
Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության
Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:
Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:
«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):
Սուրբ նշանակում է մաքուր:
«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):
Սրբերին սկսել են հիշատակել
Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:
Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:
Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:
«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:
Սրբերը մաս են կազմում
Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:
Սրբերը բարեխոսում են
Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:
Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):
Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:
Սրբերի հանդեպ հարգանքը
«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:
Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:
Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:
Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:
Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:
Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:
Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օրհնյալ է Աստված, որ արարեց երկիրը, ծովերի ջրերը հավաքեց և հաստատեց մի տեղում, արեգակին փայլ տվեց ցերեկվա համար, իսկ լուսնին` գիշերվա: Եվ ամենն ստեղծեց իմաստությամբ: Եվ [շաբաթվա] օրերի թիվը յոթը սահմանեց, որքանում որ հրաշագործել էր ամբողջը: Եվ նախ սկսեց տեսանելի աշխարհի զարդարանքներից, որովհետև առաջին սուրբ օրը ստեղծեց երկինքն ու երկիրը, [բաժանեց] լույսն ու խավարը, գիշերն ու ցերեկը, իսկ երկրորդ օրը հաստատեց և ջրերը մեկտեղեց: Եվ երրորդ օրը .....
Դիոկղետիանոս կայսեր գահակալության ժամանակ, նրա իշխանության [ամբողջ տարածքում] մեծ հալածանքներ էին: Եվ այն ժամանակ կայսեր զորականները բռնեցին երանելի եպիսկոպոս Պետրոսին, բանտ նետեցին և ծանուցեցին կայսերը, որ նա բռնված է և պահվում է բանտում: Եվ նա հրամայեց անմիջապես սպանել երանելիին: Եվ [կայսերական] գրության գալուն պես` սպասավորներն շտապում էին կատարել հրամանը: Եվ իմանալով` ժողովուրդը խմբվել էր բանտի դարպասների առջև ու պաշտպանում էր իր .....
Անկյուրացիների քաղաքի ատյանում նստելով` Ագրիոսը հրամայեց իր առջև կանգնեցնել երանելի Պլատոնին, որ Գաղատացիների ամբողջ աշխարհում անվանի էր. մանկահասակ, գեղեցկատես և աստվածային Գրքերի իմաստությամբ լի: [Հրամանին ի պատասխան] Իբրիդիոս դահճապետն ասաց. «Տե՛ր իմ, ահավասիկ քո բեմի առջև է»: Եվ երբ դատավորը տեսավ նրան, ասաց. «Ամբողջ աշխարհը խաղաղությամբ է ապրում. դու ինչո՞ւ ես համառում մոլորությանդ մեջ և քեզ հետ մոլորեցնում շատերին»: Սուրբն .....
Երենիոսը պատմում է, որ Անիկտոս [Ժ-ի] օրերում, որի մասին ասացինք, թե Հռոմի եկեղեցու եպիսկոպոսն էր, Պոլիկարպոսը եկավ Հռոմ քաղաքը, որովհետև Զատկի օրերի մասին Անիկտոսի հետ քննարկելու բան ուներ: Պոլիկարպոսի մասին ևս մի պատմություն է ավանդվել մեզ, որ և արժան է հիշել նրա մասին եղածների հետ: Եվ Երենիոսն «Ընդդեմ հերձվածողների» երկի` Գ. գրքի [Երրորդ գլխում] գրում է. «Պոլիկարպոսն,- ասում է,- ո՛չ միայն աշակերտեց շատերին, որ տեսել էին մեր Տիրոջը, .....
Այժմ Աստծու շնորհների մեծությունը և Նրա զորոթյունը սուրբ մարտիրոս Պողիքտոսի միջոցով երևաց ամենքին: Այժմ տրտմում և թախծում են իրենց անշունչ կուռքերին հուսացած հեթանոսները. ովքեր մոլորված էին քանդակվածներով` ամոթով մնացին, որովհետև աստվածային զորությամբ իրենց կամքին հակառակ ստիպված էին հետևել սուրբ Պողիքտոսի օրինակին, ինչպես բոլորի Արարիչն ու Փրկիչն է ցույց տալիս աստվածային Գրքով, թե` «[Պետք է] խոնարհվի ամեն ծունկ՝ թե՛ երկնավորների, .....
Ասկղեպիադես հազարապետը կամեցավ մտնել Անտիոքացիների եկեղեցին և հալածել քրիստոնյաներին:
Երանելի Ռոմանոսը, առաջ գալով, եկեղեցում գտնվողներին և մուտքի մոտ նստած կիսասարկավագներին պատվիրեց և ասաց. «Հաստատո՛ւն մնացեք և թո՛ւյլ չտաք Ասկղեպիադեսին եկեղեցի մտնել»: Եվ զինվորներից ոմանք, լսելով այդ խոսքը, Ասկղեպիադեսին հաղորդեցին և ասացին. «Միայնակյացներից Ռոմանոս անունով մեկը եկեղեցում եղածներին և կիսասարկավագ կոչվածներին համոզեց .....
Հռոմեացիների Նիկեփորոսի թագավորության և Տաճկաց Ահարոնի բռնակալության ժամանակ, տաճիկների Կայս կոչվող ցեղից մարդիկ երևացին, որ վկայեցին Թեոդոսիպոլիս քաղաքում, որ այժմ Կարնո քաղաք է կոչվում: Նրանց անուններն էին Սահակ և Հովսեփ: Մանկուց նրանց մայրը սովորեցրել և դաստիարակել էր քրիստոնեական հավատքով և Քրիստոսի կարգերով: Եվ եռում էին հոգով (Գործք ԺԸ. 25), ինչպես առաքյալն է ասում, բերկրում էին հույսով, հաճախ էին աղոթում և հաղորդվում և փութառատ .....
Մաքսիմիանոս ամբարիշտ թագավորի հալածանքների ժամանակներում նույն այս կայսեր հրամանով Անտիոքոս դուքսը, որ սատանայի արբանյակն էր, ի Քրիստոս ունեցած հավատքի համար բռնեց Սարգիս և Բագոս երանելիներին: Եվ ատյանում նստելով` հրամայեց բերել նրանց և սպառնալիքներով պարզեց երանելիների ամրությունն ու համարձակությունը, որ արհամարհելով հորդորներն ու պատիվների խոստումները` [նաև] սպառնալիքներն առ ոչինչ համարեցին: Այնժամ խիստ բարկանալով` Անտիոքոսը հրամայեց .....
Հռոմայեցոց Կոստանդիանոս Մեծի թագավորության շրջանում, երբ բնական բարեսեր կամքով, երկնային կոչման համաձայն, թագավորներն ընդունեցին հավատի բարեպաշտությունը և քրիստոնեական կրոնը, որով դիվաձույլ կուռքերի մեհյանները քանդելով կործանում էին, և Քրիստոսի եկեղեցիներն էին ամենուր պայծառ լուսավորվում, և հեթանոսական կռամոլության խավարը հալածվում էր, իսկ նոր Սիոնի զավակները փառազարդ շքեղանում էին` պսակվելով ու պաճուճվելով ոսկեհուռ հանդերձներով, .....
Սեբաստացվոց մայրաքաղաքում մարտիրոսված Քառասուն սուրբ վկաների մաքառումից և վկայական նահատակությունից հետո և բանսարկուի չարանախանձ ազդեցության ներքո քրիստոնյաների դեմ սաստիկ հալածանքներ հարուցած ամբարիշտ թագավոր Լիկիանոսի օրերում աստվածպաշտությամբ փայլեց Քրիստոսի պանծալի վկա Սևերիանոսը: Եվ այնպես էր պայծառացել Աստծու սիրով, որ բոլոր տեսնողները զարմանում էին նրա համարձակությամբ` աղաչելով ճողոպրել և ոչ թե խիզախելով գնալ վտանգին .....
[Բարի էին] մեր փրկչի և մարդկային էության բարերարի` Հիսուս Քրիստոսի երկնավոր խոսքերը, որոնցով ավետարանեց հավատալ մի Աստծուն` ամենակալ Հորը, և մի Տիրոջը` Հիսուս Քրիստոսին` Աստծու Որդուն, և Սուրբ Հոգուն, ու հեռանալ կուռքերի մոլորությունից և մեղքերի թողություն գտնել ջրով և Հոգով: Ինչպես [և] Հովհաննես [Մկրտիչն] էր ասում. «Ես ձեզ ջրով եմ մկրտում… [կգա] ինձնից զորավորը, Նա ձեզ Սուրբ Հոգով կմկրտի» (Մատթ. Գ. 11; Մարկ. Ա. 8; Ղուկ. Գ. 16; Յովհ. Ա. 26): Այս .....
Ես` մեղավոր և հետին կրոնավորս, հասնելով երիտասարդ տարիքի և հմտանալով աստվածային պատվիրաններում, բազում անգամ եմ շտապել սուրբ Ստեփանոսի տաճարը: Եվ տեսնում էի, որ սրբի նահատակության օրը չեն տոնում, այլ նրանը կատարում են սուրբ Նախավկայի հիշատակի հետ: Բազմիցս հարցրել եմ գիտակներին և սուրբ վարդապետներին, թե գո՛ւցե մի տեղ կա սրբերի պատմությունը, որից կարելի է իմանալ նրանց նահատակության օրը, թե երբ վախճանվեցին, որ ձեռնամուխ լինեմ և գրեմ սրբերի .....
Այն ժամանակներում Հռոմեացիների վրա իշխանություն ստացավ Վաղերիանոսն իր որդի Գաղիանոսի հետ: Եվ սկզբում քրիստոնյաների դեմ հակառակ ոչինչ ցույց չէր տալիս և իր խորամանկությամբ սիրելի և հարազատ էր [ձևանում]: Իսկ հետո, կախարդների կողմից խաբվելով և իր քողարկված չարության պատճառով, սկսեց Քրիստոսի եկեղեցիների դեմ հալածանքներ հարուցել և հետապնդել սուրբ և արդար մարդկանց: Եվ քրիստոնյաներին, որ բռնում էին, նախ պես-պես խոստումներ էին տալիս, իսկ հետո .....
Այն ժամանակներում թագավորեց ամբարիշտ և անօրեն Մաքսիմիանոսը, և քրիստոնյաների հալածանքներն ուժեղացան: Եվ [թագավորը] զորագլուխներ և դատավորներ առաքեց իր տերության բոլոր կողմերը` չարչարելու և վերացնելու քրիստոնյաների կարգն ու կրոնը և նրանց ստիպելու զոհ մատուցել կուռքերին: Այն ժամանակ արևելք առաքեց մի ոմն դատավորի, որի անունը Մարկիանոս էր` ազգով և կրոնով հելլեն, լիակատար անաստված և վայրենամիտ: Եվ նա եկավ արևելյան աշխարհը, Իլիուպոլիս քաղաքը, .....
Նիկոմիդիա քաղաքի դատավոր Ալեքսանդրոսը, սնոտի կուռքերի կողմից մոլորվելով, հրամայեց քաղաքում և գավառում եղած բոլոր քրիստոնյաներին, առանց խտրության` թե՛ կանանց, թե՛ տղամարդ կանց, ստիպել, որ զոհ մատուցեն աստվածներին, կամ չարաչար տանջանքներով սպանել: Եվ դահիճները, դատավորի հրամանով գնացին և նույն քաղաքի եկեղեցում մի սուրբ գառ բռնեցին, որ հավատքով պարարտ էր: Եվ Քրիստոսի հոտից նրան հափշտակելով, ինչպես գայլերն են հափշտակում, կանգնեցրին Ալեքսանդրի .....