
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայր Գաբրիելի հետ նստած էինք նրա խցի մոտ, երբ մի քահանա անցավ մեր մոտով: Հայրն ինձ կամացուկ հարցրեց. «Ուզո՞ւմ ես մի լավ թափ տամ այս քահանային»: Ես վախեցա ու շունչս պահեցի: Ծերը կոպտորեն վիրավորեց նրան: Քահանան հանգիստ լսեց, ասաց, որ ինքն ավելի վատն է և ավելի մեծ զայրույթի է արժանի: Այնժամ Հայր Գաբրիելը սիրով գրկեց նրան և իր եղբայրն անվանեց:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
.....
Հայր Աղաթոնի մասին ասում էին, թե գնաց մի անգամ քաղաք` վաճառելու իր ձեռագործը և գտավ փողոցում ընկած մի հիվանդ օտարականի, որ խնամակալ չուներ: Ծերը, տուն վարձելով, տարավ նրան այնտեղ և չորս ամիս սպասավորեց նրան իր ծախսով, մինչև առողջացավ հիվանդը, և հետո միայն ծերը վերադարձավ իր սենյակը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի ճգնավոր, տեսնելով աշխարհում եղող անիրավությունը, Աստծուն խնդրում էր բացահայտել, թե արդար ու առաքինասեր մարդիկ ինչու էին փորձանքների հանդիպում և անարդարացիորեն տառապում այն պարագայում, երբ անիրավ ու մեղավոր մարդիկ հարստանում էին ու հանգիստ ապրում:
Երբ ճգնավորն աղոթում էր այդ գաղտնիքը բացահայտելու համար, լսեց մի ձայն, որ ասում էր. «Մի՛ քննիր այն, ինչ հասու չէ մտքիդ և իմացությանդ: Սակայն քանի որ ցանկացար իմանալ, գնա՛ աշխարհ, նստիր .....
Ծերն ասաց. «Տիրոջ կողմից ասված է, թե` նախապես վշտեր և նեղություններ կունենաք, քանզի ամեն գործի սկիզբը տառապանքներով է լինում, և ամեն ոք, ով գործը սկսելիս փախչի վշտերից, նա կզրկվի Աստծո գիտությունից, քանզի աստվածային գրերի ուսման սկիզբը երիտասարդների մոտ առավել ևս չարչարանքով է լինում: Այսպես և կրոնավորն է տքնությամբ ձեռք բերում հնազանդություն և այդպիսով նա դառնում է Աստծո որդի և Քրիստոսի ժառանգակից: Քանզի այս է պահանջում Քրիստոս .....
Ընկերուհուս հետ մետրո նստեցինք: Ուղևորները շատ չէին, բայց նստելու տեղերը զբաղված էին և հիմնականում տղամարդիկ էին նստած, իսկ մի քանի աղջիկ, այդ թվում նաև մենք, կանգնած էինք: Կանգառում առանց ոտքի, հենակներով մի տարեց տղամարդ մտավ վագոն: Մի աղջիկ վեր կացավ՝ իր տեղը նրան զիջելու: Տղամարդը բարձր ձայնով, որպեսզի ողջ վագոնը լսի, ասաց. «Տղամարդը երբեք չի նստի, եթե գեթ մի կին կանգնած է: Այլապես նա տղամարդ չէ: Եվ ես կամաչեմ այն երկրի համար, որի համար .....
Ասաց ծերը. «Մարդահաճությունն սպառում է կրոնավորի ողջ զորությունը և ցամաք է թողնում նրան: Ով իր բարի գործերը հայտնի որևէ մեկին, կնմանվի մարդու, ով իր սերմը սերմանում է վայրի երկրում, և երկնքի թռչունները գալիս ուտում են դրանք, իսկ ով ծածկում է իր առաքինությունը, նմանվում է մարդու, ով իր սերմը սերմանում է բարի երկրում և հնձում է բազմապատիկ: Ուրեմն` կա՛մ պետք է փախչելով փախչես մարդկանցից, կա՛մ ծաղրես ու այպանես աշխարհն ու մարդկանց, և դառնաս .....
Մի մարդ շատ էր աշխատում, սակայն դրամը չէր կուտակում, ինչ մնում էր՝ աղքատներին էր բաժանում: Բայց մի օր մտածեց. «Իսկ եթե հիվանդանամ ու ծերանամ: Ո՞վ հօգ կտանի ինձ այդժամ: Ինչո՞վ պիտի ապրեմ»: Այսպես մտածեց և սկսեց «սև օրվա» համար գումար հավաքել, սկզբում քիչ, իսկ հետո ավելի ու ավելի շատ, և շուտով բոլորովին դադարեց ուրիշներին օգնելուց: Ժամանակի ընթացքում բավականին մեծ գումար հավաքեց «սև օրվա» համար: Եվ ի՞նչ: Շուտով «սև օրը» .....
Ոմն ծեր բազում տարիներ բնակվում էր անապատում և մեծապես տքնում էր: Երբ եղբայրներից ոմանք գնացին նրա մոտ, նրանով սքանչացած` ասացին. «Ինչպե՞ս ես դիմանում այդպիսի տքնությանը, հա՛յր»: Պատասխան տվեց նա և ասաց. «Այստեղի տքնության ողջ ժամանակը տանջանքների մեկ ժամին իսկ չի հավասարվի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հայր Գաբրիել Ուրգեբաձեն պատմում էր. «Մի անգամ խորանում մի քահանայի մասին խոսում էին, որ հարբեցող է: Ես նույնպես դատեցի, չնայած չէի ճանաչում այդ մարդուն: Ցանկացա ինձ ցույց տալ Պարտրիարքի առջև:
Մեր տանը միշտ շատ գինի կա: Ես չեմ խմում, բայց մի օր ցանկացա և խմեցի: Այդպես խմած Սիոնի գնացի և անամոթաբար խորան բարձրացա: Հայտնվեցի հենց այն տեղում, որտեղ դատեցի այն խեղճ քահանային: Կանգնած տեղում ճոճվեցի, իսկ Պատրիարքն այնպես պահեց ինձ, որ մյուսները .....
Հայրերից մեկը պատմեց, թե Թեսաղոնիկեում մի կուսանաց վանք կար: Այնտեղի կույսերից մեկը, բանսարկուից գրգռված, կամեցավ դուրս գալ վանքից: Սա ելնելով` ընկավ պոռնկության մեջ, հետո զղջալով բարերար Աստծո առաջ, Ով և աջակից եղավ նրան ապաշխարության համար, եկավ իր վանքում ապաշխարելու, սակայն դռան առջև ընկավ և վախճանվեց: Նրա վախճանը հայտնությամբ երևաց մի եպիսկոպոսի, որը տեսավ սուրբ հրեշտակներին, որ վերցրին նրա հոգին, և դևերին, որոնք հետապնդում էին և վիճաբանության .....
Եղբայրներից մեկը աբբա Դորոթեոսին հարցրեց. «Հա՛յր, ինչպե՞ս կարող եմ «մի՛ դատիր» պատվիրանը կատարել: Եթե տեսնում եմ, որ եղբայրս ստեց, արդյո՞ք պիտի համարեմ, որ միևնույն է նա ճիշտ է վարվել»: Եվ ի պատասխան լսեց ծերից. «Եթե ասես. «Եղբայրս ստեց»՝ ճշմարտությունն ասած կլինես: Բայց եթե ասես. «Եղբայրս ստախոս է», կնշանակի դատեցիր նրան: Քանի որ դա նրա հոգու հակվածության դատապարտումն է, նրա ողջ կյանքի դատավճիռը: Եվ հավելեց աբբան. .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պամբոյին և ասաց. «Բարի՞ է, հա՛յր, դրացուն գովելը»: Ծերն ասաց. «Բայց ավելի բարի է լռությունը»: Նույն հայր Պամբոն ասաց. «Ինչպես ծուխն է հալածում մեղվին, և այնժամ վերցնում են նրա ժրաջանության արդյունքը՝ քաղցր մեղրը, նույնպես և մարմնական հանգիստն է հոգուց հալածում Աստծո երկյուղը, և բոլոր բարի գործերը կորչում են»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Աստծու հրեշտակը փայտահատին ցույց է տալիս մի կիսաչորացած այգի և հեռանում: Փայտահատը վերցնում է իր սիրելի սղոցը և մեծ եռանդով հերթով կտրում բոլոր ծառերը` այգու վերջում թողնելով մի տանձենի, որովհետև զգուշանում է դրան մոտենալ: Մեկ տարի անց հրեշտակը նորից այցելում և տեսնում է փայտահատին, որը ծառի մի կոճղի վրա վհատված նստած էր, իսկ այգու վերջում արջերը տանձենու մոտ հավաքում էին տանձերը և ուտում:
Փայտահատն ասում է.
- Ես Աստծուն խնդրում էի, որ .....
Հայր Սիղվիանոսին հարց տրվեց, թե` ինչ անենք մեր քնի, ծուլության ու անզղջության հետ, քանզի մեզ գիշերը չեն թողնում առանց ձայնի ու երգելու աղոթել: Եվ նա ասաց. «Երգով պաշտամունք մատուցելը հպարտություն է ծնում, խստասրտություն և մտքերի մթագնում, որովհետև ասում է. «Ես պաշտում եմ, իսկ նա` ոչ, իմ ձայնն ու բառը քաղցր է, նրանը` ոչ»: Եթե կամենում ես զղջում և արտասուքներ ստանալ, մի կողմ դի՛ր երգն ու ձայնը, իսկ երբ Աստծո առաջ աղոթքի կանգնես, քո բերանը .....
Շատ հեշտ է կյանքն աննկատ ապրել. արթնացար ութին, թեյ խմեցիր, ինչ-որ բան արեցիր… Հո՛պ և օրն անցավ: Հո՛պ՝ մեկ շաբաթ անցավ, մեկ ամիս: Հո՛պ և արդեն պառկած ես դագաղի մեջ: «Կղզին» ֆիլմում ես դագաղի մեջ եմ պառկում, երևի տեսել եք… Նկարահանումների ժամանակ երեք անգամ դուրս եմ ցատկել դրա միջից: Մի ժամ քայլում էի, հուզվում, հետո հազիվ նկարեցին այդ դրվագը: Նույնիսկ կինոյում, որտեղ ամեն ինչ ձևական է, դագաղում պառկելը լուրջ բան է: Ահա չորս պատերը, .....