
Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:
Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:
Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:
Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:
Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:
Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:
Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)
Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:
Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:
Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:
Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:
Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:
Օգտագործված գրականության ցանկ՝
- Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
- Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
- Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
- «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիսուս Քրիստոս խաչից իջեցվեց և թաղվեց եբրայական օրենքի համաձայն: Ավետարանիչները գրում են, որ Հովսեփ Արիմաթեացին, որն աշակերտել էր Քրիստոսին, Պիղատոսի մոտ գնալով, խնդրում է Հիսուսի մարմինը: Լսելով, որ Հիսուս արդեն մահացել է՝ Պիղատոսը զարմանում է և համոզվելու համար իր մոտ է կանչում հարյուրապետին և հարցնում. «Իսկապե՞ս այդքան շուտ մեռավ»: Եվ հարյուրապետից ճշտելուց հետո թույլ տվեց, որ Հովսեփը վերցնի Հիսուսի մարմինը: Հովսեփը, մարմինն առնելով, .....
«Հովհաննես ավետարանիչը Պատմոս կղզում Պրոխորոնին Հայտնության գիրքը թելադրելիս» նկարը բանաստեղծական և ոգեշնչող սյուժեներից է: Պատկերագրության մեջ այն մեծ մասամբ տրված է գեղեցիկ և հուզական ձևով: «Հովհաննես ավետարանիչը թելադրում է Պրոխորոնին» պատկերի հիմնական կառույցը հետևյալն է. ձախ կողմում՝ երկնքի հատվածում, պատկերվում է Աստծո աջը, Հովհաննես առաքյալը՝ դեպի Աստծո աջը դարձած, Հովհաննեսի ոտքերի մոտ պատկերվում է նրա .....
«Հիսուսը քայլում է ջրի վրայով» հրաշքի մասին պատմում են Մատթեոս, Մարկոս և Հովհաննես ավետարանիչները (Մատթ. 14:22-33; Մարկ. 6:45-56; Հովհ. 6:15-21): Մատթեոսի ավետարանում պատմվում է, որ Հիսուս քաղցած ժողովրդին կերակրելուց հետո աշակերտներին ստիպում է նավակ մտնեն և իրենից առաջ գնան լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի: Ժողովրդին արձակելուց հետո Հիսուսն առանձին բարձրացավ լեռը՝ աղոթելու: Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, մինչ նավակը, .....
Պատկերագրության մեջ ավետարանական երկու կույրերի բժշկությունը նկարագրող տեսարաններում բացահայտված է տառապանքի թեման: Մատթեոսի ավետարանում (9:27-31) ասվում է, որ Հիսուսը բժշկում է երկու կույրի, Ղուկասի ավետարանում (18:35-43)՝ մի կույրի: Կիլիկյան դպրոցի միջնադարյան հայ նշանավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակը ավետարանական կույրերին պատկերելիս պահպանել է տիպաժային որոշ նմանություններ (կարճ քիթ, նեղ ճակատ, երկար դունչ, ընդ որում վերևի շրթունքը ցածինից .....
«Դիվահարների բժշկումը» տեսարանի պատկերագրական նմուշներ է ներկայացված Մատենադարանի № 7651 ձեռագրում: Մատթեոսի ավետարանում (8:28-34) խոսվում է երկու, Մարկոսի (5:1-20) և Ղուկասի (8:26-39) ավետարաններում՝ մեկական գերգեսացի դիվահարների մասին, որոնք բնակվում էին գերեզմանների մոտ: № 7651 ձեռագրում բացակայում են Մարկոսի և Ղուկասի մոտ հիշատակված շղթաները և ոտնակապերը, որ դիվահարը մոլեգնած խորտակում է: Փոքր ֆրիզաձև մանրանկարների հեղինակը դիվահարներին .....
Պատկերագրության մեջ Հիսուս Քրիստոսի հրաշքների դրվագները ներկայացված են ավելի հաճախ, քան առակները: Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցին № 3717 Ավետարանում մեկ մանրանկարում պատկերել է կույրի, դիվահարի, անդամալույծի բժշկումները և այրի կնոջ մեռած որդու հարության դրվագները: Երկմաս այս մանրանկարում Հիսուսը ներկայացված է երկու պատկերագրական դիրքով՝ նստած և կանգնած: Դիրքերի ընտրությունը թելադրված է ավետարանական տեքստով: Հիսուսը նստած է, երբ բժշկումները .....
«Պատանի Քրիստոսը ուսուցանում է տաճարում» (Ղուկաս 2:41-52) թեման հազվադեպ է պատկերազարդվում և քիչ հանդիպող թեմաների շարքին է պատկանում:
№ 6319 ձեռագրում «Պատանի Հիսուսի քարոզը տաճարում» միավորված է Զեբեդեոսի որդիների մոր դրվագի հետ. սա եզակի դեպք է հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Թեև նկարիչը ձգտել է պատկերին հաղորդել պաշտամունքային միտվածություն, բայց դրա կառուցվածքը բխում է ավետարանական բնագրից: Վերևում լայն կամարի տակ .....
Քրիստոնեական արվեստում պատկերագրական ուրույն ձև են ներկայացնում Քրիստոսին խաչից իջեցնելը պատկերող նկարները, ուր Տիրամայրը ողբում է իր Որդու մահը: Աստվածամայրը ներկայացվում է հատուկ հուզականությամբ: Նա շրջապատված է սգացող ու ողբացող կանանցով: Տիրամոր ողբը ներկայացնող նկարներում գլխավոր գործող անձինք տղամարդիկ են՝ Հովսեփն ու Նիկոդեմոսը, նրանք են Խաչյալին իջեցնում խաչից: Այստեղ է նաև Տիրոջ սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը: Միջնադարյան վարպետների .....
«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» տեսարանը Հիսուսի հարության հետ կապված իրադարձության տեսարաններից է: Այն ներկայացված է ավետարանական տոների շարքին: Հաճախ այս տեսարանը ավելի հասկանալի դարձնելու համար մանրանկարիչները դրանք ուղեկցում են բացատրական մակագրություններով: Ավանդական պատկերագրական խմբագրությունը ներկայացնում է երեք կանանց՝ յուղի սրվակներ ձեռքին, որոնք եկել են Տիրոջ գերեզմանի մոտ: Բացված գերեզմանի վրա նստած .....
Մարգարեների պատկերագրությունը կարևոր տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Մարգարեները պատկերված են գլխավորաբար Աստվածաշունչ ձեռագրերում՝ տվյալ մարգարեությանը կից:
Վաղ քրիստոնեական արվեստում Դանիել մարգարեի մասին եղած պատմությունը ամենատարածված թեմաներից է: Կոթողների օրինակով մեզ հասած աստվածաշնչյան թեմաներից Դանիելի պատկերները գրեթե երեք անգամ գերազանցում են մյուս հինկտակարանային թեմաները: Դանիելի գրքում .....
Ըստ Հայ եկեղեցու դավանաբանության՝ Աստված Ամենասուրբ Երրորդություն է. մի Աստվածություն՝ երեք Անձերի մեջ՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված: Ամենասուրբ Երրորդությունը Ամենասուրբ Աստվածության երեք Անձերի անբաժանելի միությունն է:
Սարգիս Պիծակի կողմից նկարազարդած Մատենադարանի № 2627 Աստվածաշունչը բացվում է ամբողջ երկրորդ սյունակը գրավող երկարավուն ուղղանկյան մեջ ամփոփված Ս. Երրորդության, Ադամի և Եվայի, Մովսեսի և Ահարոնի պատկերներով: .....
Արարչագործության շարքը պատկերող մանրանկարների հանդիպում ենք Հին կտակարանների սկիզբը զարդարող էջերում: Արարչագործության առաջին օրը պատկերող մանրանկարներում աշխարհը ծածկված է ջրով, իսկ ջրերի վրա որպես լույս ճախրում է Աստծու հոգին: Արարչագործության երկրորդ օրը Աստված իրարից բաժանեց երկինքն ու երկիրը: Մանրանկարիչները աստվածային ոսկեդեղին լույսով են գծում երկնքի ու երկրի սահմանը: Մանրանկարների մեկ այլ խմբում պատկերվում է ջրբաժան կամար .....
Քրիստոսի փորձությունը անապատում նկարագրում են Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները (Մատթեոս 4:1-11; Մարկոս 1:12-13; Ղուկաս 4:1-13): Մկրտությունից անմիջապես հետո Հիսուսը Սուրբ Հոգու կողմից տարվեց անապատ: Նա այնտեղ քառասուն օր ու գիշեր ծոմ պահելուց հետո սատանայի կողմից ենթարկվեց երեք փորձությունների: Անապատում Աստվածորդու երեք փորձություններն իրենց արտացոլումն են գտել հայ և համաշխարհային արվեստում:
Քանի որ Քրիստոս մկրտությունից հետո փորձվեց .....
Հիսուս Քրիստոսի հարության հրաշափառ և անքննելի խորհրդավոր իրողության պատմությանը մանրամասնորեն անդրադառնում են բոլոր չորս ավետարանները, սակայն նրանցից ոչ մեկն ուղղակիորեն չի նշում, թե ինչպես և երբ տեղի ունեցավ հարությունը: Ավետարաններում նկարագրված չէ Հիսուս Քրիստոսի հարության տեսանելի կերպը, քանի որ այն վեր է մարդկային զգայական ընկալումից, սակայն ուշ շրջանի լատինական պատկերագրության մեջ ընդունված էր պատկերել Հիսուսի գերեզմանից .....
Տնօրինական պատկերաշարում «Ավերումն դժոխոց» դրվագը Քրիստոսի փրկագործման առաքելության լրումն է հայտնանշում: Քրիստոս խաչելությամբ բացեց դրախտի դռները, որ փակվել էին Ադամին վտարելու պատճառով, գերեզման դրվելով, իջավ դժոխք և ավերեց այն, ու դուրս հանեց այնտեղ բանտված արդարների հոգիները, կատարվեց Եսայի մարգարեի կանխասացությունը, թե՝ խավարում նստած ժողովուրդը տեսավ մեծ Լույսը (Եսայի 9:2):
Եթե մինչ այդ, ինչպես վկայում են Քրիստոսի կատարած .....