Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Պարտականությունը
Մի վանական ծերին ասաց. - Երբեմն հեշտ չէ իմանալ, թե ինչում է կայանում պարտականությունդ: - Ընդհակառակը, շատ հեշտ է,- պատասխանեց ծերը,- դա այն է, ինչն ամենաքիչն ես ուզում անել:     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի    .....
Արիություն և համբերություն
Ծերն ասաց. «Եթե ամեն կողմից բազում փորձություններ գան մարդու վրա, և նա նեղվի, տրտնջա, թո՛ղ նրա մտերիմները փորձության պատճառով նրանից երես չդարձնեն»: Եվ այսպես բան պատմեց. «Խրճիթում ապրում էր մեկը, որի վրա փորձություն եկավ: Եվ նրա մտերիմներից ով տեսնում էր նրան, չէր կամենում ողջույն տալ և ոչ էլ տուն էր հրավիրում, իսկ եթե երբևէ հացի կարիք էր լինում, ոչ ոք փոխ չէր տալիս նրան, և հնձի գնալիս ու վերադառնալիս հաց չկար նրա խրճիթում: Սովորություն .....
Այն մասին, թե որքան կարևոր են ամենօրյա որոշումները
Կար-չկար մի աշխղեկ: Նա ողջ կյանքում տներ էր կառուցել, բայց ծերացել էր արդեն և որոշել՝ թոշակի անցնել: Բայց գործատերը ափսոսում էր բաժանվել այդ մարդուց և խնդրեց նրան. - Լսի՛ր, արի վերջին տունն էլ կառուցիր և մենք քեզ լավ պարգևատրությամբ թոշակի կուղարկենք: Աշխղեկը համաձայնեց: Նոր նախագծի համաձայն նա պետք է փոքր ընտանիքի համար նախատեսված մի տուն կառուցեր: Եվ սկսվեցին համաձայնեցումները, նյութերի փնտրտուքը, ստուգումները… Աշխղեկը շտապում .....
Աղոթքի պտուղը
Աշակերտն ասում է ծեր վանականին. - Աղոթում եմ, բայց իմ բարի նպատակներից որևէ մեկն իրականություն չի դառնում: Վանականը պատասխանում է. - Նայիր, թե բարեխիղճ այգեգործն ինչպես է գործում: Նա հողի մեջ մատղաշ ծառը չի տնկում և սպասում, թե երբ է աճելու և պտուղ տալու, այլ կռանում, խոնարհվում և ծառի շուրջ հողը փխրեցնում է, այնուհետև ջրում, մշակում, հոգ տանում՝ ցուցաբերելով սեր և գոհաբանություն առ Աստված: Այդպես էլ աղոթողը նման է այգեգործի, իսկ աղոթքը` .....
Անընչություն
Ոմն մեծահարուստ հեռավոր կողմերից եկավ Սկյութիա և մեծ քանակությամբ ոսկի բերեց իր հետ ու երեցին աղաչեց, որ այն բաշխի եղբայրներին: Վերջինս, երբ շատ բռնադատվեց նրա կողմից, ոսկին լցրեց զամբյուղի  մեջ,  դրեց եկեղեցու դռանը և ասաց. «Եղբայրնե՛ր եթե որևէ մեկին պետք է սրանից, թո՛ղ վերցնի»: Ոչ ոք չմոտեցավ դրան, իսկ ոմանք նույնիսկ չնայեցին դրա կողմը: Այնժամ մեծահարուստին ասացին. «Գնա՛ խաղաղությամբ, Աստված ընդունեց քո պատարագը (զոհաբերությունը), .....
Իմացի՛ր
Մի մարդ հաճախ էր աստվածանարգություններ ասում և աբբա Սիսոյը նրան ասաց. «Իմացի՛ր, եթե զայրույթի պահին դեպի երկինք ես թքում, ապա թքածդ միշտ գլխիդ է ընկնում»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի    .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն ծեր ելավ եղբայրներին տեսնելու: Այս ծերը կույս էր և ամենևին տեղյակ չէր, որ մարդկանց մեջ պոռնկություն կա: Մինչ նա նստած էր իր խցում, դևերն սկսեցին նրա մեջ պոռնկական խորհուրդների պատերազմ հարուցել, և նա, շուրջը հայելով, տեսնում էր դևերին՝ չորս կողմից շրջապատած իրեն սև եթովպիացիների տեսքով: Եվ նրա դեմ պատերազմ էին հարուցում և ախտեր էին բորբոքում, իսկ նա ասում էր. «Այս անդամն ունի մարդը՝ ինչպես օրինակ՝ որևէ աման ունի փողանցք, որով ջուր է .....
Ո՞վ է մողեսից անմիտ
Մի անգամ մի շատ ուսյալ մարդ եկավ հայր Պաիսիոսի մոտ: Նա շատ գիտություններ էր ուսումնասիրել, բայց Աստծուն չէր հավատում: Նա հայր Պաիսիոսին ասաց. - Ինձ համար դժվար է հավատալ, որ Աստված գոյություն ունի: Ես այնքան շատ բան գիտեմ և կարող եմ բացատրել, թե ինչու և ինչպես է ամեն ինչ կատարվում: Եվ ես չեմ կարող ընդունել այն, ինչ ասում ես Քրիստոսի մասին: Ծերն ուշադրությամբ լսեց նրան ու ասաց. - Իսկ դու մողեսից էլ անմիտ ես: Գիտնականը խիստ վիրավորվեց և սկսեց .....
Ժուժկալություն
Մի եղբայր կար վանքում, որը, երբ երեցն արձակում էր ժողովրդին, ամենավերջինն էր դուրս գալիս` ակնկալելով, թե մեկնումեկն իրեն կհրավիրի իր մոտ: Սակայն մի օր ժողովրդից առաջ դուրս եկավ և շտապեց իր խուցը, իսկ երեցը, նկատելով այդ, զարմացավ: Եվ երբ կրկին նա եկեղեցի եկավ, երեցը նրան հարցրեց. «Ճշմարի՛տն ասա ինձ, այդ ի՞նչ է, որ դու անում ես, որովհետև մշտապես, երբ հավաք էր լինում, դու մնում էիր մինչև վերջ, իսկ նախորդ օրը ամենքից առաջ դուրս եկար»: Եղբայրը .....
Պահակը
Սաստիկ շոգ կեսօրին մի խումբ երիտասարդներ, որոնք իրենց ներկել էին տարբեր գույներով, աղաղակում էին մի հաղթանդամ մարդու առջև. - Մի´ սահմանափակիր մեր ազատությունն ու իրավունքները: Մենք ժամանակակից ենք և անում ենք այն, ինչ ուզում ենք: Տարեց մի մարդ այդ կողմերով անցնելիս հանդիմանում է հաղթանդամ մարդուն. - Ինչ անխիղճ պահակ ես: Ինչո՞ւ ես կանգնել խմիչքներով լեցուն մառանի դռան առջև ու թույլ չես տալիս այս երիտասարդներին ներս մտնել և զովացուցիչ .....
Ուզում եմ գոմեշ լինել
Ըստ Հայր Պաիսիոսի մարդու բոլոր տառապանքները գալիս են այն բանից, որ նա դժգոհ է այն ամենից, ինչ ունի և ինչ Աստված է նրան տվել: Բայց չէ որ Աստված բոլորին սիրում է և յուրաքանչյուրին տալիս է այն, ինչ օգտակար է նրա համար: Բայց որոշ մարդիկ տանջվում են ու մտածում. «Ինչո՞ւ է նա այնպիսին, իսկ ես այսպիսին»: Ահա մի գորտ էլ, որի մասին կխոսենք, անընդհատ նախանձում էր բոլորին: Մյուս գորտերին իրենց ճահիճը դուր էր գալիս և նրանք մեծ ուրախությամբ ապրում .....
Պահապան հրեշտակը
Կարիճը մղկտալով բողոքում է իրեն հանդիպած օձին. - Ի՞նչ վատ բան էի արել. Աստծո հրեշտակը կտրեց պոչս ու հեռացավ: Օձը հարցնում է. - Իսկ ի՞նչ էիր անում, որ այդպես վարվեց: Կարիճը պատասխանում է. - Շտապում էի մանկապարտեզ, որ խաղալիքների մեջ թաքնվեի, ուր շատ երեխաներ էին խաղում... Օձը մտորում է, այնուհետև տխուր ասում. - Ինչպե՜ս եմ հասկանում քեզ. մի քանի օր առաջ էլ այդտեղ իմ ատամները հանեց ու թույլ տվեց, որ երեխաների խաղահրապարակով անցնեմ…   Հովհաննես .....
Զղջում և արցունքներ
Ծերն ասաց. «Ա՜հ, ի՜նչ կպատահի հանդերձյալ աշխարհում` Աստծո Որդու գալստյան օրը, որովհետև հարությունից հետո մարդկանց հոգիները երկյուղից կելնեն ողջ աշխարհի վրա, ինչպես ասաց Տերը, և կսասանվեն հանդերձյալ դատաստանի առաջ»: Ծերն  ասաց. «Ինչպես որ մեր ստվերն ենք ամենուր մեզ հետ տանում, այնպես էլ պարտավոր ենք լալու, զգուշանալու և արթուն մնալու, ուր էլ որ լինենք»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, .....
Վահանը
Բազում գրքեր կարդացած գրագիրը, որ ծուլանում էր աղոթելու մեջ, տեսիլք է տեսնում, ուր մի զինվոր հետ զրույցի է բռնվում և ասում. - Ինչքան էլ սայրասուր և ամուր սուր ունես, առանց վահանի ո՞ւր ես շտապում մարտի բռնվել նետաձիգների գնդի հետ: Դեռևս նրանց չմոտեցած բազում անգամ քեզ կնետահարեն: Զինվորը պատասխանում է. - Եկա, որպեսզի քո վահանը վերցնեմ, բայց տեսնում եմ, որ այն չունես ու անպաշտպան ես, թեև հոգևոր մատյաններ ես գրում ու շատ գիտելիք ունես: Գրագիրը .....
Փա՜ռք քեզ, Տե՛ր Աստված
Հայր Պաիսիոսը կրկնում էր. - Աստված հոգ է տանում մեր մասին: Նա գիտի, թե ինչի կարիք ունենք, ինչ ենք ցանկանում: Եվ եթե դա օգտակար է մեզ համար՝ տալիս է: Երբ մենք հույսներս Աստծո վրա ենք դնում և մեզ Նրան վստահում, Նա հետևում է մեզ և հոգ տանում մեր մասին, և յուրաքանչյուրին տալիս այնքան, որքան անհրաժեշտ է: Եկեք անտարբերությամբ չվերաբերվենք դրան, այլ ասենք. «Փա՜ռք քեզ, Տե՛ր»: Ամեն ինչի համար փառք տանք Աստծուն: Եվ ծերը մի այսպիսի պատմություն .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․