
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի անգամ երկու խենթ որոշեցին արևածագը տեսնել: Սկսեցին վիճել արևի ծագման տեղի ու այն տեսնելու միջոցների մասին, այնուհետև վիճաբանությունը կռվի վերածվեց ու սարսափելի ծեծկռտուք սկսվեց:
Եվ արևածագը տեսնելու հարցն այլևս չբարձրացվեց:
Եթե ցանկանում ենք Աստծուն տեսնել, ապա մաքրենք մեր սրտերը հավատքի միջոցով, բժշկենք խաղաղության շնորհիվ, քանի որ փոխադարձ սիրո մղող պոռթկումն արդեն Նրա պարգևն է, Ում ուղղված են մեր հայացքները:
Երանելի Օգոստինոս
Ռուսերենից .....
Մի անգամ Ֆրանցիսկոս Ասսիզեցին նստած էր ընկերների հետ և հոգոց հանելով՝ ասաց.
- Հազիվ թե ողջ աշխարհում մի վանականի գտնես, որ կատարելապես կհնազանդվի իրեն առաջնորդողներին:
Ընկերները զարմանքով հարցրեցին.
- Բացատրիր մեզ, Հա՛յր, ո՞րն է կատարյալ, բարձրագույն հնազանդությունը:
Եվ նա իրական հնազանդությունը դիակի օրինակով ներկայացրեց.
- Վերցրու անշունչ մարմինն ու դիր, որտեղ ուզում ես: Կտեսնես, որ այն չի առարկի, եթե տեղափոխեն, չի տրտնջա, որտեղ .....
Իր հոգևոր ուղին որոնող մի երիտասարդ այցելեց վանահորը:
- Մի տարվա ընթացքում մեկ մետաղադրամ տո՛ւր յուրաքանչյուրին, ով կվիրավորի քեզ,- ասաց Սուրբ Հայրը:
Եվ տասներկու ամիս այդ երիտասարդն, առանց տրտնջալու, մեկ մետաղադրամ տվեց բոլոր իրեն նեղացնողներին: Մեկ տարի անց կրկին վանահոր մոտ եկավ, որպեսզի իմանա իր հետագա անելիքը:
- Քաղաք գնա՛ և ուտելիք գնի՛ր ինձ համար,- ասաց վանահայրը:
Իսկ ինքը մուրացկանի հագուստ հագավ ու կարճ ճանապարհով ավելի .....
Մի մարդ, հայհոյախոսելով ու հոգևորականի մասին կեղծ ու չար լուրեր տարածելով, շրջում էր ողջ համայնքով: Մի գեղեցիկ օր էլ զղջաց իր արարքի համար, եկավ հոգևորականի մոտ ու ներողություն խնդրեց նրանից: Ասաց, որ ամեն ինչի պատրաստ է, միայն թե իր մեղքի քավի: Հոգևորականն ասաց, որպեսզի տանից մի բարձ վերցնի, քանդի ու փետուրները քամուն տա: Խնդրանքը բավականին տարօրինակ էր, բայց դժվար չէր կատարել:
Մարդն արեց այնպես, ինչպես ասվել էր իրեն ու հոգևորականի մոտ վերադարձավ:
- .....
Մի անգամ ծերերը հավաքվել էին ճաշի, իսկ Հայր Ալոնիոսը ծառայում էր նրանց: Ծերերը գովեցին նրան, սակայն նա ոչինչ չպատասխանեց:
Նրանցից մեկը հարցրեց.
- Ինչո՞ւ չպատասխանեցիր ծերերին, երբ գովեցին քեզ:
Հայրն ասաց.
- Եթե պատասխանեի՝ կնշանակեր, որ ընդունել եմ նրանց գովեստը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Երանելի հայր Արսենի աշակերտ հայր Դանիել Փարանացին պատմեց և ասաց. «Մեր հայր Արսենը պատմեց մեզ ոմն սկյութացու մասին և ասաց. «Բարեգործության մեծ վաստակ ուներ, սակայն հավատքի մեջ խորացած չէր և տգիտության պատճառով հանցանքի մեջ էր ընկնում և ասում էր. «Հացը, որ ընդունում ենք, բնությամբ Քրիստոսի մարմինը չէ»: Այս բանը լսեցին երկու ծերեր, որոնք գիտեին նրա բարի վարքն ու գործերը, և հասկացան, որ անմեղությամբ է ասում այդ խոսքը, գնացին .....
Երկու ընկերներից մեկը կակազում էր, իսկ մյուսը վատ լսողություն ուներ: Լսելով, որ բուժման նոր եղանակներ են ի հայտ եկել, երկուսն էլ գնացին բուժվելու: Բուժվելուց որոշ ժամանակ անց հանդիպեցին.
- Ի-ինչպե՞ս ե-ս,- հարցրեց առաջինը:
- Ի՞նչ: Ի՞նչ ասացիր,- հարցրեց մյուսը:
- Դ-դու վ-վ-վա՞տ ես լ-լսում:
- Չե, լավ եմ լսում, ուղղակի սովորություն է դարձել հարցնելը: Իսկ դու ինչո՞ւ ես կակազում:
- Իմն էլ է սովորություն:
«Մենք, որ մեռանք մեղքի նկատմամբ, .....
Ռնգեղջյուրը մի մարդու էր հետապնդում: Վախից ու գազանի սարսափելի տեսքից փախչում էր մարդը՝ առանց ոտքի տակ նայելու, ու մի խորը փոսի մեջ պիտի ընկներ, բայց հասցրեց մի ձեռքով ծառից բռնվել: Տխուր վիճակում էր. գլխին սարսափելի գազանն է կախված (մահը), ոտքերի մոտ օձերն են սողում (ֆիզիկական թուլությունները), փոսի հատակին վիշապ օձն է գալարվում (դժոխքը): Դա էլ քիչ է, հանկարծ մարդը տեսնում է, որ երկու մուկ՝ սև և սպիտակ (գիշերն ու ցերեկը) կրծում են այն ծառի արմատները, .....
Վանականներից մեկը Հայր Պիմենին հարցրեց.
- Եթե մի եղբոր մեղանչելիս տեսնեմ, արդյո՞ք պետք է լռությամբ ծածկեմ տեսածս:
Ծերը պատասխանեց.
- Եթե մենք ծածուկ պահենք եղբայրների մեղքերը, ապա Աստված էլ մեր մեղքերը կծածկի, և եթե եղբորը մեղանչելիս տեսնես, աչքերիդ մի՛ հավատա և իմացի՛ր, որ քո մեղքերը գերանի պես են, իսկ եղբորդ մեղքերը՝ շյուղի, և այնժամ հոգիդ երբեք չի խռովվի և չես գայթակղվի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Սերբիայի հիվանդանոցներից մեկում մի բժիշկ ու մի բուժակ էին աշխատում: Բուժակը չար լեզու ուներ և անընդհատ, կեղտոտ լաթի կտորի պես, դրանով դաղում էր բոլորին: Նրա կեղտոտ հայհոյախոսությունը նույնիսկ Տեր Աստծուն չէր խնայում: Մի անգամ ընկերներից մեկն այցելության եկավ բժշկին և նա հրավիրեց նրան վիրահատությանը ներկա գտնվելու: Բուժակն էլ էր այնտեղ:
Հյուրը սրտխառնոց զգաց սարսափելի վերքի տեսքից, որից անտանելի ժահրահոտով թարախ էր հոսում: Իսկ .....
Երկու մարդ անցնում էին լեռներով և մի այնպիսի վայր հասան, որտեղ ժայռերը մարդկանց, տարբեր կենդանիների ու տարօրինակ, ֆանտաստիկ արարածների պատկերներ էին հիշեցնում:
- Նայի՛ր,- բացականչեց ճամփորդներից մեկը,- այնտեղ կնոջ գլուխ է:
Մյուսը նայեց ու պատասխանեց.
- Ո՜չ, ծերունու գլուխ է:
Նրանք սկսեցին վիճել՝ փորձելով յուրաքանչյուրն իր իրավացիությունն ապացուցել: Հանկարծ տեղերով փոխվելու միտք հղացավ նրանց գլխում:
- Իսկապես որ,- բացականչեցին միասին,- .....
Մի ճամփորդ դիմեց վանահորն՝ ասելով.
- Ուզում եմ կյանքս ավելի լավը դարձնել, բայց չեմ կարողանում ինձ պաշտպանել մեղավոր մտքերից:
Վանահայրն ուշադրություն դարձրեց դրսում փչող սաստիկ քամուն և ճամփորդին ասաց.
- Այստեղ մի քիչ շոգ է: Երախտապարտ կլինեմ, եթե այդ քամուց մի կտոր վերցնես ու ներս բերես, որպեսզի սենյակը զովանա:
- Անհնար է,- ասաց ճամփորդը:
- Այդպես էլ անհնար է պաշտպանվել Աստծուն տհաճ մտքերից,- պատասխանեց վանականը,- բայց եթե գիտես, թե գայթակղությանն .....
Մի մարդու, որի ձեռքերի մատները ծալվել և բռունցքներ էին դարձել, բերում են հիվանդանոց և շարունակ տեղափոխում են տարբեր բաժիններ, քանի որ չեն կարողանում բացել նրա ձեռքերի մատները, որոնք ավելի ու ավելի էին սեղմվում և ցավ պատճառում այդ մարդուն, որն էլ սուր ցավից գոռում-գոչում էր:
Մի այցելու բժշկին հարցնում է.
-Ո՞վ է այս դժբախտը և ի՞նչ հիվանդությամբ է տառապում:
Բժիշկը պատասխանում է.
- Եսասիրության հիվանդությամբ է տառապում, որը փոշեկուլի պես .....
Խոնարհության մասին դարձյալ հայր Եսայիասն ասաց. «Եղբայրնե՛ր, հիշենք Նրան, ով իր գլուխը դնելու տեղ չուներ: Հիշի՛ր, եղբա՛յր, և մի՛ մեծամտացիր: Տե՛ս, թե ով էր և կամ ինչ եղավ քեզ համար. թագավոր էր և օտարական ու պանդուխտ դարձավ քեզ համար: Անպատմելի՜ է քո մարդասիրությունը, Տե՛ր. ինչո՞ւ այդպես խոնարհվեցիր հանուն մեղսավոր ծառաներիս, մինչև իսկ գլուխդ դնելու տեղ չունեիր` ամեն ինչի Արարիչդ, իսկ մենք` ապերախտներս և ամենանվաստ ու անարգ խոնարհության .....
Մի ծեր իր աշակերտներին այսպես էր ասում.
- Երբ կառավարիչն ուզում է գրավել թշնամու քաղաքն ու հաղթել, ապա նախևառաջ ջուրն է կտրում ու սովի մատնում բնակիչներին: Թշնամին, սովամահության առջև կանգնելով, ստիպված է լինում նրան ենթարկվել: Նույնն էլ մեղքերի պարագայում է: Եթե մարդ պահեցողությամբ և աղոթքով ապրի, ապա թշնամին, թուլանալով, կլքի նրա հոգին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....