«…ԻՍԿ ՈՐԴԻՆԵՐԸ ՍԻՈՆԻ ԵՐԳՈՒՄ ԷԻՆ՝ ԱՅՍ ԱՍԵԼՈՎ. ՓԱ՜ՌՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՄԵՆԱԶՈՐ ՀԱՐՈՒԹՅԱՆ»: Սբ. Գ. Նարեկացի
Հարության տոնն է այսօր:
Հայոց Սուրբ Եկեղեցիների գմբեթների ներքո քաղցրաբարբառ հնչյուններով թևածում է հուսաբեր ավետիսը. «Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց»: Հրաշափառ իրողությամբ պայծառացած Եկեղեցին իր խնկաբույր օրհներգն է հնչեցնում ի լուր ամենքի. «Օրհնեա՜լ է յարութիւնն Քրիստոսի»: Եվ երկինք ու երկիր միաձայն գովերգում .....
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Այսօր հրեշտակք յերկնից իջեալ տան զաւետիս մարդկան. յարեաւ խաչեալն եւ յարոյց զձեզ ընդ ինքնեան» (Շարական):
Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայրենիս և ի Սփյուռս,
Քրիստոսի հրաշափառ Հարության ուրախությունն է վերստին թևածում մեր հոգիներում: Բերկրում ենք յուղաբեր կանանց նման, ովքեր թափուր տեսան Փրկչի գերեզմանը և հրեշտակներից լսեցին Նրա Հարության ավետիսը: Ցնծում ենք վերնատանը .....
Ապրիլի 4-ին` հավարտ Սուրբ Հարության Ճրագալույցի ս.պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը ստանալով, թեմի երիտասարդները «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ իրականացրին: Այն մեկնարկեց առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց: Նպատակն էր մարդկանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը փոխանցել: Երթն առաջնորդում էր ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող, .....
Ապրիլի 4-ին` հավարտ Սուրբ Հարության Ճրագալույցի ս. պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց ԱՀԹ Ծաղկազարդ համախմբին՝ հայ հոգևոր և ազգային երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Նախագահին թեմի՝ պրոֆեսիոնալ երգիչերից կազմված համախմբին նման բարձ ուշադրության արժանացնելու համար:
Շնորհակալագիրը .....
Այսօր՝ ապրիլի 4-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Ս. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար և ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավոր Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ, Երևանի քաղաքապետ .....
Մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Ծաղկազարդի տոնական ս. պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Ս.Պատարագին մասնակցում էին նաև Արմենիա ՀԸ «Ամենախելացի» նախագծի պատանիները՝ հաղորդման կազմակերպիչների ու հաղորդավար Նազենի Հովհանննիսյանի հետ: Նրանց մի մասն առաջին անգամ էր ներկա ս. պատարագին: Ավարտին Սրբազան հայրն օրհնեց երեխաներին, ապա .....
Ծաղկազարդի տոնին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդաշատ էր: Եկեղեցում ներկա երեխաների ուրախությունը մեծ էր, քանի որ այդ օրը իրենց օրն է, իրենց օրհնության օրը: Օրհնված ուռենու ճյուղերով երեխաներն իրենց ընտանիքներով մասնակցում էին Սուրբ և անմահ Պատարագին:
Այդ օրը մեծ թե փոքր հաղորդ դարձան օրվա տոնի խորհրդին և պատգամին:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով պատարագիչ քահանան էր, քարոզի ընթացքում .....
«ՕՐՀՆԵՑԷՔ, ԳՈՎԵՑԷՔ ԵՒ ԲԱՐՁՐ ԱՐԱՐԷՔ ԶՆԱ ՅԱՒԻՏԵԱՆ» Ժամագիրք
Սիրելի՛ք,
Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին մարտի 29-ին տոնախմբում է Ծաղկազարդը, որը Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակությունն է: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հայտարարվել է մանուկների օրհնության օր: Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով բողբոջած ոստերը, ասում էին. «Օրհնությո՜ւն Դավթի .....
Մարտի 24-ին ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ քննարկում՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական դրդապատճառների և ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրների շուրջ:
Քննարկմանը մասնակցում էր երեք բանախոս:
«Թուրքիայի Ժխտողական քաղաքականության արդի խնդիրները»- Հրանտ Մելիք-Շահնազարյան՝ քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, Times.am կայքի խմբագիր:
«Հայոց .....
Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով 2012 թ-ից բազում հայ ընտանիքներ ներգաղթեցին Հայաստան: Այդ թվականին էլ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Նույն թվականի դեկտեմբերից Տեր Գրիգորը Սրբազան Հոր օրհնությամբ և տնօրինությամբ նշանակվեց «Արագ արձագանքում սիրիահայ ընտանիքներին» ծրագրի պատասխանատու: Այդ .....
Մարտի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով:
Միջոցառումը սկսվեց Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ, ապա երիտասարդաց միության անդամները ներկաներին հյուրասիրեցին միջինքի ուտեստներով՝ Կուտապ, Թթվեպաս, Օձի թթու, Թոփիկ, Մախոխապուր, Պասուց տոլմա և այլն:
Երիտասարդները պատրաստել .....
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» խորագրի շրջանակներում այս տարվա առաջին բանախոսությունը տեղի ունեցավ մարտի 7-ին: Այս անգամ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում երիտասարդները օրվա բանախոսի՝ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ քննարկում էին «Հրաշքների մասին» թեման:
Անբացատրելի հրաշքների մասին բանախոսությունը սկսեց Տեր Հայրը՝ ներկայացնելով, որ թե՛ Սուրբ .....
Մարտի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ մի խումբ զինվորների հետ այցելեցին Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոց ու Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Նպատակն էր սաներին հանձնել օրեր առաջ «Նամակ զինվորին» ծրագրով զինվորներին գրած քաջալերող նամակների պատասխանները: Զինվորները եկել էին ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներ Ժորա սարկավագ Սարգսյանի և Վոլոդյա սարկավագ .....
Փետրվարի 28-ին՝ ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ թեմական ինտելեկտուալ մրցույթի ձմեռային փուլը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ծրագիրն իրականացվում է ավելի քան 8 տարի: Մրցութային հարցերը տարբեր բնագավառներից են և խրախուսում են երիտասարդների բազմակողմանի զարգացմանը:
Այս խաղն առանձնանում էր նրանով, որ հարցերի շրջանակում ընդգրկվել .....
Փետրվարի 26-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսի շարքերում էին նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ի երեխաները և ծնողները:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ, Հայկական Կարմիր խաչ ընկերության և «Ցերեկային կենտրոն»-ի համագործակցության շրջանակներում երեխաները հնարավորություն ունեցան հայտնվելու .....