Վեհափա՛ռ Տեր,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր փրկարար հավատքի և ինքնության մշտավառ քուրան է, ուր սրբագործվում են հայի նվիրական ոգին և աղոթքի վերասլաց խոյանքը: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ մեկուկես տասնամյակ է, ինչ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու կերպը, ներշնչում կամք ու կորով, ուժականություն .....