21 Սեպտեմբեր, Բշ, պահք
- Հա՛յր, այժմ հաղորդակցության այնպիսի միջոցներ գոյություն ունեն, որոնց օգնությամբ կարող ես հետևել, թե նույն պահին ինչ է տեղի ունենում աշխարհի մյուս ծայրում:
- Մարդիկ ամբողջ աշխարհը տեսնում են, միայն իրենց չեն տեսնում: Աստված չէ, որ ոչնչացնում է մարդկանց, ո՛չ, այդ իրենք են սեփական ուղեղով իրենց ոչնչացնում:
- Հա՛յր, հեռուստատեսությունը շատ չարիք է բերում:
- «Շատ չարիք»… Ինչի՜ մասին ես խոսում… Մի մարդ ինձ ասաց. «Հեռուստացույցը .....
Կան մարդիկ, որ այցելում են գերեզման՝ չհավատալով հոգու անմահությանը, հավիտենական կյանքին: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի նրանց այցը, այստեղ առկա է պարադոքս. գերեզման այցելողն ինչ-որ տեղ գիտակցելով հավատում է, որ այդ ամենի մեջ կա մի այլ վիճակ, բայց և միևնույն ժամանակ էլ ժխտում է նույն այդ հավատը: Այդ մարդիկ արտաքնապես են փորձում պահպանել դարեր ի վեր եկած սովորությունը՝ հիշելով և իրենց հարգանքը ցուցաբերելով ննջեցյալին: Այսինքն՝ ընդունված է, .....
Որոշ ծնողների մոտ այսօր տարածված մտայնություն կա, որ երեխան կմեծանա, լիովին կգիտակցի, թե ինչ է մկրտությունը և ապա կմկրտվի, կամ որոշներն էլ ասում են՝ երկրորդն ու երրորդն էլ կծնվեն, հետո միայն բոլորին միասին կմկրտենք: Այս նույն ծնողները, ովքեր այս կերպ են մտածում, մի՞թե սպասում են, որ երեխան գիտակցի, թե երբ է իրեն անհրաժեշտ դպրոց գնալ, ապա նոր միայն դպրոց են տանում: Կամ երբ հիվանդ է երեխան, մի՞թե սպասում են, որ նա գիտակցի իրեն անհրաժեշտ դեղորայքի .....
- Հա՛յր, արդյոք ճի՞շտ է վարվում այն մարդը, որը ծանր հիվանդացել է ու որոշել իրեն ամբողջությամբ վստահել Աստծուն:
- Եթե նա [ուրիշների հանդեպ] պարտավորություններ չունի, ապա կարող է անել այնպես, ինչպես ուզում է: Բայց եթե նա պարտավորություններ ունի ուրիշների հանդեպ, ապա այդ մարդկանցից է արդեն կախված՝ պե՞տք է արդյոք բժիշկների օգնությանը դիմի, թե՞ իրեն հանձնի Աստծու ձեռքը: Ես էլ ոչ իմ սեփական կամքով բժշկի գնացի... Ինչպես բժիշկն ասաց, եթե .....
- Հա՛յր, ի՞նչ է նշանակում «քեզ բարի դրախտ» արտահայտությունը:
- Քեզ բարի ճանապարհ դեպի դրախտ:
- Իսկ միգուցե՞ այդ արտահայտությունը նշանակում է. «Մաղթում եմ, որպեսզի բարի դրախտում հայտնվես»:
- Դու երբևէ լսե՞լ ես, որ ինչ-որ մեկը ոչ բարի դրախտի մասին խոսի: Սակայն ինչ էլ որ պատահի, քաղցր դրախտ հասնելու համար մարդ այս կյանքում պետք է շատ դառնություն ճաշակի: Այսպես նա իր անցած փորձությունների «ելքի թույլտվությունը» կունենա .....
- Հա՛յր, իսկ Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ դժբախտություն պատահի:
- Բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Երբեմն Աստված թույլ է տալիս, որ դժբախտություն պատահի, որպեսզի ինչ-որ ավելի լավ բան տեղի ունենա դրանից, իսկ մեկ այլ պարագայում՝ «դաստիարակչական» նպատակներով: Ոմանք վարձք են ստանում, մյուսները վճարում են մեղքերի դիմաց. ոչինչ չի կորչում: Իմացեք, որ Աստծու կողմից թույլատրված ամեն բան մարդասիրական է, նույնիսկ, օրինակ, մարդկային զոհերը: .....
- Հա՛յր, շատ մարդկանց նյարդերը պրկված են լինում, երբ նրանք աշխատանքից տուն են վերադառնում:
- Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո եկեղեցի մտնել, մոմ վառել, տասը-տասնհինգ րոպե ժամերգությանը մասնակցել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար: Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված գնան տուն: Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում կգնան տուն ու կսկսեն հարազատների հետ վիճաբանել: Աշխատանքի .....
Իր մեջ չարություն պարունակող նախանձը կարող է վնասել ուրիշներին: Դա էլ հենց չար աչքն է՝ դիվական ներգործությունը:
- Հա՛յր, իսկ մի՞թե Եկեղեցին ընդունում է չար աչքը:
- Այո՛, նույնիսկ հատուկ պահպանիչ աղոթք կա*: Չար աչքն ուրիշներին այն ժամանակ է վնասում, երբ մարդ ինչ-որ բան նախանձով է ասում:
- Հա՛յր, շատերը մեզնից թալիսման են խնդրում՝ նորածիններին չար աչքից պաշտպանելու համար: Կարելի՞ է այդպիսի թալիսմաններ կրել:
- Ո՛չ, չի՛ կարելի: Մայրիկներին .....
- Հա՛յր, իսկ երբ մեկին նեղացնում են, ճի՞շտ է արդյոք վիրավորողի համար ասել. «Աստված կհատուցի նրան չարության դիմաց»:
- Այդպես ասողն իրեն ծաղրի առարկա է դարձնում բանսարկուի առջև: Նա չի հասկանում, որ այդպես ասելով «վեհանձնորեն» անիծում է ուրիշներին: Որոշ մարդիկ ասում են, որ իրենք նրբազգաց են, սիրով լի, զգայուն հոգու տեր են և համբերում են այն անարդարություններին, որ պատճառում են իրենց: Բայց միևնույն ժամանակ իրենց նեղացնողների մասին .....
Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ է, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց: Թիկնեղ մարդ էր, բայց նստել չէր կարողանում: Նրա մարմինը չէր թեքվում, փայտացած էր: Մի մարդ իր մեջքին դրած էր տանում նրան, մեկ ուրիշն էլ պահում էր հետևից: Ես երկու կոճղ դրեցի խեղճի համար ու նա մի կերպ տեղավորվեց դրանց վրա: Նրա ընկերներն .....
Այսօր այս աշխարհում այլևս տեղ չի գտնվում ամենքի համար: Եթե մարդ ուզում է ազնիվ ու հոգևոր կյանքով ապրել, ապա նրա համար տեղ չի գտնվում աշխարհում:
- Իսկ ինչո՞ւ տեղ չի գտնվում, հա՛յր:
- Եթե դյուրազգաց, նուրբ հոգու տեր մարդը դաժանության ու քարսրտության մեջ հայտնվի ու նրա կյանքը խավարի վերածեն, ապա ինչպե՞ս կարող է դիմանալ: Կա՛մ պետք է բոլորի պես զազրախոս դառնա, հարմարվի մյուսներին, կա՛մ պիտի հեռանա: Բայց հեռանալ էլ չի կարող, որովհետև ինչ-որ .....
«Դյուրագրգռությունը հոգու անկարգություն է»,- ասել է սբ. Հովհաննես Սանդուղքը: Առօրյա կյանքում մարդ հաճախ կրում է բարեհոգության և քաղաքավարության դիմակներ, ջանում է իրեն զսպել, թեև իր ներսում փոթորիկ է: Այս դեպքում՝ որպես քրիստոնյա, մարդ պետք է փորձի ճանաչել իրեն և պայքարի իր հոգում արմատավորված մեղքերի դեմ: Ինչպես նշել է սբ. Հովհաննես Սանդուղքը, մարդ պետք է սովորի լռել, երբ սիրտը վրդովված է, պետք է արգելի դյուրագրգռության և զայրույթի .....
- Հա՛յր, երբ ես միանձնուհի դարձա, հարազատներս ինձ հետ անարդարացիորեն վարվեցին: Այժմ կարո՞ղ եմ նրանցից պահանջել այն, ինչն ըստ օրենքի ինձ է պատկանում:
- Ո՛չ, դա ճիշտ չէ:
- Այո, բայց ես վախենում եմ, որ իրենց գործած անարդարության դիմաց որևէ դժբախտություն կպատահի նրանց:
-Մի տես է՜, որքա՜ն բարեպաշտություն կա քո մեջ: Եթե ես քո փոխարեն լինեի, ապա այսպես կասեի նրանց. «Ինձ համար ոչինչ չեմ խնդրում: Սակայն կուզեի, որ ժառանգության ինձ պատկանող .....
2021թ. նոյեմբերի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) համացանցային իր էջում նշեց, որ ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 73 միլիոն վիժում: «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական 2021թ․-ի տարեգիրքը* ցույց է տալիս, որ հղիության ընդհատման (վիժումների) թիվը Հայաստանում 1991թ․-ից մինչև 2020թ․-ը եղել է շուրջ 450.000:
Այս հոդվածի նպատակն է բացատրել վիժում հասկացությունը և վերլուծել վիժման ահավոր արարքը հեշտորեն .....
Բոլոր առաքինություններն ամրանում ու հաստատվում են համբերությամբ, և ոչ մի առաքինություն առանց այս առաքինության չի կարող կանգուն մնալ: Արվեստում և գիտության բոլոր բնագավառներում համբերություն է անհրաժեշտ: Ամեն գործ կատարվում և պահպանվում է համբերությամբ: Համբերությանը մահացու հարված է հասցնում հուսահատությունը, որն իր հերթին ջանում է մահացու հարված հասցնել հոգուն: Համբերությունն ուսուցանում է հոգուն մխիթարվել և չհուսահատվել դժվարություններից .....