
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոմն ծեր աղաչեց մի երիտասարդի՝ բնակվել իր հետ, և երիտասարդն ասաց նրան. «Մի շաբաթ հետո կգամ»: Գնաց և ուշացավ: Հետո եկավ ծերի մոտ և փորձեց նրան` ասելով. «Պոռնկության մեջ ընկա, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Ապաշխարողների համար հույս կա, որդյա՛կ, քո մեղքերի կեսը կվերցնեմ ինձ վրա, և միասին կապաշխարենք»: Եվ երիտասարդն ասաց. «Այժմ գիտեմ, որ կարող ենք բնակվել միասին»: Եվ մնացին մի խցի մեջ, և մինչ այսօր այն խուցն Սկյութիայում կոչվում է երկու .....
Կիզիչ արևի տակ շոգից թմրած և ծուլացած աշակերտը, ոտքերը քարշ տալով, գնում է վարդապետի հետևից և հարցնում.
- Չեմ կարողանում վատ ու մեղավոր մտքերի հանդեպ ուշադիր ու սթափ լինել և դրանք վանել, հատկապես այսպիսի եղանակին, թեև աղոթում եմ:
Վարդապետը պատասխանում է.
- Աղոթում ես, բայց իրականությանը դեռևս չես ուզում լրջությամբ նայել և գիտակցել... Գիտեի՞ր, որ այս արահետի շուրջբոլորը թունավոր օձերով է լեցուն:
Աշակերտը միանգամից սթափվում է և սկսում .....
Ոմն եղբայր գնաց ծերի մոտ, որ անապատում էր բնակվում, և նրա խցի մերձակայքում հանդիպեց երիտասարդների, որոնք պարում և անպարկեշտ բաներ էին ասում: Սակայն եղբայրը, տեսնելով ծերին, պատմեց նրան իր խորհուրդներն ու բժշկություն ստացավ նրանից: Դրանից հետո եղբայրն ասաց ծերին. «Ինչպե՞ս ես կարողանում համբերել, հա՛յր, այս երիտասարդների աղտեղի պարերին ու երգերին կամ ինչո՞ւ նրանց չես պատվիրում չլկտիանալ»: Ծերն ասաց. «Վաղուց է մտքովս անցել այդ, սակայն .....
Եկեղեցի է մտնում գռեհիկ տեսքով մի երիտասարդ, մոտենում է քահանային, բռունցքով հարվածում նրա այտին և նենգորեն ժպտալով՝ ասում.
- Ի՞նչ կա որ, տե՛ր հայր, չէ՞ որ ասված է՝ աջ այտիդ հարվածում են, ձախն էլ դարձրու:
Բռնցքամարտի նախկին վարպետ քահանան ձախից հուկով անպատկառին ուղարկում է եկեղեցու հեռավոր անկյունը և կարճ պատասխանում.
- Ասված է նաև՝ ինչ չափով չափեք, նույն չափով էլ ձեզ կչափվի:
Վախեցած հավատացյալները հարցնում են.
- Ի՞նչ է այնտեղ կատարվում:
Սարկավագը .....
Երկու եպիսկոպոսներ պայքարում էին միմյանց դեմ, որոնցից մեկն աղքատ էր և խոնարհ, մյուսը` հարուստ և զորեղ: Աղքատ եպիսկոպոսն ասաց իր եկեղեցականներին. «Քրիստոսի շնորհներով կհաղթենք մենք հզորին և հարուստին»: Իսկ նրանք հարցրին. «Ո՞վ կարող է հաղթել նրան»: Իսկ նա, վերցնելով իր հետ իր եկեղեցականներին, գնաց հարուստի մոտ, այն օրը, երբ նա մեծ ժողով ուներ, և ընկավ նրա ոտքերը՝ յուրայինների հետ միասին: Իսկ հարուստը, տեսնելով նրան ընկած, ինքը ևս .....
Մի անգամ, երբ հայր Հովելը գնում էր գնացքով, գավառական կայարաններից մեկում լուր տարածվեց, թե հարևան գյուղի եկեղեցում հրաշք է տեղի ունեցել՝ սրբապատկերն արտասվել է: Բոլոր ուղևորները վայրկենապես դուրս թռան գնացքից և սլացան հրաշքը տեսնելու: Բոլորը, բացի հայր Հովելից, ով շարունակում էր գիրք կարդալ: Երբ հուզված ուղևորները վերադարձան, հայր Հովելի դիմաց նստած մարդը չդիմացավ և հոգևորականի հանգստությունից վրդովված՝ ասաց.
- Տե՛ր հայր, երևում է չես .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց նրան. «Եթե եղբայրներին մի փոքր հաց եմ տալիս կամ որևէ այլ բան, դևերը պղտորում են միտքս և ինձ ասում են, թե ի ցույց մարդկանց արեցի այդ»: Ծերը նրան ասաց. «Թեկուզ և մարդահաճության համար անենք, չդադարե՛նք եղբայրներին տալ անհրաժեշտը, ինչի մասին ասում է հետևյալ առակը: Երկու մշակներ կային մի քաղաքում. մեկը սերմանեց և սակավ հնձեց, իսկ մյուսը հեղգանալով՝ բնավ ո՛չ սերմանեց և ո՛չ էլ հնձեց, և մեծ սով եկավ նրանց .....
Ամեն առավոտ արծիվը դիմավորում է արևածագը` կանգնելով մի ժայռի վրա: Ծովի ափի ավազների վրա իջած ճայը տեսնում է, նախանձում և ասում.
- Ինքս ավելի բարձր ժայռի վրա կթռչեմ և այդտեղից արևածագը կդիմավորեմ:
Եվ ծովում լողացող մի բարձր սառցե սյուն է տեսնում և խրոխտ կանգնում դրա վրա՝ արևածագը դիմավորելու: Նայում է դեպի ժայռը, բայց այս անգամ արծվին այնտեղ չի տեսնում: Երբ արեգակի ճառագայթները դուրս են գալիս, սառցե սյունը փլուզվում է, և ճայը հայտնվում .....
Հայր Մեգեթայի մասին ասում էին, թե չափազանց խոնարհ էր, և քանի որ երկար ժամանակ աշակերտության մեջ էր եղել եգիպտացի մեծ ծերերի մոտ, տեսել էր և՛ հայր Սիսոյին, և՛ հայր Պիմենին: Սա բնակվում էր Սինայում: Եվ գնաց մի անգամ սուրբ հայրերից մեկը նրա մոտ և նրան ասաց. «Այս անապատում ինչպե՞ս ես ապրում, հա՛յր»: Պատասխանեց և ասաց. «Երկու օր պահեցողություն եմ անում, հա՛յր, և օրումեջ ուտում եմ մեկ հաց»: Ծերը նրան ասաց. «Լսի՛ր ինձ, որդյա՛կ, և ամեն օր .....
Քահանան ընթրում էր մի հավատացյալ ընտանիքում: Ընթրիքից հետո, երբ նա հեռացավ, կինն ամուսնուն ասաց.
- Կարծում եմ նա մեր ոսկե գդալը գողացավ:
Մի ամբողջ տարի այդ միտքը նրան հանգիստ չտվեց: Մեկ տարի անց քահանան կրկին հյուրընկալվեց այդ տանը, և կինը չհամբերելով՝ հարցրեց նրան.
- Դո՞ւք եք գողացել մեր ոսկե գդալը:
Քահանան պատասխանեց.
- Ոչ, ես այն ձեր Աստվածաշնչի մեջ եմ դրել…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ոմն եղբայր հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Ես ինչպե՞ս հաճո լինեմ Աստծուն»: Ծերը նրան ասաց. «Եթե իսկապես կամենում ես հաճո լինել Աստծուն, պետք է հրաժարվես աշխարհից և հեռանաս ամեն ինչից, թողնես քո ագարակները և հետևես քո Արարչին: Աղոթքներով ու արտասուքներով գամի՛ր քո անձն Աստծուն և հանգիստ կգտնես այստեղ և հանդերձյալում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Լճակի մոտ սողացող որդը նայում է դեպի երկինք, տեսնում թիթեռներին: Եվ նախանձով լցվելով՝ որոշում է շատ ջուր խմել, ուժ առնել և նույնպես այդպես թռչել: Սակայն ագահությամբ չափից ավելի ջուր խմելով՝ գնդակի պես ուռչում է և չի կարողանում շարժվել: Մի գեղեցիկ թիթեռ իջնում է, մի կաթիլ ջուր խմում և հորդորում.
- Անհրաժեշտ է ամբողջովին փոխվել և նոր արարած դառնալ, այլ ոչ թե շարունակաբար ջուր խմել` կարծելով, թե փոխվել ես և միևնույն ժամանակ շարունակել հին կյանքը .....
Պատմեց հայրերից մեկը, թե խցերից մեկում մի աշխատասեր ծեր կար, որի հագին արմավատերևից հյուսված զգեստ էր: Նա գնաց հայր Ամոնի մոտ, իսկ վերջինս տեսնելով ծերին այդպես հագնված` նրան ասաց. «Դա քեզ չի պաշտպանի. անօգուտ է»: Իսկ ծերը հարցրեց նրան և ասաց. «Հա՛յր, երեք խորհուրդներ են խռովեցնում ինձ. կամենում եմ գնալ և հանապազ շրջել անապատում, կամ` գնալ օտար տեղ, ուր ոչ ոք չի ճանաչում ինձ, կամ էլ` փակվել խուղի մեջ և ոչ ոքի չտեսնել, և ուտել օրումեջ»: .....
Մի անգամ մի գյուղացի «ծանրակշիռ» պատճառներ ներկայացրեց հայր Հովելին, որոնք նրան խանգարում էին հաշտվել իր հարազատ եղբոր հետ.
- Հա՛յր, ես չեմ կարող առաջինը խոսել: Եղբայրս պետք է առաջինը խոսի, քանի որ նա է մեղավոր, այլ ոչ թե ես: Բացի այդ, նա կրտսերն է, իսկ ես ավագ եղբայրն եմ:
Հայր Հովելը հարցրեց.
- Հապա ասա, տեսնեմ, ո՞վ է մեծ՝ մենք, թե՞ Աստված:
- Այդ ի՞նչ հարց է, իհարկե՝ Աստված:
- Իսկ ո՞վ է ում դեմ մեղանչել՝ Աստված մեր դե՞մ, թե՞ մենք Աստծո:
- .....
Աբբա Ղոնգինոսն ասաց. «Երբ եղբայրը կամենում է եղբորը տեսակցության գնալ, չարախոսության դևը կա՛մ նրանից շուտ է տեղ հասնում, կա՛մ նրա հետ է գալիս եղբոր մոտ»: Ասաց դարձյալ. «Չկա ոչինչ ավելի վատթար, քան չար սովորությունը, քանզի մեծ ժամանակ և ջանքեր են պահանջվում մարդուց այն արմատախիլ անելու համար, որովհետև առանց ժամանակի և տքնության անհնարին է սովորությունը արմատախիլ անել: Սակայն տքնություն շատերն ունեն, իսկ ժամանակ` քչերը, ոմանց ջանքերն .....