14 Փետրվար, Շբ
- Հա՛յր, հաճախ ասում եք, որ այսօր ձգտում են ամեն ինչ քայքայել: Կրթության համակարգը նո՞ւյնպես:
- Այո: Մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում: Մի՞թե դրանք դպրոցներ են: Մի՞թե այն, ինչ այսօր դասավանդում են երեխաներին, մեր լեզուն է: Մի՞թե մեր պատմությունն է: Իսկ Աստվածաբանության հարցում կարելի է կարծել իրավիճակն ավելի լա՞վն է: Աստվածաբանության դիպլոմ ունեցող անաստվածին թույլ են տալիս Աստծո Օրենքը դասավանդել: Ու չեն էլ ստուգում, թե նա երեխաներին .....
Ինչպիսի՜ անճոռնիության են այսօր հասել մարդիկ: Այսօր կանայք զանազան քիմիական գանգրացումներ են անում և նրանց մազերը բիզ-բիզ են կանգնում, ասես օսլայած լինեն: Իսկ ինչպիսի՜ հոտ է գալիս: Ուղղակի ալերգիա է սկսում: Ես ներքին զզվանք եմ զգում, երբ աշխարհիկ կերպով զարդարված, աշխարհիկ կերպով բուրող աշխարհիկ կին եմ տեսնում:
Մի անգամ ինձ ասացին, որ մի կին Գերմանիա է գնացել, որպեսզի կոսմետոլոգիա սովորի: «Եվ ի՞նչ է այդ կոսմետոլոգիան»,- հարցրեցի ես: .....
Մի անգամ, ցանկանալով փորձել Սողոմոն Իմաստունին, միանման հագնված տղաների և աղջիկների բերեցին, որպեսզի նրանց միմյանցից տարբերի: Սողոմոնը երեխաներին աղբյուրի մոտ տարավ և կարգադրեց լվացվել: Հետևելով, թե երեխաներն ինչպես են լվացվում՝ տարբերակեց նրանց: Աղջիկները խնամքով, ամոթխածությամբ աչքերն էին ջրով ցողում, իսկ տղաները ափերով հարվածում էին ջրին և այն համարձակորեն իրենց դեմքին շփում:
Տղամարդիկ այսօր այնքան կնանման են դարձել, որ հաճախ նրանցում .....
- Հա՛յր, ես երբեմն կոպտում եմ ավագներին: Հասկանում եմ, որ ինձ վատ եմ պահում և խոստովանում եմ այդ մեղքը:
- Եթե հասկանում ես և խոստովանում, ապա կամաց-կամաց կգարշես քեզանից բառի դրական իմաստով, և կխոնարհվես: Այդ ժամանակ Աստծո շնորհը կգա, և դու կազատվես այդ վատ սովորությունից:
- Իսկ ես, Հա՛յր, երբեմն կատակում եմ քույրերի հետ և սիրելով ծաղրում նրանց: Սակայն վախենում եմ անպարկեշտ վարվեցողության հասնել:
- Այդպես չի լինի, ախր դու կրտսերն ես: Ընտանիքում .....
- Հա՛յր, անպարկեշտ վարվեցողությունը որտեղի՞ց է գալիս:
- Փարիզից*… Անպարկեշտ վարվեցողությունն անամոթություն է: Այն հեռու է վանում Աստծո երկյուղն այն ծխի պես, որ մեղուներին ենք տալիս, որպեսզի փեթակից դուրս թռչեն:
- Հա՜յր, իսկ անպարկեշտ վարվեցողությունից ինչպե՞ս կարելի է խուսափել:
- Քեզ բոլորից ցածր համարիր: Մեծ խոնարհություն է անհրաժեշտ: Դու՝ որպես կրտսեր, հարգանք և ակնածանք ունեցիր բոլոր քույրերի հանդեպ: Խոնարհությամբ ասա միտքդ, այլ .....
- Հա՛յր, որևէ բան մաղթեք ինձ:
- Մաղթում եմ, որ դու «հոգևոր առումով դիմակավորված» դառնաս, Աստծու խենթ սուրբ Իսիդորայի(1) նման, որպեսզի «բարի երկերեսանիության» հասնես: Տե՛ս, դժբախտ աշխարհիկ մարդիկ իրենց աշխարհիկ երկերեսանիությունն են տոնում և իրենց ներքին վիճակի համապատասխան հագնվում: Հնում միայն տարին մեկ անգամ էին դիմակավորված հագնվում՝ Բարեկենդանին, իսկ այժմ ամեն օր տեսնում ես… Յուրաքանչյուրն այնպես է հագնվում, ինչպես .....
- Հա՛յր, նրանք, ովքեր ցանկանում են հասարակությունը կործանել, դրա հիմքերին, արմատներին են անցել՝ երեխաներին: Փչացրել են նրանց:
- Այդ ամենը երկար չի տևի: Չարիքն ինքն իրեն է կործանում: Ռուսաստանում ամեն ինչ կործանեցին, բայց միայն տես, թե հիմա ինչ է կատարվում այնտեղ, երբ երեք սերունդ անցավ: Աստված մարդկանց չի թողնում բախտի քմահաճույքին: Եվ այդ դարաշրջանի երիտասարդների մեղքերն այնպես չի դատելու, ինչպես նախկին՝ մեր ժամանակների երիտասարդներինը:
- .....
Այսօր զանազան տեսությունների օգնությամբ կործանում են խեղճ երեխաներին: Այդ պատճառով են նրանք այդքան անհանգիստ, այդքան խճճված: Երեխան ուզում է մի բան անել, բայց մեկ այլ բան է անում: Նա ուզում է մի ուղղությամբ գնալ, բայց մեր ժամանակաշրջանի ոգին նրան մեկ այլ կողմ է տանում: Մութ ուժերի սարսափելի պրոպագանդա են ծավալել, այդ նրանք են դեպի չարն ուղղում այն երիտասարդներին, որոնց գլխում դատողությունը պակասում է: Դպրոցում որոշ ուսուցիչներ երեխաներին .....
Այսօր մարդկանց մեծամասնությանն անծանոթ է այն ուրախության համը, որ զոհողությունն է տալիս: Մարդիկ աշխատանքը չեն սիրում: Նրանց կյանքում հայտնվել են անբանությունը, ավելի տաքուկ տեղավորվելու ցանկությունը, շատ հանգիստը: Պատվախնդրությունը, զոհողության ոգին նվաղել են: Մարդիկ նվաճում են համարում, եթե նրանց հաջողվում է առանց ջանքերի ինչ որ բան ստանալ, ավելի տաքուկ տեղավորվել: Նրանք տխրում են, եթե չի հաջողվում հեշտ կյանքի հասնել: Բայց եթե նրանք .....
- Հա՛յր, զգում եմ, որ դատելու կարողությունս, դատողականությունս և մարդկային ճշմարտությունը խոչնդոտում են իմ հոգևոր զարգացմանը:
- Այո՛, իհարկե: Դրանք խոչնդոտում են հոգևոր զարգացմանը, որովհետև [դրանց պատճառով] Աստծո շնորհը հեռանում է: Իսկ դրանից հետո մարդն առանց աստվածային օգնության է մնում, անկում է ապրում և լիակատար անհաջողության է մատնվում: Սովորաբար մարդկային դատաստանն ու ճշմարտությունը անիրավ են: Աստծո ճշմարտությունը սերն է, համբերատարությունը, .....
Շատ դեպքերում արտաքին կրթությունը վնաս է հասցնում, որովհետև մարդու մեջ իր մասին մեծ կարծիք, «մեծ գաղափար» է զարգացնում: Իսկ հետո այդ գաղափարը պատնեշ է դառնում, որը Աստծո շնորհին խոչընդոտում է մարդուն մոտենալ: Իսկ երբ մարդը մի կողմ է նետում մեծամտությունը՝ կեղծ գաղափարն իր մասին, ապա մեր բարի ու հարուստ Հայրը նրան Իր լուսավոր աստվածային գաղափարներով է հարստացնում: Իսկ եթե խեղճ մարդն իր մասին մեծ կարծիք ունի, և այդ կարծիքը պահում է իր .....
Եթե մարդիկ «արգելակեին» իրենց բանականությունը, ապա ոչ միայն գլուխները թարմ կլինեին, այլև Աստծո շնորհն էլ կկարողանար հեշտությամբ մոտենալ նրանց: Գիտելիքն աղետ է առանց լուսավորության: Հոգևոր առումով իր վրա աշխատելով ու ճգնելով՝ մարդը լուսավորվում է Աստծուց: Նա աստվածային լույսի լուսավորումն ունի, Աստծո մեջ ապրելու փորձ, այլ ոչ թե իր սեփական մտքերը: Այդ պատճառով էլ նա հեռուն է տեսնում: Կարճատես մարդը մոտը լավ է տեսնում, բայց հեռվում .....
Պատմության էջերը թերթելիս նկատում ենք, որ բոլոր ժամանակներում հայտնվել են այնպիսի անձինք, որոնք փորձել են տարբեր նշաններով, կարողություններով առանձնանալ, քարոզել իրենց ուսմունքը` շեղվելով քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունից: Ավետարանը զգուշացնում է, որ սուտ մարգարեներ են գալու, որպեսզի հանրությանը շեղեն ճշմարտությունից և ուղղափառ հոգևոր կյանքից. «Զգու՛յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց .....
20-րդ դարի կեսերից յոգայի ուսմունքը և կիրառությունը տարածվեց աշխարհով մեկ: Այն մեծ ճանաչում գտավ հատկապես արևմտյան երկրներում, հասավ անգամ մինչև Հայաստան: Այսօր շատ մարդիկ տարված են յոգայով և դրա առաջարկած վարժություններով: Ի՞նչ է յոգան:
Յոգան սկզբնավորվել է հինդուիստական կրոնից և իրենից ներկայացնում է ֆիզիկական, հոգեմտավոր վարժությունների հավաքածու, որոնց նպատակն է միավորել մարմինն ու միտքը և վերջում մարդուն հասցնել լուսավորության: .....
Երաժշտությունը կարո՞ղ է քրիստոնեական և հակաքրիստոնեական լինել:
Երաժշտությունը տարբերակվում է ոչ միայն ըստ համապատասխան ժանրերի, այլև ըստ կիրառման ուղղվածության, որի համաձայն` երաժշտությունը լինում է կրոնական, աշխարհիկ, քրիստոնեական, ոչ քրիստոնեական և հակաքրիստոնեական: Կրոնական երաժշտությունը ծիսական պաշտամունքների ժամանակ գործածվող երաժշտությունն է, աշխարհիկը` համերգային, խնջույքային, ոչ ծիսական երաժշտությունը: Քրիստոնեական երաժշտությունը .....