.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սեպտեմբերի 2-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական տնայցը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեծ ուրախություն էր պատճառել էջմիածնաբնակ Ղազարյան ընտանիքին: Բաղրամյան փող. 20/14 հասցեում վարձակալությամբ է բնակվում չորս հոգուց բաղկացած ընտանիքը, որ սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ընտանիքի մայրը՝ Ղազարյան Ռուզանը (34 տ.) միայնակ է խնամում իր երեք զավակներին և առողջական խնդիրների պատճառով .....
Օգոստոսի 31-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երկրորդ անգամ այցելեց Աշխեն Սարգսյանին (45 տ.), ով իր 8-ամյա դստեր՝ Դիանա Ավետիսյանի հետ բնակվում է Երևան քաղաքի Մուրադյան 1/82 հասցեում: Համայնքի երկրորդ այցը նպատակ ուներ հոգալ փոքրիկ Դիանայի նոր ուսումնական տարվա հետ կապված դպրոցական ծախսերը: Արդեն չորս ամիս է, ինչ Դիանային միայն մայրն է խնամում, հայրը՝ նախկին ազատամարտիկ .....
Մեր Տերն ակնկալում է, որ Իրեն միացած որևէ անձ հավատքից բխող բարի պտուղներ տա և իր հոգին զարդարի աստվածնմանության առաքինությամբ՝ ողորմածությամբ, ինչը Սողոմոն արքան անվանում է հոգու պտուղ (Առակներ 19:22):
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, աստվածնմանության առաքինությանը հետևելով, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ այցելելով սոցիալապես անապահով ընտանիքների: .....
Ամեն անգամ ճշմարտության սյունը և խարիսխը հանդիսացող կենդանի Աստծո եկեղեցին զորանում է, երբ նրա անդամները գործում են սիրո և ներդաշնակության մեջ: Իրական ճշմարտությանը հնազանդվողը՝ որպես վերստին ծնված մեկը, սկսում է ընթանալ հավատի նոր և կենդանանար ճանապարհով: Եվ այդ ընտրության հետևանքն ոչ այլ ինչ է, եթե ոչ կյանքի արմատական փոփոխություն:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքում ի փառս Աստծո և ի բարօրություն կարիքավոր ընտանիքների .....
Սբ. Պողոս առաքյալը սիրո ճանապարհով ընթացողներին ասում է. «Բավական է, որ նվիրելու հոժարություն ունենաք, և Աստված կընդունի ձեր նվերը, եթե այն համապատասխան է ձեր ունեցածին, որովհետև Նա ձեր չունեցածը չի սպասում ձեզնից» (Բ Կորնթացիներ 8:12):
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, օգոստոսի 12-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն այցելեց Աշխեն Սարգսյանին (45 տ.), ով իր 8-ամյա դստեր՝ Դիանա Ավետիսյանի հետ .....
Աստծո հանդեպ սիրո հիմքում մերձավորի հանդեպ սերն է: Աստծո պատկերը կրողի հանդեպ սեր և հարգանք ցուցաբերողի սրտում գործում է աստվածային սերը, որն անսահման է, քանի որ այդ սերը Ինքն անսահմանելի Աստվածն է (Ա Հովհաննես 4:16): Մերձավորի հանդեպ սիրո չափը հստակ որոշեց Տերը, երբ ասաց. «Այն ամենը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթեոս 7:12): Եկեղեցու հայրերից Հայր Սավվան այս պատվիրանի .....
Հուլիսի 27-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հինգ ամիս անց կրկին անգամ այցելեց Ղուկասյան ընտանիքին: Սոցիալապես անապահով ընտանիքը վարձակալությամբ է ապրում Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Շրջանային 2/5 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում, որը զուրկ է պատուհաններից և գտնվում է անմխիթար վիճակում: Ղուկասյան Գայանեն միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանին: Արշակունյաց 5 հասցեում տեղակայված փոքր տնակում է ապրում և ստեղծագործում բանաստեղծը: «Ինձ հարկավոր էր աթոռ և աշխատասեղան, ուրիշ ոչինչ չեմ որոնել: Իմ որոնածը միայն մշակություն անելն էր և փառք Աստծո, դժգոհության նշույլ իսկ չունեմ»,- ասաց բանաստեղծը:
Այցը մեծ ուրախություն .....
Հուլիսի 22-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կրկին անգամ այցելեց 3-ամյա Հայկ Եղիազարյանին: Փոքրիկի մոտ մեկ ամիս առաջ ախտորոշել էին գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն: Հիշեցնենք, որ, ըստ բուժստուգումների արդյունքի, Հայկին անհապաղ հարկավոր է վիրահատություն անցկացնել Մոսկվա քաղաքում մինչև հուլիս ամսվա վերջը: Եղիազարյան ընտանիքը, սոցիալապես անապահով վիճակում .....
Հուլիսի 20-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նիկոլյան ընտանիքին, որ բնակվում է Բագրատունյաց 28/4 հասցում: Քառանդամ ընտանիքը երեք տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել է Հայաստան և այժմ սոցիալապես ծանր վիճակում է: Նիկոլյան Հասմիկը (40 տ.) միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին: Նա թարգմանչուհի է, գիդ էքսկուրսավար, տիրապետում է մի քանի լեզուների, բայց .....
Հուլիսի 18-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց կարիքավոր, բազմանդամ՝ տասը հոգուց բաղկացած Եղիազարյան ընտանիքին: Սիլիկյան թաղամասի Փիրումյան միկրոշրջանի 2/13 հասցեի չորս սենյականոց կիսակառույց տանն է բնակվում ընտանիքը: Մեկ ամիս է, ինչ սոցիալապես անապահով ընտանիքն առավել մեծ խնդրի առջև է կանգնել. .....
Աստվածային սերը մարդու մեջ գործում է ողորմածությամբ, իսկ սերը դեպի այս առաքինությունը, անկասկածելիորեն, մարդու առջև բացում է Երկնքի Արքայության դուռը՝ հիշեցնելով երանիներից հինգերորդը՝ երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն (Մատթեոս 5:7):
Հուլիսի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Էջմիածնի Առատաշեն գյուղի Սայաթ-Նովա 21 հասցեում .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, այցելելով կարիքավոր ընտանիքներին, շարունակում է սիրո առաքելության իր կարևոր ուղին՝ վայելելով աստվածային ներկայության երանությունը: Քանի որ, Սբ. Հովհաննես առաքյալի խոսքի համաձայն, աստվածային սիրո մեջ գտնվողը միանում է Աստծուն, Աստված էլ՝ իրեն (Ա Հովհաննես 4:16):
Սիրո առաքելության ուղին այս անգամ՝ հուլիսի 13-ին, համայնքին, .....
Սա այն կարևորագույն կոչերից մեկն է, որ Քրիստոսահիմն եկեղեցին ազդարարել և ազդարարում է առ այսօր: Դարեր շարունակ եկեղեցուց ծնունդ առած սրբերն իրենց վարքով աստվածանման առաքինության՝ ողորմածության, կրողներն ու գործադրողներն են եղել: «Ողորմածության երգիչ» է կոչվել Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով այս առաքինության մասին հետևյալն է գրել. «Ողորմած մարդն ավելի բարձր է, քան մահացածին կենդանացնողը»:
Հուլիսի 12-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու .....
«Երբեմն մարդիկ փնտրում են, թե ինչ կարող են անել հանուն իրենց փրկության՝ շատ հաճախ չնկատելով այն ռեալ հնարավորությունները, որ իրենց կողքին են: Հնարավոր չէ փրկվել միայնակ, քանի որ փրկության ուղին դա սիրո ուղի է, իսկ սերը աշխարհով մեկ տարածվում է միայն սիրով: Կ. Պոլսի պատրիարք Հակոբ Բ Նալյանն (18-րդ դար) ասել է. «Քրիստոս Իր առաքյալներին մեռելներին հարություն տալու պատվեր չտվեց, այլ միմյանց սիրելու: Առանց սիրո չի օգնի ո՛չ մարտիրոսությունը, .....