրավիրում է տուն, իսկ երբ տղան հրաժարվում է, տանից մի բաժակ տաք կաթ է բերում և տալիս է նրան: Տարիներ անց տատիկը վիրահատվում է և հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ բժիշկին վճարումների մասին է հարցնում: Բժիշկը պատասխանում է, որ կգնա, բոլոր թվերը կգրի թղթի վրա և բուժքրոջ հետ կուղարկի: Քիչ անց բերում .....
Մի օր մի քահանա քայլում է փողոցով և ահա անցնելիս տեսնում է խաչքարագործ վարպետի, ով, խոնարհված մի անտաշ քարակտորի վրա, կամաց-կամաց զարկերով այն հարթեցնում է, գեղեցկացնում և հետո դրա վրա սկսում է փորագրություններ անել: Քահանան կանգ է առնում, մի պահ ուշադրությամբ նայում է և կես մտքում կես բարձրաձայն ասում է.
-Երանի ես էլ կարողանայի այսպես իմ ժողովրդին հղկել, հեռացնել իրենց վրայից մեղքերը, չար սովորությունները, ապա ամբողջովին մաքրելուց հետո .....
Երբ ամեն անգամ թագավորի հեծյալներն անցնում են, մի հովիվ երազում է , որպեսզի թագավորական պալատում կարողանա աշխատել պարզապես իբրև ձիապան: Եվ մի անգամ իր կատարած գործի համար երկրի մեծագույն իշխաններից մեկը նրան առաջարկում է դառնալ իր հեծյալ գնդի առաջնորդներից մեկը:
Հովիվն առարկում է` նայելով երկնքին.
-Ես խնդրել եմ, որ Աստված ինձ տա լավագույնը: Հուսով եմ, որ մի օր իմ երազանքը կիրականանա:
Իսկ երկնքից հրեշտակները զարմացած ու լռելյայն նայում .....
Հայր Մարկոսն ասաց. «Ազատությունն ամեն մարդու ուսուցանում է ճշմարտությունը: Շատերն են, որ ընթերցում են այն, բայց քչերն են, որ ճանաչում են այն, որովհետև ըստ պատվիրանների կատարման է տրվում նրանց գիտություն: Մի փնտրիր դրանց կատարումը մարդկային առաքինությունների մեջ, քանզի դրանք նրանց մեջ կատարյալ չեն, որովհետև դրանց կատարելությունը Քրիստոսի խաչի տակ է թաքնված»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Երկու պանդուխտ, որ երջանկություն էին փնտրում, մի դղյակի մոտ հանդիպում են Աստծո հրեշտակին: Ուրախանում են, որ վերջապես գտան այդպիսի հրաշալի էակի, ով իրենց կօգնի կյանքում հաջողություն հասնելու:
Հրեշտակը նրանց ցույց է տալիս երկու մեծ պարկեր և ասում.
-Երկնավոր Հայրը խնդրել է, որ այս երկու ծանր պարկերը վերցնեք և վերադառնաք ձեր տները:
Պանդուխտներից մեկը դժգոհելով հեռանում է.
-Ես էլ մտածում էի, թե ահա գտել էլ մեկին, ով կօգնի ինձ կյանքը վայելել, .....
Մի աղջնակ դեռևս նոր գնած ծաղկամանը ձեռքին մտնում է եկեղեցի ու քահանային ասում.
-Տեր Հայր, իբրև նվեր` շատ գեղեցիկ դեկորատիվ ծաղիկ ստացա: Ջանադրաբար խնամեցի, փայփայեցի, ջրեցի, սակայն օրեցօր այն թառամեց: Ծաղկամանները փոխեցի, գնեցի նորերը` նախշազարդ, թանկարժեք, մեծ ու փոքր, բայց անօգուտ: Շատ անգամ Աստծուն աղոթեցի, կրկին անօգուտ...: Այժմ չգիտեմ, թե ինչպես վարվել. ծաղիկը թառամում է և չորանում:
Քահանան պատասխանում է.
- Քանի դեռ չես փոխել այն հողը, .....
Երջանկություն փնտրող դերձակը թագավորական կնիքով թանկարժեք մատանի է գտնում: Անչափ ուրախանում է: Քիչ հեռվում տեսնում է` մի խումբ մարդիկ զառեր խաղարկելով և դրանց թվերը ճիշտ կանխատեսելով դրամ են վաստակում: Նրանցից մեկը մեծ խաղագումարներ էր ձեռք բերում: Դերձակը որոշում է մասնակցել և թանկարժեք մատանին խաղարկության մեջ դնել` շատ դրամ վաստակելու ակնկալիքով:
Ազնվականի հագուստով մեկն ասում է նրան.
-Տեսնում եմ, որ օտարական ես, սակայն քեզ բարեկամ .....
Հայրերից մի կուսակրոն ծերունու հարցրին, թե ինչպես դուրս եկավ աշխարհից: Եվ նա պատմեց, որ ուներ հեզ, բարի, հիվանդոտ և աշխատասեր մի հայր, որի մահվան ժամանակ այնքան խառնված էր երկինքը, որ չորս օր հետո հազիվ հանձնեցին հողին, և մայր ուներ` լի ամեն տեսակ չարությամբ, սակայն մեռավ մի խաղաղ օր՝ իր կյանքի բոլոր օրերն ապրած: Եվ այս կույս երիտասարդը տագնապալի երկընտրանքի մեջ էր` որի՞ ճանապարհն ընտրի` հոր, թե՞ մոր: Եվ տեսիլքի մեջ տեսավ մի մեծ ծերի, որն .....
Մրջյունը մեծ կանաչ տերևով լողում է` նայելով անծայրածիր ջրերին և մտահոգ ասում.
-Տկարացել եմ և անառողջ եմ, և հնարավորություն չունեմ…:
Եթե առողջ լինեի ու ուժեղ, ինչքան մեծամեծ գործեր կիրագործեի, ամեն ինչ կիսատ մնաց…, իսկ կյանքի ժամանակն էլ բավարար չէ, հակառակ դեպքում այս անծայրածիր ծովով կնավարկեի դեպի հեռավոր աշխարհներ:
Եվ այսպես մրջյունը լողում է փոքրիկ լճակի մեջ ու իր մեծամեծ, անավարտ գործերի մասին խորհում…
Մեր մեծ կամ փոքր .....
Երկու զինվոր ամրոցի ներսում` փակ դարպասների մոտ, կտրականապես մերժում են վարդապետի խոսքերը, թե մահից հետո կյանք գոյություն ունի:
Վարդապետը հարցնում է.
-Տեսնո՞ւմ եք ամրոցի հաստափոր պատերը: Եվ այդ պատերից այն կողմ ի՞նչ կա:
Զինվորները պատասխանում են, թե տեսնում են մինչև ամրոցի անառիկ պատերը, իսկ դրանից այն կողմ ոչինչ էլ չեն տեսնում:
Վարդապետն ասում է.
-Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ այս ամրոցից դուրս այլ ամրոց էլ կա, քաղաքներ և գյուղեր, .....
Վարդապետը և աշակերտը քայլում են ծովի ափին: Աշակերտը հարցնում է.
-Ուսուցիչ, դու ասում էիր, թե ինչ խնդրեք, կտրվի: Այս պարագայում ինչո՞ւ Աստված չիրագործեց իմ խնդրանքները:
Վարդապետն իր փոքրիկ պայուսակից մի բաժակ է հանում և ասում.
-Ցանկանում եմ, որ բաժակի մեջ լցնես այս ամբողջ ծովը:
Աշակերտը պատասխանում է.
-Անհնարին, անիմաստ ցանկություն է:
Վարդապետն ասում է.
-Եթե սահմանափակ ծովն անհնարին է ամփոփել այս բաժակի մեջ, այդ դեպքում ինչու ես ուզում, .....