Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ընկերը
 Հարբեցողը հրդեհված պանդոկում մնում է մենակ՝ չկողմնորոշվելով ինչպես դուրս գալ: Իսկ նրա ընկերները, ուժգնացող ու ծավալվող հրդեհը տեսնելով, առանց ետ նայելու փախչում են: Սակայն մի լուսավոր էակ քայլում է կրակի միջով ու ցույց տալիս, թե ինչպես դուրս գալ: Հարբեցողը հարցնում է իրեն փրկողին. -Ես հասկացա, որ Աստված իր հրեշտակին է ուղարկել ինձ փրկելու համար, սակայն թերահավատ ու մեղավոր մարդ եմ և հեռու հավատքի կյանքից: Ինչո՞ւ է ինձ օգնում: Հրեշտակը .....
Ապաշխարության զորությունը
Մի մարդ անընդհատ մեղանչում էր, այնուհետև՝ ապաշխարում, և այդպես ողջ կյանքը: Վերջապես ապաշխարեց ու մահացավ: Չարը եկավ նրա հոգու հետևից ու ասաց. - Նա իմն է: Իսկ Տերն ասաց. - Ո՛չ, նա ապաշխարել է: - Բայց թեկուզև ապաշխարել է, կրկին մեղանչել է,- շարունակեց սատանան: Այնժամ Տերն ասաց նրան. - Եթե դու, որ չար ես, նրա ապաշխարությունից հետո կրկին նրան ետ էիր ընդունում քեզ մոտ, ապա ես ինչպե՛ս կարող եմ նրան չընդունել, եթե մեղանչելուց հետո կրկին ինձ մոտ .....
Դիպվածը
Լեռնագնացը հայտնվում է հանդերձյալ աշխարհում, կանգնում Աստծո առջև և օգտվելով այդ հնարավորությունից հարցնում. - Ինչո՞ւ ինձ չփրկեցիր, երբ անդունդի եզրին էի կանգնած, որը փլուզվեց և ընկա անդնդախոր ձորը: Աստված պատասխանում է. - Երբ խիտ անտառի միջով էիր անցնում, իմ հրեշտակը եկավ և կանգնեց հսկա արջի առջև: Արջը նրան տեսավ, գլուխը խոնարհեց և չհարձակվեց քեզ վրա: Երբ գետն էիր անցնում, իմ հրեշտակը եկավ, և թունավոր օձերը նրան նկատելով հեռացան և չխայթեցին .....
Երիտասարդի ձգտումը
Երիտասարդը թանկարժեք մեքենայով սլանում է ամայի ու անապատային վայրերով, այնուհետև կտրուկ կանգնում, իջնում է մեքենայից ու հետաքրքրությամբ լեցուն մոտենում պայծառ դեմքով ու գարնան շնչով լեցուն մի վանականի և ասում. - Նկատում եմ, որ միայնությունից չես ձանձրանում ու տխրում: Կարո՞ղ ես այդ գաղտնիքը նաև ինձ բացահայտել: Ամեն ինչ ունեմ, բնակվում եմ ամենամարդաշատ քաղաքում, բայց հաճախ ձանձրանում եմ և միայնություն զգում: Վանականը պատասխանում է. - .....
Այրված գինետունը
Ամերիկյան մի փոքր քաղաքում մի գործարար որոշեց գինետուն բացել: Եվ հանգամանքների բերումով գինետունը պետք է բացվեր հենց այն փողոցում, որտեղ եկեղեցին էր: Բնականաբար դա շատ զայրացրեց եկեղեցականներին և յուրաքանչյուր քարոզի ժամանակ նրանք հավատացյալներին հորդորում էին աղոթել, որպեսզի Տերը պատժի այդ անաստված գործարարին: Գինետան բացումից մեկ օր առաջ սարսափելի ամպրոպ եղավ ու գինետան տանիքին հարվածած կայծակն ամբողջովին այրեց այն: Հոգևորականներն .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հայր Սյուղիանոսի աշակերտ հայր Նատիրայի մասին պատմե­ցին, թե քանի դեռ բնակվում էր Սինա լեռան իր խուղում, չափավոր ճգնավորական կյանք էր վարում՝ ըստ իր մարմնավոր կարողության, սակայն երբ եպիսկոպոս դարձավ Փառանում, իրեն տվեց խիստ ճգնա­կեցության: Նրա աշակերտն ասաց նրան. «Հա՛յր, քանի դեռ անա­պատում էինք, այդպես չէիր ճգնում»: Ծերը նրան ասաց. «Այնտեղ անապատ էր, աղքատություն և լռություն, և կամենում էի մարմինս հանգիստ պահել, որպեսզի չհիվանդանամ, .....
Աստծո սիրտը
Մի մարդ մոտեցավ մի խելագարի, որը դառնորեն լաց էր լինում ու հարցրեց. - Ինչո՞ւ ես լալիս: Խելագարը պատասխանեց. - Լալիս եմ, որպեսզի Նրա սրտում գութ արթնացնեմ: - Հիմարություն ես ասում, Նա նյութական սիրտ չունի,- ասաց մարդը: - Սխալվում ես,- պատասխանեց խելագարը,- չէ՞ որ Նա աշխարհի բոլոր սրտերի Տերն է: Հենց այդ սրտերի միջոցով էլ կարող ես կենդանի թել ձգել մինչև Աստված:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Աղոթք ննջեցյալների համար
Կիպրոսից մի մարդ գերի ընկավ Պարսկաստանում: Իսկ Կիպրոսում ապրող նրա ծնողներին հայտնեցին, թե նա մահացել է: Նրանք էլ սգացին իրենց որդու մահն ու տարին երեք անգամ հոգեհանգստյան արարողություն էին պատվիրում եկեղեցում՝ ի հիշատակ իրենց կորցրած զավակի: Սակայն չորս տարի անց նրանց որդին փախավ գերությունից ու տուն վերադարձավ: Ծնողներն ապշեցին՝ կարծելով, թե նա հարություն է առել: Վերջապես, երբ առաջին ցնցումն անցավ ու նրանք ուշքի եկան, պատմեցին, որ .....
Խաչի զորությունը
Երեք աղջիկ քայլում էին երկաթգծերով և հայտնվեցին հանդիպակաց ընթացող գնացքների արանքում, սակայն ողջ մնացին: Նրանց կողքին կանգնած դևերը սարսափելի վիճում էին. - Ինչո՞ւ առաջինին գնացքի տակ չգցեցիր,- գոռում էին մեկի վրա,- նրա հոգին մերը կլիներ: - Չէի կարող, նրա պարանոցից խաչ է կախված: - Իսկ դու ինչո՞ւ հապաղեցիր: Երկրորդն էլ հո առանց խաչի է,- գոռում էին մյուսի վրա: - Թեկուզ առանց խաչի է, բայց խաչակնքվեց: - Իսկ դու ինչ է, քնե՞լ էիր, ախր երրորդը լրիվ .....
Թշնամության ուժը
Թշնամությունը որոշեց երկու հավատարիմ ընկերների թշնամեցնել և յուրաքանչյուրին առանձին-առանձին ասաց, իբր մեկը մյուսի մասին զրպարտանքներ է ասել: Բնականաբար սա վատթարն էր, որ նա կարող էր անել: Բայց, բարեբախտաբար, ընկերներն իսկապես հավատարիմ էին միմյանց: Երբ հանդիպեցին, կռվելու փոխարեն նրանցից մեկը հարցրեց. - Այսինչ բանն ասե՞լ ես իմ մասին: - Ո՛չ,- պատասխանեց մյուսը,- իսկ դու՝ իմ մասի՞ն: - Ես՝ նույնպես: Այժմ պարզ է, թե ում ձեռքի գործն է: Ու մի .....
Մաքուր սիրտը
Իսահակ Ասորուն հարցրեցին. - Մարդ ինչպե՞ս կարող է իմանալ, որ իր սիրտը մաքրության է հասել: Ծերը պատասխանեց. - Երբ բոլոր մարդկանց բարի է համարում և ոչ ոք նրան անմաքուր և ապականված չի թվում: Այնժամ նա իսկապես սրտով մաքուր է:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Աղոթքի զորությունը
Մարտարվեստի վարպետն իր աշակերտին սովորեցնում է սրով մենամարտել: Աշակերտը տարակուսում է և հարցնում. -Այս ռազմարվեստի գաղտնի գիտելիքներն ինձ փոխանցեցիր, դրա համար շատ շնորհակալ եմ, սակայն մարտի մեջ պարտվում եմ քո մյուս աշակերտներին: Վարպետն ասում է. -Սուր բռնել, դրա գիտելիքներն ունենալ և կիրառել, դեռ չի նշանակում հաղթանակ տոնել: Անհրաժեշտ է ամենօրյա մարզումների ջանք, համբերատար և քրտնաջան աշխատանք: Միայն այդ դեպքում կարող ես հաջողության .....
Կասկածամտություն
Մի եգիպտացի շատ է տխրում. իր ջրհորը չորանում է և անջուր է մնում, բայց նաև որևէ մեկի առջև չի բացում իր տան բակի դարպասները, որ իրեն ջուր բերեն, քանի որ մտածում է՝ կարո՞ղ է մտնեն իր տուն և իր թաքցրած գանձերը գտնեն և առգրավեն: Եգիպտացին շարունակ Աստծուց օգնություն է խնդրում, որ ջուր ունենա և իր ծարավը հագեցնի: Հերթական անգամ նրա դուռը թակում է իր հարևանը և ասում. - Վերցրու այս կժով լի ջուրը, ծարավդ հագեցրու: Եգիպտացին խոժոռվում է և մտածում, թե .....
Արիության և համբերության մասին
Ասաց ծերը. «Մեր առաջին հայրերը հեշտությամբ չէին շարժ­վում իրենց տեղից, այլ միայն հետևյալ երեք պատճառով. առաջին՝ եթե այնտեղ նենգամիտ մարդ էր լինում, որ արագ բարկանում էր և հեշտությամբ չէր հաշտվում ընկերոջ հետ, երկրորդ՝ եթե շատերի կող­մից փառաբանվում էին, և երրորդ՝ եթե պոռնկության փորձություն էր պատահում այնտեղ: Միայն սրանց պատճառով էին փախչում և հեռանում իրենց տեղից, և ոչ թե նեղության համար էին հոգս անում, այլ ուրախ էին նեղությունների .....
Սովորույթներդ ուրիշներին մի թելադրիր
Մի վանական, ով եփված կերակուր ու հաց չէր ուտում, մի ծերի մոտ եկավ: Միևնույն ժամանակ ուրիշ հյուրեր էլ այցելեցին ծերին, որոնց համար նա մի քիչ շիլա եփեց: Երբ նստեցին ճաշելու, պահք պահող եղբայրը մի աման թրջած ոլոռ դրեց իր դիմաց ու սկսեց միայն դա ուտել: Երբ ճաշն ավարտեցին, ծեր վանականը եղբորը մի կողմ տարավ ու երբ առանձին էին՝ ասաց. - Եղբա՛յր, երբ ինչ-որ տեղ գնաս՝ քո ապրելակերպը մի՛ բացահայտիր: Իսկ եթե ուզում ես սովորություններդ երբեք չխախտել, ապա .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․