

Դավթի շաբաթօրյա օրհնության սաղմոսը:
Պակասել է շաբաթատոնը հրեա ժողովրդի մեջ, սա արդարների հանգստի համար է ասվում, քանզի հրեաներին մեկ օր ասաց դադար առնել, իսկ մեզ՝ ամեն օր, որպեսզի մինչև Աստծու արքայությունը անմեղ լինենք և դադարենք չարիք գործելուց, ուստի և շաբաթը դադար է կոչվում: Ասում են, թե Դավիթը գիշերվա չորրորդ ժամին գնաց քահանաների տուն, արթնացրեց նրանց և միասին սկսեցին երգել:
1. Բարի է խոստովան լինել Տեառն, սաղմոս ասել անուան քում .....
Դավթի գոհաբանական օրհնությունը: Թեև անվերնագիր է, սակայն ի դեմս Եզեկիայի է ասում, որ հուսալով Աստծուն փրկվեց ասորիներից:
1. Ո բնակեալն է յօգնութիւն Բարձրելոյն, ընդ հովանեաւ Աստուծոյ յերկինս հանգիցէ:
Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ:
Ով մտքով Աստծու հետ է և առաքինությունների տանը, նա երկնքի պես անհասանելի է թշնամիների համար:
2. Ասասցէ Տեառն՝ ընդունելի իմ ես, ապաւեն իմ Աստուած, և ես յուսամ ի նա:
Տիրոջը .....
Աստծու մարդու՝ Մովսեսի աղոթքը: Մովսեսի գրքում այսպիսի բան չկա, այլ միայն այսքանը. «Մովսեսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց՝ «Տերն իմ ապավենն է»» (Ելք 17:15): Այլ հայտնի է, որ Դավիթը երգեց սա ի դեմս Մովսեսի, քանզի արարչությունն է հիշատակում, և մեր բնության սկզբնական և պատվավոր վիճակը՝ Մովսեսի արարչապատումի նման, որ ունի կրքեր և բնական կարիքներ, նաև գերությունից վերադարձը և քրիստոնեության ծագումը:
1. Տէր, ապաւէն եղեր .....
Եման Եզրայելացու իմաստությունը
Ոմանք Եթան Եզրայելացու են ասում, այլ կարծում եմ, որ սա նման է նախորդ սաղմոսին: Եզրայելը քահանաների գյուղ էր, երգիչներն այնտեղից էին Երուսաղեմ գալիս և նվագում տաճարի մեջ, որտեղից էր նաև Նեեման, որ ցնծություն է թարգմանվում կամ միաբանություն, հայտնի է, որ ցնծում էր Աստծու պարգևներով՝ միտքը նրա վրա կենտրոնացնելով, քանզի Աստված Դավթին և սրան շնորհեց երգել Միածին Բանի մարդեղության մասին: Նաև Երուսաղեմի կործանման .....
Այսուհետև՝ Մալալեթի իմաստության մասին. իմաստություն, որով պատասխան տվեց Եման Եզրայելացին:
Սիմաքոսը Մալալեթը պար է ասում, Ակյուղասը՝ պարողների խումբ, իսկ 52-րդ սաղմոսում Մալալեթը գյուղ, գավառ և վայր է կոչվում, թերևս այստեղից էին երգիչներն ու պարողները, որոնց հետ նաև այս Եմանը, և սա պարի առաջնորդ էր և եղանակ էր հորինում Աստծուն օրհներգելու համար: Իսկ իր երգելու ժամանակ, երբ հարցրին նրան, թե ինչի մասին է, այնտեղ հավաքված ամբողջ իսրայելացի .....
Կորխի որդիների օրհնության սաղմոս:
Սաղմոսը հեթանոսների կոչման, եկեղեցու անդրանկության և հավատացյալների առաքինության խորհուրդն ունի:
1. Հիմունք նորա ի լեառն սուրբ նորա. սիրէ Տէր զդրունս Սիովնի առաւել քան զամենայն յարկսն Յակովբայ:
Նրա հիմքերն իր սուրբ լեռան վրա են. Տերը սիրում է Սիոնի դարպասներն ավելի, քան Հակոբի բոլոր վրանները:
Հիմքերը Քրիստոսն է, որ գլուխն է եկեղեցու: Սուրբ լեռան՝ Աբրահամի և Իսահակի վրա, որոնք մոտեցան այնտեղ, ուր կախված .....
Սաղմոս Դավթի. աղոթք:
Իր, Եզեկիայի, Զորաբաբելի և [մարդկային] բնության անունից այս աղոթքն է մատուցում:
1. Խոնարհեցո, Տէր, զունկն քո և լո՛ւր ինձ, զի աղքատ և տնանկ եմ ես:
Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես:
Ինչպես մարդասեր բժիշկ՝ խոնարհեցնում է ականջն իր հիվանդի շուրթերին, և լսում նրա ցածր ձայնը: Եվ ով աղոթում է, նախ ինքն է խոնարհվում, և ապա նոր Տերն է խոնարհվում: Աղքատ ու տնանկ եմ ես. թեև Դավիթը, Եզեկիան և Զորաբաբելը .....
Այսուհետև՝ սաղմոս Կորխի որդիներին:
Մեր բնության դարձի և գերությունից վերադառնալուց հետո գոհություն ենք հայտնում հրաշագործ Աստծուն՝ ասելով.
1. Հաճեցար, Տէր, ընդ երկիր քո, և դարձուցեր զգերութիւն Յակովբայ:
Տե՛ր, հաճեցիր քո երկիրը ու ետ դարձրիր Հակոբին գերությունից:
Հաճեցիր վեց հազար տարի հետո՝ ըստ ասորիների և հույների, մեր բնությանը, կամ ըստ յոթանասուն թարգմանիչների` հինգ հազար հարյուր իննսունութ տարի, և ըստ հրեաների՝ յոթանասուն տարի .....
Այսուհետև՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին: Հնձանը եկեղեցին է, քանզի մեր գլուխը իրեն որթ կոչեց, իսկ Հայրը՝ մշակ իր ճյուղերի: Ունի նաև Բաբելոնից դուրս գալու, և վերին Սիոնում բնության ազատության խորհուրդը:
1. Որպէս սիրելի են յարկք քո, Տէր զօրութեանց, ցանկայ և փափագէ անձն իմ ի գաւիթս քո:
Որքա՜ն հաճելի է քո հարկի տակ. զորությունների՛ Տեր, իմ հոգին քո գավիթն է ցանկանում ու փափագում:
Հարկը հոգնակի է դնում, ըստ այն խոսքի, թե. «Իմ Հոր .....
Ասափի օրհնության սաղմոսը: [Գերությունից] վերադարձից հետո ազգերը հավաքվեցին՝ պատերազմելու Երուսաղեմի դեմ, ինչն էլ Դավիթը Հոգով տեսնելով՝ ասաց.
1. Աստուած, ո՞ քեզ նմանիցէ. մի՛ լռեր և մի՛ դադարեր, Աստուած:
Աստվա՛ծ, ո՞վ է քեզ նման. Մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստված:
Ո՞վ կարող է քեզ նման օգնական լինել մեզ մեծ պատերազմի ժամանակ: Նորից՝ ո՞վ է քեզ նման համբերատար, այլ այստեղ մի՛ լռիր և մի՛դադարիր լուծել մեր վրեժը:
2. Զի ահա թշնամիք քո գոչեցին, և ատելիք .....
Սաղմոս Ասափի: Հանդիմանություն է չար իշխանների և քահանաների համար, և ասում է պատճառը, թե ինչու է բարձիթողի մատնել:
1. Աստուած եկաց ի ժողովս աստուածոց, և ի միջի նոցա դատէր զնոսա:
Աստված կանգնեց աստվածների ժողովում, և նրանց մեջ դատապարտեց նրանց:
Իշխանները, դատավորները, քահանաներն ու դպիրները, ովքեր կյանքի ու մահվան հրաման են տալիս, աստվածներ են կոչվում, ըստ այնմ, թե՝ «Քո աստվածներին մի՛ վատաբանիր և քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր» .....
Այսուհետև՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրվա սաղմոսը: Եկեղեցին է հնձան կոչում, և հնում սա տապանակի առաջ էին երգում, երբ այն գտնվում էր հեբուստացի թագավորների հնձաններում, ուր հին խորանն էր: Ունի նաև Բաբելոնի գերությունից վերադարձի խորհուրդը:
1. Ցնծասցէ՛ք առ Աստուած, օգնական է մեր, աղաչեցէ՛ք առ Աստուած Յակովբայ:
Ցնծացե՛ք Աստծու առաջ, որ օգնականն է մեր, աղաղակեցե՛ք Հակոբի Աստծուն:
Սիմաքոսը [թարգմանում է]՝ ուրախ եղե՛ք, Թեոդիտոսը՝ զվարճացե՛ք՝ .....
Այսուհետև՝ անցած ժամանակների մասին Ասափի վկայությունը. սաղմոս եթովպացիների մասին: Իսրայելացիների Բաբելոն փոխադրվելը և նրանց աղոթքներն է խորհրդանշում, ինչպես նաև վերադարձը, և Գոգի ու յուրայինների կորուստը, որ Եթովպիայից և Թարոսից էին եկել: Նաև բոլոր արդարների աղոթքն է Քրիստոսի գալստյան համար:
1. Որ հովուեսդ Իսրայէլի՝ նայեա՛ց, որ առաջնորդես որպէս խաշին Յովսեփու:
Դու, որ հովվում ես Իսրայելին՝ ո՛ւշ դարձրու, դու, որ առաջնորդում ես Հովսեփի .....
Սաղմոս Ասափի
Երուսաղեմը կործանվեց Անտիոքոսի օրոք, որը Եպիփանես կոչվեց, և որ ինչ նրանց օրիակով լինում էր, նույն բաները կատարվում էին նաև մեզ հետ:
1. Աստուած, մտին հեթանոսք ի ժառանգութիւն քո, պղծեցին զտաճար սուրբ քո:
Աստվա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ, պղծեցին քո սուրբ տաճարը:
Սատանան օձի կերպարանքով դրախտ մտավ, պղծեց Աստծու տաճարը՝ Ադամին: Հեթանոսները՝ Երուսաղեմ [մտան], և արդ, բազմաթիվ անգամներ [պղծեցին] եկեղեցին, իսկ չար խորհուրդները՝ .....
Ի կատարած՝ իմաստություն Ասափի:
Տաղավարահարաց տոնին ամբողջ Իսրայելի առջև Դավիթն ասաց այս [սաղմոսը]՝ ի դեմս մեր Տիրոջ, որ ցույց է տալիս Աստծու բազում երախտիքները և նրանց անշնորհակալությունը: Ունի նաև Քրիստոսի խորհուրդը՝ եկեղեցու մեջ:
1. Նայեցարուք, ժողովուրդք, յօրէնս իմ. խոնարհեցուցէք զունկն ձեր ի բանս բերանոյ իմոյ:
Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրեք իմ օրենքներին, և մոտեցրեք ձեր ականջները բերանիս խոսքերին:
Ոչ թե Դավիթն է օրենսդիրն, այլ՝ Տերը, .....