
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի իմաստուն ծեր քայլում էր ձյունածածկ դաշտով, երբ մի արտասվող ծեր կնոջ հանդիպեց:
- Ինչո՞ւ եք լալիս,- հարցրեց նա:
- Որովհետև կյանքիս մասին եմ մտածում, երիտասարդությանս, գեղեցկությանս, որ տեսնում էի հայելու մեջ, և այն տղամարդու մասին, որին սիրում էի: Աստված ինչո՞ւ է մեզ հիշողություն տվել, չէ՞ որ գիտեր, որ հիշելու էի կյանքիս գարունն ու լաց լինեի:
Ծերը կանգնել էր ձյունածածկ դաշտում և աչքերը մի կետի հառած՝ մտածում էր: Հանկարծ կինը դադարեց լաց .....
Վաճառականը ուղտերի քարավանով անցնում է անապատի միջոցով: Դեմ առ դեմ հանդիպում է մի հեծյալի, որն ասում է.
- Տարօրինակ վաճառական ես. արդեն երկար ժամանակ հեռվից հետևում եմ, թե ինչպես ես մեկ նստում առաջին ուղտի վրա, մեկ երկրորդին, այնուհետև քարավանի վերջից ընթացող ուղտի վրա և այդպես շարունակ քարավանի ուղտերն ես փոխում:
Վաճառականը պատասխանում է.
- Այդպես ուզում եմ հանգիստ առնել, բայց չեմ խաղաղվում, որովհետև ինչքան գնում եմ, այնքան անորոշություն .....
Մի երիտասարդ վանական աբբա Մակարիոսին հարցրեց.
- Գիտեմ, որ շատերը քո մասին վատն են խոսում: Ինչո՞ւ ոչ մի կերպ չես արձագանքում:
- Որովհետև եթե իմ մասին վատ խոսողներն իմանային, թե ես իրենց մասին ինչ եմ մտածում, ապա ավելի վատ կխոսեին,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ոմն աշխարհական եղբայր եկավ հայր Սիսո Թեբայեցու մոտ և կամենում էր մենակյաց դառնալ: Եվ ծերը նրան հարցրեց, թե ունի՞ աշխարհում որևէ մեկը, պատասխանեց, թե մի միամորիկ որդի ունի: Ծերը պատվիրեց նրան և ասաց. «Գնա գե՛տը գցիր նրան և հետո կարող ես դառնալ մենակյաց»: Եվ երբ մարդը գնաց, որպեսզի գետը գցի իր որդուն, ծերը մի եղբոր ուղարկեց, որ արգելի նրան: Եվ երբ նա ուզում էր մանուկին գետը նետել, եղբայրը նրան ասաց. «Կա՛նգ առ և երեխային մի՛ գցիր»: Նա .....
Մի անգամ երկու եղբայր գնացին Ամոն ծերի մոտ, իսկ ծերը սովորություն չուներ ամեն օր ճաշակելու: Երբ տեսավ եղբայրներին, խնդաց և ասաց. «Ով պահեցողություն անի, վարձ կառնի, իսկ ով ճաշակի հանուն սիրո՝ երկու պատվիրան կկատարի, որովհետև իր կամքը չկատարեց և ըստ պատվիրանի` եղբայրներին մխիթարեց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հրեշտակը մարդու կերպարանք առած մոտենում է մի այգեպանի: Այգու տերը շատ է ուրախանում, ցանկանում է հյուրասիրել, ծառերից պտուղներ է քաղում ու տալիս հրեշտակին, այնուհետև իր սովորության համաձայն սկսում գանգատվել և դատել հարևան այգեպաններին, իրենց ժողովրդի ու թագավորի արարքները` մատնացույց անելով, թե ինչպես են ապրում և քարուքանդ անում երկիրը: Վերջում հարցնում է, թե ի՞նչ պատվի է արժանացել, որ հրեշտակն է իրեն այցելել: Հրեշտակը պատասխանում է.
- .....
Պապիկը թոռնիկին կենդանաբանական այգի տարավ:
- Այն կապիկներին տեսնո՞ւմ ես:
- Այո՛:
- Իսկ այն մեկին տեսնո՞ւմ ես, որ դես ու դեն է ընկնում և այլ կապիկների լվերն է գտնում:
- Այո՛:
- Դա «փնտրող» կապիկն է: Նա մյուսներին ոջլոտ է համարում և փորձում է բոլորին «մաքրել»:
- Իսկ մյուսներն ի՞նչ են անում:
- Ոչինչ, ուղղակի երբեմն քորում են իրենց:
- Իսկ «փնտրողին» ո՞վ է քորում:
- Ոչ ոք: Այդ պատճառով էլ նա ամենաոջլոտն է…
Ռուսերենից .....
Հայր Թեոդորոսն ասաց. «Եթե Աստված հաշվի առնի մեր հեղգությունն աղոթքների ժամին և մեր մտքերի գերվածությունը պաշտամունքի ժամանակ՝ չենք կարողանա ապրել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հսկա կոկորդիլոսն ընկնում է մետաղյա, ամուր ցանցի մեջ և ինչքան շարժվում է, ձգտում ազատվել, ցանցն ավելի է սեղմվում ու ցավ պատճառում: Այդպես երկար մնալով ցանցի մեջ արցունք է թափում և դիմում Աստծուն.
- Այսքան փոխվել և աստվածահաճո եմ դարձել. որևէ մեկի վրա չեմ հարձակվում, չեմ վնասում, սարսափ չեմ տարածում, ազատի՛ր ինձ այս ցանցից և կշարունակեմ լինել այսպիսին՝ իմ փոփոխված, բարի կերպարը վկայելով ուրիշներին:
Արարիչը պատասխանում է.
- Այդպիսին ես դարձել, .....
Մի ծերի հարցրեցին.
- Հա՛յր, ինչո՞ւ ես ամեն անգամ լուսամուտից դուրս կախվում, երբ քեզ հետ ապրող եղբայրն սկսում է սաղմոսներ երգել:
- Որպեսզի ոչ ոք չմտածի, թե ես նրան տանջում եմ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ոմն եղբայր, որ ծերի մոտ էր, անապատի հեռավոր խորքերում գտավ մի մեկուսի տեղ, ուր ոչ ոք ոտք չէր դրել: Իր հորն աղաչելով՝ ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ գնալ և բնակվել այնտեղ. հույսս դրել եմ Աստծո և քո սուրբ աղոթքների վրա, որ այնտեղ ավելի խիստ կճգնեմ»: Սակայն հայրը թույլ չտվեց նրան բնակվել այնտեղ. «Գիտեմ,– ասաց,– որդյա՛կ, որ բազում տքնություններով ես ընթանում, սակայն քո կողքին ծեր չունենալով` քո գործերին կնայես` կարծելով, թե դրանք հաճելի են .....
Աշակերտն իմաստունին ասաց.
- Դու այնքա՜ն իմաստուն ես, միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնիր խնդրում եմ, որպեսզի ես էլ այդպիսին լինեմ:
Իմաստունը համաձայնեց և հանձնարարեց, որ աշակերտը կարտոֆիլ ու մի թափանցիկ տոպրակ բերի:
- Եթե բարկանաս ինչ որ մեկի վրա և վիրավորանքը չմոռանաս,- ասաց իմաստունը,- ապա մի կարտոֆիլ վերցրու, վրան գրիր այն մարդու անունն, ում հետ վիճել ես և տոպրակի մեջ դիր:
- Եվ վե՞րջ,- զարմացավ աշակերտը:
- Ո՛չ,- .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին. «Իմ հոգին վնասվում է իմ վարդապետի մոտ, շարունակե՞մ մնալ նրա մոտ»: Ծերը գիտեր, որ նա վնասվում է, բայց զարմացած նրա հարցումի վրա, թե` մնա՞մ նրա մոտ, պատասխանեց. «Եթե կամենում ես, մնա»: Նա գնաց և մնաց նրա մոտ, հետո դարձյալ եկավ, թե` հոգիս վնասվում է, բայց ծերը չասաց` հեռացի՛ր նրանից: Իսկ երրորդ անգամ գալով` ասաց. «Գիտցի՛ր, որ այլևս չեմ մնա նրա մոտ»: Հայր Պիմենն ասաց նրան. «Ահա հիմա կապրես, գնա՛ և մի՛ .....
Թագավորն իր երկու որդիներին կանչում է և հրամայում, որպեսզի փոքր որդին արշավանքի ժամանակ զորքին առաջնորդի: Արքայի մեծ որդին նեղսրտում է և ասում.
- Լավագույնս տիրապետում եմ զինվորական արվեստին և ուսուցանում շատերին: Ինչո՞ւ ինձ իշխանություն չես տալիս զորքին առաջնորդելու համար:
Թագավորը պատասխանում է.
- Կարծում ես պալատում գրքեր կարդալով զինվորական արվեստի՞ն ես տիրապետում: Երբևէ նույնիսկ նետ ու աղեղ ձեռքդ չես վերցրել և թիրախին հարվածել, .....
Մի գիշեր այն տեղանքում, որտեղ մենաստանն էր գտնվում, առատ ձյուն եկավ: Առավոտյան մինչ գոտկատեղ հասնող ձյան միջով աշակերտները հասան ծերի մոտ, ով հարցրեց.
- Դեհ, ասացեք տեսնեմ, թե ինչ է պետք այժմ անել:
Առաջին աշակերտն ասաց.
- Աղոթենք, որպեսզի ձնհալք սկսվի:
Երկրորդն առաջարկեց.
- Պետք է մեր խցերում սպասենք, իսկ ձյունն իր ճանապարհով թող ընթանա:
Երրորդն ասաց.
- Չպետք է անհանգստանանք ու մտահոգվենք այն մասին, թե արդյո՞ք ձյուն կա, թե ոչ:
Ծերը .....