Ալելուիա. Սա անմեղների օրհնությունն է, քանզի առավոտյան Դավիթը խորան գնաց և տեսավ, որ լուռ են երգողների և քահանաների դասերը, և ասաց. Երգեցե՛ք, մանուկնե՛ր, Տիրոջը: Դարձյալ՝ Զորաբաբելի վրա է նաև կատարվում:
1. Օրհնեցէ՛ք, մանկունք, զՏէր. և օրհնեցէք զանուն Տեառն:
Օրհնեցե՛ք Տիրոջը, մանուկնե՛ր, օրհնեցե՛ք անունը Տիրոջ:
Մանուկներ ոչ թե երեխաներին է ասում, այլ՝ արիներին, արթուններին և քաջերին: Նաև ինչպես Ակյուղասն ու Սիմաքոսն են ասում, եբրայերեն .....