21 Սեպտեմբեր, Բշ, պահք
- Հա՛յր, վերջնական ախտորոշումն արված է: Ձեր ուռուցքը չարորակ է: Դա քաղցկեղի վատագույն ձևերից մեկն է:
- Ինձ մի թաշկինակ բեր, որ պար բռնեմ: «Մնաս բարով դժբախտ աշխարհ, առողջ եղիր» պարն եմ պարելու: Կյանքումս ոչ մի անգամ չեմ պարել, բայց այժմ ուրախությունից պարելու եմ, որ մահը մոտ է:
- Հա՛յր, բժիշկն ասաց, որ Ձեզ նախ ճառագայթման են տանելու, որպեսզի ուռուցքը թուլացնեն, հետո վիրահատություն կանեն:
- Պարզ է: Նախ ավիացիան է ռմբակոծելու, հետո բանակը .....
«Այն ամենից հետո ինչ Աստված արեց մեզ՝ մարդկանց համար, շատ անշնորհակալ կլինի, եթե մենք դժոխք ընկնենք ու վշտացնենք Նրան: Աստված հեռու պահի ոչ միայն մարդուն, այլև որևէ թռչնակի դժոխք ընկնելուց»
- Հա՛յր, մարդն իր ծննդյան օրն ինչի՞ մասին պետք է մտածի:
- Նա պետք է մտածի ապագայում իր մահվան օրվա մասին և պատրաստվի այդ մեծ ճանապարհորդությանը:
- Հա՛յր, եթե արտաշիրիմման ժամանակ պարզվի, որ ննջեցյալի աճյունը չի քայքայվել, ապա դրա պատճառը .....
Կան մարդիկ, որ ապաշխարել են իրենց մեղքից, և Աստված ներել է նրանց: Հոգևոր օրենքները դադարել են գործել, սակայն չնայած դրան՝ մարդիկ չեն մոռանում իրենց մեղքը: Նրանք թախանձագին խնդրում են Աստծուն իրենց այս կյանքում պատժել, որպեսզի վճարեն դրա համար: Եվ քանի որ նրանք համառորեն պնդում են, Բարեգութ Աստված կատարում է նրանց բարեպաշտ աղաչանքները: Սակայն Իր Երկնային խնայողական դրամարկղում՝ Դրախտում, նրանց համար վարձք է կուտակում ու դրա հոգևոր տոկոսները: .....
Որքան են տանջվում մտային թերզարգացածություն ունեցող երեխաների մայրերը: Այդ երեխաներն անընդհատ աղմկում են, ամեն ինչ աղտոտում... Իսկական մարտիրոսություն է: Ես մի կնոջ էի ճանաչում, ում երեխան մտավոր թերզարգացած էր: Նա արդեն մեծացել, հաղթանդամ երիտասարդ է դարձել, և մայրն այլևս չի կարողանում կառավարել նրան, որովհետև ինչ-որ աներևակայելի արարքներ է գործում... Աղտոտությունները քսում է պատերին, կահույքին, սպիտակեղենին... Մայրը կարգի է բերում տունը, .....
Եթե խեղում ունենալով մենք համբերում ենք ու չենք տրտնջում, ապա մեծ վարձք ենք ստանում: Որովհետև բոլոր խեղանդամ մարդիկ իրենց համար որոշակի (հոգևոր) խնայողություններ են կուտակում: Օրինակ՝ խուլ մարդու համար երկնային խնայողական դրամարկղում հաշիվ է բացված այն ականջի համար, որը չի լսում, կույրին՝ չտեսնող աչքի համար, կաղին՝ կաղ ոտքի: Դա շա՜տ մեծ բան է: Եթե այդ մարդիկ հոգևոր կրքերի դեմ գոնե մի փոքր սխրանք էլ գործեն, ապա Աստծու կողմից պսակների կարժանանան: .....
- Հա՛յր, իսկ խեղանդամությունը կարո՞ղ է թերարժեքության բարդույթի հանգեցնել:
- Այ քեզ հիմարությո՜ւն:
- Բայց, հա՛յր, հաշմանդամների հետ երբեմն հենց դա է պատահում:
- Պատահում է, որովհետև ճիշտ չեն տրամադրվում: Հասկանալով, որ հաշմությունն Աստծո օրհնություն է՝ մարդիկ ճիշտ են տրամադրվում ու ձերբազատվում են թերարժեքության բարդույթից: Եթե ֆիզիկական խեղումից մի մանկիկ է տառապում, ով հոգևոր օգնություն չի ստացել, որպեսզի այդ խեղման համար ուրախանա, .....
- Հա՛յր, մարդիկ են եկել ու խնդրում են, որ հիվանդ երեխայի համար աղոթեք: Հարցնում են նաև, թե կապաքինվի՞ նա արդյոք: Ի՞նչ պատասխանենք:
- Այսպես պատասխանեք. «Ծեր վանականը կաղոթի: Քրիստոս սիրում է այդ երեխային և ամեն ինչ կանի, որ ի օգուտ նրա լինի: Եթե Նա տեսնի, որ երեխան մեծանալով ավելի լավը կդառնա, ապա կլսի ծերունու աղոթքը: Սակայն, եթե Քրիստոս տեսնի, որ մեծանալով՝ երեխան հոգևոր լավ վիճակում չի լինելու՝ հիմա Իր մոտ կվերցնի: Այդպես կանի, որովհետև .....
Եթե մենք Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, սակայն ինքներս ոչինչ չենք զոհաբերում, ապա մեր խնդրանքն այդքան էլ արժեք չունի: Եթե ես ձեռքերս ծալած, նստած ասում եմ. «Տե՛ր Աստված, խնդրում եմ բուժիր այսինչ հիվանդին» և ինքս ոչ մի զոհողության չեմ գնում, ապա դա նույնն է, թե ուղղակի լավ խոսքեր եմ ասում (քամուն եմ տալիս դրանք): Իսկ եթե ես սեր ունեմ, զոհաբերություն, ապա Քրիստոս դա տեսնելով՝ կկատարի խնդրանքս, եթե իհարկե այն ի բարօրություն ուրիշի է լինելու: .....
Երեկ երեկոյան, երբ վանք էի գնում հսկմանը մասնակցելու, տեսա, որ մի անկյունում մի հայր է կանգնած հաշմանդամի սայլակում նստած իր փոքրիկ որդու հետ: Մոտեցա նրանց, գրկեցի ու համբուրեցի փոքրիկին: «Գիտե՞ս, որ դու հրեշտակ ես»,- հարցրեցի նրան: Իսկ նրա հայրիկին ասացի. «Քեզ համար մեծ պատիվ է հրեշտակին խնամելը: Ուրախացեք, որովհետև երկուսդ էլ Դրախտ եք գնալու»: Նրանց դեմքերն ուրախությունից փայլեցին, որովհետև աստվածային մխիթարությունն զգացին:
Նրանք, .....
Երբ մարդ ցավ է զգում իր մերձավորի համար, ապա դա որոշակի կերպով Աստծո գորովն է շարժում: Աստված ուրախանում է, որովհետև այդպիսի մարդն, իր սիրով, ցույց է տալիս, որ սերտ կապի մեջ է Աստծո հետ և դա նրան աստվածային մխիթարություն է բերում: (Եթե այդ աստվածային սփոփանքը չլիներ) մարդ չէր կարողանա տանել մերձավորի համար զգացած ցավը:
- Հա՛յր, ինչպե՞ս կարող ենք ուրիշի ցավը զգալ:
- Եթե դու նույնպես ցավ ես զգում, ապա ուրիշ մարդու ցավի մասին ես մտածում, փոխարինում .....
- Հա՛յր, ո՞ր ցավն եք անտանելի անվանում:
- Այն ցավը, որի ժամանակ արցունքներ են հոսում: Դա զղջման կամ ուրախության արցունքներ չեն: Ի՞նչ եք կարծում, այդ արցունքները ո՞ր կարգին կարելի է դասել:
- Միգուցե մարտիրոսությա՞ն:
- Իհա՛րկե մարտիրոսության կարգին:
- Հա՛յր, երբ ես ուժեղ ցավ եմ ունենում, ապա դժվար է լինում «Փա՜ռք Քեզ, Տեր» ասել:
- Ինչո՞ւ է դժվար: Մտածիր այն մասին, թե ինչերի դիմացավ Քրիստոս: Ծեծ, ստորացում, մտրակում, խաչելություն*: .....
Մեզ պատահած յուրաքանչյուր գայթակղության ամենալավ դեղամիջոցը մեր հարազատների ավելի ծանր փորձություններն են: Միայն պետք է դրանք համեմատել մեզ պատահածի հետ և նրանց միջև եղած մեծ տարբերությունը տեսնել և այն մեծ սերը, որ Աստված է ցույց տվել՝ փոքր փորձություն թույլ տալով մեզ համար: Այդպես վարվելով՝ մենք շնորհակալ կլինենք Նրան, ցավ կապրենք մեր մերձավորի համար, ով ավելի շատ է տառապում, քան մենք և սրտանց կաղոթենք, որպեսզի Աստված օգնի նրան: Օրինակ՝ .....
Երբեմն մեզ պատահող փորձությունները հակաբիոտիկների նման են, որոնք Աստված տալիս է մեր հոգու հիվանդության ապաքինման համար: Այդ փորձությունները մեզ մեծ հոգևոր օգնություն են ցույց տալիս: Մարդը «թեթևակի հարված է ստանում ծոծրակին» Աստծո կողմից և նրա սիրտը փափկում է: Իհարկե, (առանց մեզ փորձելու էլ) Աստված գիտի, թե յուրաքանչյուրն ինչ վիճակում է գտնվում, բայց քանի որ մենք դա չգիտենք՝ Նա թույլ է տալիս մեզ անցնելու փորձությունների միջով, որպեսզի .....
Աստված, Բարեգութ Հոր պես, մեր կողքին գտնվելով՝ տեսնում է Իր զավակների վիշտն ու մխիթարում է մեզ: Իսկ քեզ ի՞նչ է թվում, մի՞թե Նա կամենում է տեսնել իր զավակի տառապանքը: Աստված հաշվի է առնում նրա ողջ տառապանքը, լացը և այնուհետև հատուցում է դրա համար: Միայն Աստված է, որ վշտերի մեջ իրական մխիթարություն է տալիս: Այդ պատճառով էլ, Աստծուն ու ճշմարիտ կյանքին չհավատացող մարդն, իր հոգին տանջող փորձությունների մեջ գտնվելով՝ չի խնդրում Աստծո ողորմածությունն .....
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այսքան տառապում:
- Աստծո սիրուց: Դու, միանձնուհի լինելով, առավոտյան վաղ ես արթնանում, քո վանական կարգն ես կատարում, համրիչով աղոթում ես, ծնրադրում և այլն: Այն դժվարությունները, որոնց միջով աշխարհիկ մարդիկ են անցնում՝ իրենց կարգն է, իրենց կանոնը: Մարդիկ մաքրվում են այդ դժվարությունների ու տառապանքի միջոցով: Այդ տառապանքը նրանց ավելի մեծ օգուտ է տալիս, քան աշխարհիկ անհոգ կյանքը, որը նրանց ո՛չ օգնում է Աստծուն .....