
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի եպիսկոպոս ժողովրդին հաղորդություն տալու ժամանակ տեսավ ոմանց` սև երեսներով, ոմանց` հրով այրված, մի մասին` արյունռուշտ աչքերով, իսկ երկու կանանց, որոնց մասին բամբասանքներ էին պտտվում` սպիտակ զգեստներով, ոմանց էլ` լույսով վառված: Եվ զարմացած` հարցրեց Տիրոջ հրեշտակին, որ իր կողքին էր: Հրեշտակն ասաց նրան. «Սևերը, այրվածները և արյունռուշտները՝ զանազան մեղքերով խոցվածներն են, որոնք հստակ չխոստովանեցին իրենց մեղքերը, իսկ կանայք, որոնց .....
Երկու եղբայրներ բնակվում էին միասին, մեկը արգելական (մեկուսացած) էր, իսկ մյուսը սպասարկում էր իրենց երկուսին: Մի անգամ եղբայրը տարավ իրենց երկուսի ձեռագործը վաճառելու և գումարը խիստ սակավ բերեց: Բազում անգամ այդպես արեց, մինչև որ արգելական եղբայրը խորհեց և ասաց. «Կա՛մ չարաչար վատնում է, կա՛մ մեկը նրան խաբում է վաճառելիս. գնամ տեսնեմ այդ»: Եվ նրա հետևից ծածուկ դուրս գալով՝ սկսեց հետևել նրան: Իսկ այն եղբայը գնաց վաճառեց ձեռագործը .....
Երկու արյունակից եղբայրներ գնացին եղբայրերի մոտ` անապատ, և քանի որ առաքինությամբ էին ընթանում, գովեստի արժանացան եղբայրների կողմից: Եվ եղավ այնպես, որ նրանցից մեկը հիվանդացավ բազում տարիներ, իսկ մյուսը խնամում էր նրան: Եվ հայրերից ոմանք եկան նրան տեսնելու և սկսեցին խնամողին գովել և ասել. «Ձեր միաբանությունը մեր բոլոր եղբայրների ճգնակենցաղ և սուրբ վարքին շատ օգտակար եղավ»: Իսկ նա խոնարհությամբ ասաց. «Ես մինչ հիմա չեմ սկսել .....
Հայր Մովսեսն ասաց. «Չի կարող մարդը Քրիստոսի զինվոր լինել, եթե ամբողջովին հուր չլինի և չարհամարհի պատիվ և հանգիստ, չկտրի մարմնի կամքը և չպահի Աստծո բոլոր պատվիրանները»: Դարձյալ ասաց. «Զգուշությո՛ւն ձեռք բերեք, արդարություն, հեզություն, աստվածապաշտություն, բարի հույս և խաղաղություն ունեցեք մարդու հետ, որպեսզի ազատվեք բոլոր չարիքների մայր համարձակությունից, հանդուգն լրբությունից և անամոթությունից»:
«Սուրբ հայրերի .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ինչպե՞ս վարվեմ չար խորհուրդների հետ, որոնք նեղում են ինձ»: Ծերն ասաց նրան. «Այս գործի մեջ, որդյա՛կ, մարդը պետք է հուրը դնի ձախ կողմը, իսկ անոթով ջուրը` աջ կողմը. երբ բորբոքվի հուրը, այն է` ցանկության ախտը, վերցնի ամանով ջուրը` Աստծո ողորմությունը, և լցնի հրի վրա, և իսկույն կհանգչի: Այդպես էլ մենք պետք է ընկնենք Քրիստոսի առջև»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Մի եղբայր խորհուրդները գործադրելու պայքարի մեջ էր, և այն պատմեց հայր Իլակրեին: Իսկ ծերը, կամենալով ամրապնդել նրան, ասաց. «Ոմն կրոնավոր Սկիտեում մի շատ հնազանդ աշակերտ ուներ, որը, նրա մոտ բազում տարիներ ապրելով և ինքն իր մեջ պատերազմ ունենալով, ասաց ծերին. «Ինձ մենակյա՛ց դարձրու, հա՛յր, անապատի մի որևէ խոր տեղում»: Ծերն ասաց. «Գնա՛ քեզ համար տեղ փնտրիր, ուր հաճելի կթվա քեզ, և այնտեղ սենյակ կշինենք քեզ համար»: Եվ աշակերտը փնտրելով .....
Ցանկությունների խորհուրդների մասին, որ սրտում են և ի կատար չեն ածվում, ծերերից մեկն ասաց. «Ինչպես օրինակ` մեկը այգի տեսնի և ամբողջ սրտով ցանկանա ճաշակել խաղողից, սակայն մտնել չհամարձակվի` կասկածելով, որ կարող է բռնեն և սպանեն: Եթե այգուց դուրս բռնեն` չի սպանվի, քանզի չմտավ և չկերավ, այլ միայն ցանկացավ. միայն կծեծեն նրան, բայց չեն սպանի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հայր Աղաթոնն ու իր աշակերտները ճանապարհ էին գնում, երբ նրանցից մեկը ճանապարհին ընկած մի փոքրիկ դալար ոլոռ տեսավ և ծերին ասաց. «Հա՛յր, եթե կամենում ես` թո՛ւյլ տուր ինձ վերցնել սա»: Ծերը զարմացած նայեց նրան և ասաց. «Դա դո՞ւ դրեցիր այդտեղ»: Եղբայրն ասաց. «Ո՛չ, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Եվ ինչպե՞ս ես կամենում վերցնել այն, ինչը դու չես դրել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Թեոփիլոս եպիսկոպոսն ասաց. «Ինչպիսի՜ ահուդողի մեջ կլինենք, եղբայրնե՛ր, երբ մեր հոգիները հեռանան մեր մարմիններից, որովհետև այդ ժամին հապշտապ կգան հակառակորդ զորությունների գնդերն ու զորավարները, այս աշխարհի իշխանը և խավարի դևերը, որոնք դատաստան կանեն մեղանչած հոգուն, և բերելով գիտակցաբար թե անգիտակցաբար, հայտնի թե անհայտ գործված մեղքերը` կդնեն նրա առջև, և քանի որ հակառակորդներ են, կմատնեն նրա բոլոր գործերը` ասելով. «Այսքան .....
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Հա՛յր, ինչպե՞ս պետք է հանդարտվել խցում»: Ծերն ասաց. «Խցում հանդարտվելն ա՛յս է, որ մարդ հանձնի իրեն Աստծո ձեռքը և մշտապես ընկնի Նրա առաջ, բարին գործի` որքան կարող է, կռվի չար խորհուրդների դեմ, որ թշնամին է դնում նրա մտքում: Այս է ճշմարիտ լռելն ու աշխարհից փախչելը»: Եղբայրն ասաց. «Եվ ի՞նչ է աշխարհը»: Ծերն ասաց. «Աշխարհը հոգու բնությանը հակառակ գործելն է, աշխարհը մարմնի կամքը կատարելն .....
Քահանա հայր Եսայիասն ասաց. «Հայրերից մեկը մեզ ասում էր, թե կրոնավորը ամեն ինչից առաջ պարտավոր է ստանալ հավատ առ Աստված, սեր և հաստատուն փափագ առ Աստված, անմեղություն, և չարին չարով չհատուցի: Այսպես դարձյալ՝ պետք է ստանա ճգնություն` ըստ կարողության, խոնարհություն, սրբություն, մարդասիրություն և սեր ամենքի հանդեպ, հեզություն, երկայնամտություն և համբերություն: Եվ ունենա կարոտ առ Աստված, աղաչի Նրան մշտապես ցավագնած սրտով, երբեք ետ .....
Մի ճգնավոր, մեծ և ծանր մագաղաթներն ուսին, կռացած քայլում է դեպի դրախտի դարպասները և վրդովվում, որ հրեշտակները իրեն տեսնելով՝ չեն շտապում օգնել և դեռ ավելին՝ դրախտի դարպասներն էլ իր առջև չեն բացում:
Հրեշտակներից մեկը հարցնում է.
- Այդ ի՞նչ ես քեզ հետ բերել:
Ճգնավորը պարծենալով պատասխանում է.
- Այս մագաղաթների վրա իմ կատարած բոլոր սխրաքներն ու բարի գործերն եմ գրել, որպեսզի դրախտի բնակիչներին ցույց տամ և պատմեմ այդ ամենի մասին: Մի՞թե .....
Ոմն հոգետես ծեր մի աշակերտ ուներ, որին բնակեցրել էր իրենից երեք մղոն հեռու և հանձնարարություն էր տվել՝ գիտենալ և ճանաչել սատանայի բազմադիմի խարդախությունները, ինչպես որ տեսել և ուսանել էր ծերից չարի խորամանկության բոլոր հնարքները: Սակայն օրերից մի օր սատանան եպիսկոպոսի կերպարանք առած եկավ ծերի աշակերտի մոտ և նստեց նրա դիմաց՝ բավական հեռու` իբր հոգնած էր ճանապարհից: Իսկ եղբայրը երբ տեսավ, չճանաչեց, որ դա չարի երևմունք է, այլ նրան ընդառաջ .....
Կիլիկիացիների քաղաքից՝ երեսուն և միմյանցից վեց ասպարեզ հեռավորությամբ երկու սյունակյացներ կային, որոնցից մեկը հաղորդվում էր սուրբ կաթողիկե առաքելական եկեղեցում, իսկ մյուսը, որ ավելի շատ տարիներ էր անցկացրել սյան վրա, որը մոտ էր Կասիդորա կոչվող գյուղին, Սևերիանոսի հերձվածից էր: Եվ հաճախակի էր դատապարտում հերետիկոսը ուղղադավաններին` կամենալով ամենքին իր հերձվածի մեջ ներքաշել, և շատերին էր իր ցանցը գցում: Սա դատապարտում էր նաև .....
Հայրերից մեկը գնաց քաղաք` վաճառելու իր ձեռագործը, և մի մերկ աղքատի տեսավ, և իր պատմուճանը հանելով՝ հագցրեց նրան, իսկ աղքատը տարավ այն և վաճառեց: Երբ ծերը իմացավ իր հանդերձը վաճառելու մասին, տրտմեց ու զղջաց տալու համար: Իսկ գիշերը տեսիլքում հայտնվեց նրան Քրիստոս` հագին նրա պատմուճանը, և ասաց ծերին. «Մի՛ տրտմիր, ահա ես եմ հագել քո պատմուճանը, որ տվեցիր ինձ»: Եվ ծերը մխիթարված` փառավորեց Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....