Տեառնընդառաջի նախատոնակին՝ փետրվարի 13-ին, այս կոչին ընդառաջ, Հայ եկեղեցու մեծ թվով հավատավոր զավակներ իրենց քայլերն էին ուղղել դեպի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: Տոնի նախապատրաստությունն ազդարարվեց հանդիսավոր ժամերգությամբ, որի ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: «Համբարձի» շարականի երգեցողությունից հետո բացվեց Սուրբ Խորանի վարագույրը և տեղի ունեցավ նախատոնակ ու անդաստան: Քահանան, եկեղեցու ատյանում շրջելով, .....
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ Պահքի 48-օրյա ապաշխարության շրջանի երրորդ օրը առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը: Արարողակարգը վերցվել է Մեծ կամ Մայր Մաշտոցի 1807 թ Կ. Պոլսի հրատարակությունից:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Մեծ Պահքի երրորդ օրը՝ փետրվարի 10-ին, բազմամարդ էր: Ներկաները ժամերգության ավարտին մասնակցեցին «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ին: .....
Այս տարի Հայ Եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնեց փետրվարի 7-ին: Այդ օրը Ս. Պատարագ մատուցվեց բոլոր եկեղեցիներում:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ հավարտ Ս. Պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց բարեկենդանյան դիմակներով շքերթը Մաշտոց պողոտայով դեպի Ազատության հրապարակ: Բազմահազարանոց շքերթին մասնակցում էին թեմի հոգևորականները, երիտասարդները, պարի .....
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում փետրվարի 7-ից սկսվեց Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան: Առաջին կիրակի օրը՝ Բուն բարեկենդանին, Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը հանդես եկավ գրական-երաժշտական կոմպոզիցիայով:
«Զորավոր մանկունք»-ը գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ իր յուրահատուկ .....
Փետրվարի 5-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված երկրորդ ցուցահանդեսը: Ներկայացված էին բուհի ուսանողների գործերը` սիրո տոնի առթիվ:
Սրբազան հայրը ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի և ուսանողների ուղեկցությամբ դիտեց ներկայացված ստեղծագործությունները, զրուցեց հեղինակների .....
Վեհափառ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, հավատացյալ հայորդյաց և թեմի պաշտոնեության անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբության անվանակոչության տոնն՝ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերը ծաղկուն պահի Ձեր հովվապետական գավազանը՝ հովվելու և առաջնորդելու հավատավոր Ձեր հոտին բազում տարիներ: Ս. Վարդանանց նահատակությունն ապրված հայրենասիրության ու քրիստոսասիրության այն ոգին է, որով առաջնորդում եք ամենքիս՝ «կյանք իմացյալ .....
Փետրվարի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված առաջին ցուցահանդես-մրցույթը: Ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Ողջունելով հյուրերին` քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին, որ Ս. Սարգսի տոնի առթիվ հնարավորություն են ունեցել .....
Փետրվարի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը: Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում ու Հայոց Եկեղեցու թեմերում սպասավորող քահանաների պարգևաբաշխման արարողություն, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի .....
Սիրելի´ հայորդիներ, շնորհավորում ենք հայոց հաղթական բանակի տոնը:
Մեր ազգային բանակն իր վաստակով ու հերոսական էջերով դարձել է շարունակողը Հայկյան ոգու, Վարդանանց արիության ու Սարդարապատի սխրագործության: Հատկապես այսօր դժվար է պատկերացնել մեր ժողովրդի և պետության խաղաղ արարումն առաց Հայոց բանակի:
Աղոթքում ենք, որ Աստված իր հոգատար ձեռքերում պահի մեր բոլոր զինվորներին: Թող հայ մայրերի աչքերը չոր մնան, հայ մանուկներն ապրեն երջանկության .....
Սիրելի հայորդիք,
Այսօր, հայոց ազգային բանակի 24-րդ ամյակի առիթով մեր աղոթքն ենք հղում առ Աստված, փառավորելով նրան.
Որ շնորհեց մեզ գոյատևելու իրավունք,
Մեր բազկին ամրություն, բայց և թույլի վրա այն չբանեցնելու հաստատակամություն,
Անսասան պահեց մեր հավատը փորձության պահին,
Օժտեց մեզ խաղաղասիրությամբ, թեև տվեց մարտնչելու, անգամ` հաղթելու ոգի
Ու ամենուր պահապան եղավ մեր հայոց բանակին:
Եվ շնորհավորում ենք ողջ հայ ազգին, որ կարողացավ անցյալի .....
Հունվարի 23-ին` հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց ավանդական բազմահազարանոց խաչերթը՝ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով: Խաչերթի սկզբում թեմի քահանայից դասը և երիտասարդաց միության անդամները խաչվառներով ու խաչով թափոր էին կազմել, որն առաջնորդում էր ԱՀԹ առաջնորդական փոխանոդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Երթին մասնակցում էին զինվորներ, Ոստիկանական ակադեմիայի ու տարբեր բուհերի ուսանողներ, .....
Հունվարի 23-ին` հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ և շարքային զինվորներ` իրենց ծնողների հետ:
Նավասարդ .....
Հունվարի 23-ին` Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ ու սահմանային գծում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը .....
Հունվարի 19-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի էին այցելել Շենգավիթ վարչական շրջանի պատանեկան ստեղծագործական կենտրոնի մի քանի դասարանների սաներ և մանկավարժներ: Կենտրոնի սաներին օրհնեց եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը և Սբ. Ծննդյան տոնի վերաբերյալ նրանց հետ զրույց ունեցավ:
Ներկայացնելով Սբ. Ծննդյան պատմությունը՝ Տեր Հայրը նշեց, որ տոնը հոգևոր ներքին ուրախություն է պարգևում յուրաքանչյուրիս: «Աստծո սերը մշտապես ներկա .....
Հունվարի 17-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության և կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Սուրբ Ծննդյան գիշեր» ներկայացումը:
«Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ ներկայացումը սկսվեց .....