
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոմն եղբայր բնակվում էր Պաղեստինի գետեզերքին, որտեղ և բնակվում էր Սիլովանե երանելին: Այս եղբայրը հիմարություններ էր ցույց տալիս այլոց, որովհետև երբ հանդիպում էր որևէ մեկին, հապճեպ սկսում էր ծիծաղել և հրճվել, դրա համար էլ բոլորը խուսափում էին նրանից: Օրերից մի օր երեք հայրեր եկան հայր Սիլովանեի մոտ, և երբ աղոթեցին, ասացին հորը. «Քո աշակերտին տո՛ւր մեզ, որպեսզի մեզ տանի բոլոր եղբայրների սենյակները, որ տեսնենք նրանց»: Իսկ ծերն, ի լուր նրանց, .....
Մահացու հիվանդությունն այցելեց խիստ աստվածապաշտ մի մարդու: Ներկայացավ՝ սպասելով, որ նա կվշտանա ու լաց կլինի: Բայց մարդը միայն հոգոց հանեց ու խաչակնքվեց:
- Ի՞նչ է, չհասկացա՞ր ես ով եմ,- զարմացավ հիվանդությունը:
- Ինչո՞ւ չհասկացա: Հասկացա… - պատասխանեց մարդը:- Միայն թե գիտեմ, որ առանց Աստծո կամքի այստեղ չէիր լինի: Իսկ եթե այդպես է, ապա ես քեզ ընդունում եմ, որպես Նրանից ուղարկված հյուր:
- Ախ այդպե՞ս,- բարկացավ հիվանդությունը,- ուրեմն այստեղ .....
Երեց Տիմոթեոսը հայր Պիմենին ասաց. «Մի կին կա Եգիպտոսում, որ պոռնկությամբ է զբաղվում և իր` դրանով վաստակածը տալիս է աղքատներին»: Հայր Պիմենն ասաց. «Պոռնկության մեջ չի մնա, որովհետև հավատի պտուղ է երևում նրա մոտ»: Մի օր Տիմոթեոսի մայրը եկավ որդու մոտ, և նրա` մորը տված հարցին, թե` այն կինը տակավին պոռնկության մե՞ջ է, մայրը պատասխանեց. «Ավելացրել է իր հոմանիների թիվը, սակայն ավելացրել է նաև ողորմածությունը»: Եվ երեցը գնալով՝ պատմեց .....
Երկու ճգնակյաց մարդիկ` Աբրահամ և Թեոդորոս անուններով, զրուցում են փառքի մասին: Աբրահամը հարցնում է իրենից ավելի փորձառու Թեոդորոսին. «Ո՞րն է ավելի լավ և օգտակար, փառքի՞ ձգտելը, թե՞ անփառունակության»: Թեոդորոսը պատասխանում է. «Ես ավելի փառք եմ ցանկանում, քան թե անպատվություն, քանզի եթե բարի բան անեմ և փառքի արժանանամ, շատերին նաև օրինակ կլինեմ, իսկ եթե փառասիրությամբ մեղանչեմ, միայն ինձ պետք է մեղադրեմ և ոչ թե մարդկանց»: Աբրահամը .....
Հայր Եսայիասի աշակերտը, տեսնելով նրան ծանր հիվանդության մեջ, սաստիկ տրտմեց: Հայր Եսայիասն ասաց. «Մի՛ տրտմիր, սրանով ենք կարողանում հիշել դատաստանի օրը. իսկ մարմինները նրա համար են առողջություն խնդրում, որ Աստծուց հեռանան, որովհետև ոռոգվող ծառը երբեք չի գոսանում և անպտուղ չի լինում»: Իսկ սուրբ Խորհրդի մասին ասում էր. «Վա՜յ մեզ, ո՞վ է նրան արժանի, քանզի քահանան «ի Սրբություն Սրբոց» է կանչում»: Եվ ասաց. «Վա՜յ ինձ, վա՜յ, քանզի .....
Անտոն Անապատականը լսում է մի ճգնավորի մասին, որը կատարյալ էր դարձել առաքինությունների մեջ, և խնդրում ճգնավորին իր մոտ բերել, որ տեսնի և զրուցի: Երբ բերում են, Անտոնը խցում չի լինում: Քիչ հետո մտնում է խուց և ոչ ոքի ուշադրություն չդարձնելով` իր գործերն է անում, խուցը դասավորում, դուրս գալիս, նորից մտնում: Ի վերջո առաքինությամբ հայտնի ճգնավորը չի դիմանում, պոռթկում է և ասում. «Ցանկացար ինձ տեսնել, և այսքան երկար ճանապարհ կտրեցի, մինչդեռ հիմա .....
Հայր Անտոնիոսը ճգնում էր անապատում և ընկավ մեծ ձանձրույթի մեջ, և կուրացան նրա խորհուրդները: Նա սաստիկ նեղվում էր և ասաց Աստծուն. «Տե՛ր, կամենում եմ ապրել, սակայն իմ խորհուրդներն ինձ թույլ չեն տալիս: Ի՞նչ անեմ իմ այս նեղության մեջ կամ ինչպե՞ս ապրեմ»: Եվ մի փոքր շրջելով` խցի արևելյան կողմում տեսավ իր նման մեկ այլ Անտոնիոսի, որ նստած իր ձեռագործն էր գործում, փութով աղոթքի էր կանգնում և դարձյալ նստում ու պարան էր հյուսում, ապա դարձյալ վեր .....
Եթե որևէ մարդասպանի, գողի, հարբեցողի կամ անառակի տեսնես ընկած՝ ոչ ոքի չդատես, քանի որ Աստված նրանց սանձը բաց է թողել, իսկ այ քոնը դեռ Իր ձեռքում է պահում: Եվ եթե հանկարծ Տերը քո սանձը բաց թողնի, ապա դու կարող ես ավելի անարգ վիճակում հայտնվել՝ նույն մեղքի մեջ ընկնել, որի համար ուրիշին ես դատում, և կործանվել: Այնպես որ ոչ ոքի մի՛ դատիր, իսկ ավելի լավ է աղոթիր Աստծուն փորձանքի մեջ հայտնված այդ մարդկանց համար:
Ծայրագույն վարդապետ Գաբրիել .....
Մի ծեր, որ արժանի եղավ եպիսկոպոսության, ասում էր, թե իբր իր ընկերն է պատմել իրեն, սակայն ինքն էր արել այն. «Կամեցա մի օր,– ասաց,– մտնել Նավասեի անապատի խորքը, տեսնելու` կգտնվի՞ այնտեղ ոմն մենակյաց, որ ծառայում է Քրիստոսին: Վերցրի մի քիչ պաքսիմատ և ջուր ու ընկա ճանապարհ: Երբ չորս օր ընթացա դեպի անապատի խորքը, և կերակուրը վերջացավ, ընկա վարանման մեջ, թե այս ինչ արեցի, սակայն ինքս ինձ քաջալերելով` փոքրինչ զորացա և անսվաղ գնացի ևս չորս .....
Մի բանվոր բարձրանում է լեռների վրա գտնվող մատուռը, որպեսզի աղոթի և Աստծուց ունեցվածք ու կյանքի հարմարավետ պայմաններ խնդրի: Ներս է մտնում և նկատում, որ մի մարդ, լացակումած աչքերով, ծնկաչոք աղոթում է ու բանվորին տեսնելով՝ ուրախացած ասում.
- Հոգու դառնությունից ու ծանրությունից արդեն մեկ ամիս է այստեղ տառապում եմ. Աստծուց ունեցվածք խնդրեցի, ապահով կյանք, փող, հարստություն: Եվ իմ աղոթքից հետո մատուռի հետևում մի հսկայական ոսկու ձուլակտոր գտա, .....
Թեբայիդայից գնացինք Նիկոպոլիս քաղաքը և այնտեղ խոսեցինք սոփեստ Փիմամնոնի հետ հոգեշահ շնորհի մասին: Եվ նա պատմեց մեզ և ասաց. «Երմո քաղաքում մի ավազակ կար՝ Դավիթ անունով, որը շատերին կողոպտեց, շատերին սպանեց և բազում չարիքներ գործեց, որ ուրիշ մեկը երբևէ չէր գործել: Մի անգամ լեռան վրա, երբ ավազակության էր դուրս եկել և իր հետ ուներ երեսուն մարդ, իր գործած հանցանքների համար սրտի մեջ զղջում եկավ, և թողնելով իր հետ եկած զինված մարդկանց` գնաց վանք: .....
Սաստիկ հարբեցող մի մարդ կար: Նա շուն ու կատու ուներ, որոնք անդադար վիճում էին, թե իրենցից ով է տիրոջ իսկական ընկերը:
Մի օր, երբ նա կրկին ցանկացավ խմել, կատուն իսկույն հայտնվեց կողքին, ինչպես միշտ էր անում և օգնում նրան, երբ նա փող չէր ունենում:
- Վաճառի՛ր ինձ և քեզ համար խմելու բան գնիր: Իսկ ես որպես քո ամենահավատարիմ և իսկական ընկեր, կփախչեմ և քեզ մոտ կվերադառնամ:
Ասածն արած էր: Հարբեցողը վաճառեց կատվին և այդ գումարով մի շիշ գինի գնեց: Արդեն .....
Աբբա Որսիսիոսն ասաց. «Եթե մարդն իր սիրտը պահի բարու և աստվածային խոսքի մեջ, թշնամին նրանից հեռու կմնա, իսկ եթե նրա մեջ բռնելու տեղ գտնի, կամացկամաց կհեռացնի Աստծուց: Ինչպես ճրագը, որ լույսի անոթ է և լույս է ծագեցնում, իսկ եթե ծուլանա յուղ վերցնել, կհանգչի, և խավարը կզորանա նրա վրա, և չի կարողանա մեզ համար լույս ծագեցնել, քանզի նախքան լույսի անհետացումն ու մարումը՝ սնուցման կարիքն ուներ: Արդ, եթե թշնամին տեսնի, որ ո՛չ լույս կա և ո՛չ էլ հրի .....
Մեկը հարցրեց ծերին.
- Ես ողորմություն տվեցի աղքատին: Փոխարենն ի՞նչ կստանամ:
- Բացի այն, որ թեթևացրել ես խեղճի լուծը, բացարձակապես ոչինչ: Իսկ եթե քեզ ոչ թե աղքատն էր հետաքրքրում, այլ քո գործարքը, ապա չարաչար սխալվել ես ու պարտվել:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
.....
Ոմն եղբայր հարցրեց հայրերից մեկին և ասաց. «Երբ այնպես է պատահում, որ քնով ծանրանում եմ, և անցնում է աղոթքի ժամը, ամոթից չեմ ուզում աղոթք անել»: Ծերն ասաց. «Եթե պատահի, որ ննջես մինչև առավոտ, վե՛ր կաց, փակի՛ր քո դուռն ու պատուհանը և կատարի՛ր տվյալ ժամի պաշտամունքը, որովհետև գրված է. «Քոնն է ցերեկը, քոնն է գիշերը. և ամենայն ժամ է փառավորվում Աստված» (Սաղմ. ՀԳ 16):
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....