Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աբբա Իոհանի վերջին խրատը
Երբ աբբա Իոհանը (Կոլով) հեռանում էր այս աշխարհից՝ հեռանում էր ուրախությամբ, կարծես իր ծննդավայրն էր վերադառնում: Հուզված եղբայրները շրջապատեցին նրա մահճակալն ու սկսեցին խնդրել, որպեսզի մի հատկապես կարևոր խրատ թողնի որպես հոգևոր ժառանգություն, որն իրենց կօգնի արագորեն քրիստոնեական կատարելության հասնել: Նա հոգոց հանեց ու ասաց. - Ես երբեք իմ կամքը չեմ կատարել և ոչ ոքի չեմ խրատել անելու այն, ինչ ինքս չեմ արել:   Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Աստվածածնի օգնությունը
Վատոպեդ վանքի ավանդությունը պատմում է, որ 1320թ. հունվարի 21-ին, երբ, ըստ սովորության, վանահայրը պատրաստվում էր վանքի դարպասների բանալիները դռնապան վանականին տալ, Աստվածամոր սրբապատկերը կենդանություն առավ ու բացականչեց. «Վանքի դարպասներն այսօր մի՛ բացեք, այլ բարձրացեք պարիսպների վրա ու վռնդեք ծովահեններին»: Այդ ընթացքում Աստվածամոր գրկում գտնվող մանուկ Հիսուսը փորձում էր ձեռքով փակել Իր Սուրբ Մոր շրթունքները՝ ասելով. «Մի՛ ասա .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն ծեր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, քանզի նեղվում եմ պոռնկությունից և դա պատմեցի հայր Վստիոնին, իսկ նա ինձ ասաց. «Բնավ չթողնես խորհուրդներիցդ ներս, և նրանք բնավ չեն մերձենա քեզ»: Հայր Պիմենը նրան ասաց. «Հայր Վստիոնի այդ խոսքը երկնքի հրեշտակներին է վերաբերում, և մոռացել է, որ ես և դու մարդ ենք և միշտ պոռնկության մեջ ենք: Սակայն, եթե զսպենք մեր որովայնը, լեզուն և պահենք առանձնությունը, չենք մեռնի»:   «Սուրբ .....
Անարգանքը որպես օրհնություն
Հնագույն ժամանակներում մի քրիստոնյա կին հայտնվեց մի անմարդաբնակ կղզում, որտեղ, տարաբնույթ նեղություններ կրելով, քառասուն տարի ճգնեց աղոթքի ու պահքի մեջ: Վերջապես մի նավ մոտեցավ ափին ու նրան մայր ցամաք հասցրեց: Մեծ ճգնավորներից մեկի մոտ գալով՝ պատմեց իր ճգնության մասին: Նրան ուշադիր լսելուց հետո ծերը հարցրեց. - Իսկ մարդկանց անարգանքները կարո՞ղ ես որպես օրհնություններ ընդունել: - Չեմ կարող, Հա՛յր,- շփոթված պատասխանեց կինը: - Այդ դեպքում .....
Արատներ, որոնցից չես կարող հրաժարվել
Սուրբ Մակար Մեծի ժամանակակիցներից մեկը՝ սուրբ Ագաֆոն Եգիպտացին, ճգնում էր եգիպտական անապատում: Նա առանձնանում էր բացառիկ խոնարհությամբ՝ մարդկանց մեջ իրեն ամենամեղավորը համարելով: Մի անգամ մի քանի վանականներ եկան սրբի մոտ՝ հոգևոր զրույցի ակնկալիքով և հարցրեցին. - Դո՞ւ ես Հայր Ագաֆոնը: - Ձեր առջև է Աստծո մեղավոր ծառան,- պատասխանեց սուրբը: - Լուրեր են պտտվում, որ դու հպարտ ու անժուժկալ մարդ ես,- շարունակեցին վանականները: - Միանգամայն .....
Չմահավան եղինջը
Եղինջը որոշեց ինչ-որ մեկի հետ ընկերություն անել: Վարդին տեսավ, ուրախ-ուրախ փաթաթվեց և իսկույն էլ հիասթափվեց. - Գեղեցիկ է, բայց՝ փշոտ: Ընկերություն չեմ անի դրա նմանների հետ: Բոլոր անտառներն ու այգիները շրջեց եղինջը, բայց հարմար մեկին չգտավ ընկերության համար: Երիցուկը չափազանց նուրբ է, ուղտափուշը՝ կոպիտ, իսկ շուշանն ընդհանրապես քմահաճ է… Դուրս եկավ գյուղական ճանապարհի վրա ու վերջապես եզան լեզվին տեսավ, որն աշխարհի ամենահամբերատար .....
Աստծո օգնությունը
Մի երիտասարդ եկավ ծերի մոտ ու հարցրեց. - Հա՛յր, ստիպված եմ լինում չափազանց շատ ջանք թափել նպատակիս հասնելու համար: Բայց երբեմն այդ ջանքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Շատ եմ հոգնում այդ ամենից, ուժ չեմ ունենում առաջ շարժվելու և հուսահատության եմ մատնվում: Ինչպե՞ս վարվեմ: - Մի փոքր հանգստացիր, լարվածությունդ թուլացրու: Դա դյուրին չէ, քանի որ անընդհատ որոշակի ինչ-որ բան անելու բնատուր պահանջ ենք զգում և կարծում ենք, թե մեր նպատակին կհասնենք, .....
Քրիստոնեության բերած օգուտը
Մի եվրոպացի հարուստ ճանապարհորդ Օվկիանիայի հեռավոր կղզիներից մեկի ափին հասավ: Կղզու կառավարչին հանդիպելով՝ հարցրեց. - Այստեղ բոլորդ քրիստոնյանե՞ր եք, որովհետև արմավենիների ետևում տանիքին խաչով զանգակատուն եմ տեսնում: - Այո՛,- պատասխանեց նա,- դեռևս անցյալ դարի կեսերին միսսիոներներ հայտնվեցին այստեղ ու մկրտեցին կղզիաբնակներին: - Համա՜ թե մարդ եք գտել հավատալու՝ միսսիոներներին,- ծիծաղեց եվրոպացի հյուրը,- նրանք միայն հիմարեցնում են .....
Աշխարհընկալում
Ծերն իր աշակերտի հետ մի մեծ քաղաքի դարպասներից ներս մտավ, որպեսզի քրիստոնեության մասին պատմի դրա բնակիչներին: Նրանցից մի քրիստոնյա մոտեցավ նրան ու ասաց. - Հա՛յր, դժվար թե քարոզներդ այս քաղաքի բնակիչներին անհրաժեշտ լինեն: Նրանք խստասիրտ են ու հակառակվում են ճշմարտության խոսքին: Ամենևին չեն ուզում նոր բան սովորել: Ժամանակդ նրանց վրա զուր մի՛ վատնիր: Ծերը նայեց նրան ու ասաց. - Իրավացի ես: Մի քանի րոպե անց մեկ այլ քրիստոնյա մոտեցավ նրան .....
Քողարկել թերությունները
Մի կին Ամբրոսիոս Օպտինացուն հարցրեց. - Հա՛յր, այդ ինչպե՞ս եք կարողանում ոչ միայն չզայրանալ այն մարդկանց վրա, որ վատ բաներ են ասում Ձեր մասին, այլև սիրում եք նրանց: Ծեր վանականը երկար ծիծաղեց, այնուհետև ասաց. - Երբ որդիդ փոքր էր, բարկանո՞ւմ էիր նրա վրա, երբ որևէ բան այնպես չէր անում կամ ասում: Մի՞թե չէիր փորձում ինչ-որ կերպ քողարկել նրա թերությունները:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Ժուժկալության մասին
Մի անգամ ծերերից մեկը հիվանդացավ և բազում օրեր չէր կարողանում սնվել: Այնժամ նրա աշակերտն սկսեց աղաչել, որ նրա համար մի փոքր կերակուր եփի, և գնալով՝ պատրաստեց այն և բերեց ծերին, որ ուտի: Այնտեղ երկու ամաններ կային. մեկի մեջ մեղր էր, մյուսում՝ նեխած ու գարշահոտ ձեթ, որն օգտագործում էին ճրագ վա­ռելու համար: Աշակերտը շփոթեց ամանները և մեղրի փոխարեն կե­րակուրի մեջ հոտած ձեթը լցրեց և տարավ դրեց ծերի առաջ: Երբ ծերն համտեսեց, ոչինչ չասաց, այլ լռելյայն .....
Ինչո՞ւ ես ինձ տանջում
 Մի մարդ, որ հավատում է Երկնային նախախնամության ամենակարողությանը, Աստծուց խնդրում է, որ իրեն դարձնի արագավազ ձիերի մրցույթի հաղթող և խոստանում է, որ այդուհետ միշտ պահքն ու աղոթքը, պատվիրանները կպահի, եկեղեցու արարողություններին մշտապես կմասնակցի: Անցնում է մի քանի տարի, սակայն այս մարդը մշտապես պարտվում է արագավազ ձիերի մրցույթի ժամանակ և միշտ վերջին տեղն է գրավում: Եվ շատ տխրում և ասում է. -Տե՛ր Աստված, ես միշտ պահքն ու աղոթքը, պատվիրանները .....
Հոգևորականի խոնարհումը
Մի մարդ հանդիպեց իր ծանոթներից մեկին, ով նախկինում մոլի հարբեցող ու հայտնի կռվարար էր: Նայեց նրան ու միանգամից նկատեց, որ փոխվել է՝ ներկայանալի տեսք ունի, կոկիկ է հագնված, աչքերում լույս է փայլում: Հարցրեց, թե ինչ նորություններ կան նրա կյանքում և իմացավ, որ նրա որդին հոգևորական է դարձել: Մարդը զարմացավ. «Այդպիսի հոր որդին իր կյանքն Աստծուն ծառայելուն է նվիրել»: Իսկ ծանոթը շարունակեց, ասելով, որ որդու միջոցով ինքն էլ է հավատի եկել և արմատապես .....
Վաճառականի ապաշխարումը
Կար-չկար մի վաճառական, ով մեծ հարստություն էր կուտակել: Բայց ժամանակն անցնում էր և մի օր էլ հասկացավ, որ ժամանակն է իր հոգին նախապատրաստելու Աստծո հետ հանդիպմանը: Եվ նա սկսեց մարդկանց հարց ու փորձ անել, թե ինչ անի, որ Աստված ողորմած գտնվի իր հոգու նկատմամբ: Որոշ մարդիկ ասացին. - Ունեցվածքդ աղքատներին բաժանիր և կհաճոյանաս Աստծուն: Ուրիշներն ասացին. - Ունեցվածքդ եկեղեցու շինարարության համար նվիրաբերիր և Աստված կողորմա քեզ: Իսկ ծերը խորհուրդ .....
Հոգևոր առաջնորդի որոնումը
Մի վանական հոգևոր առաջնորդ էր փնտրում իր համար և իմացավ, որ մի գյուղում մի ճգնավոր է ապրում, ով գիշեր-ցերեկ հոգու փրկությամբ է զբաղված: Եվ վանականն ուղևորվեց սուրբ ծերի մոտ: - Ուզում եմ, որ առաջնորդես ինձ հոգու ճամփաներում,- ասաց ճգնավորին: - Հոգին իր սեփական ուղին ունի,- պատասխանեց անապատականը,- և հրեշտակն է առաջնորդում այդ ճանապարհով: Անդադար աղոթիր: - Ես չեմ կարողանում այդպես աղոթել: Սովորեցրու, թե ինչպես է պետք աղոթել: - Եթե չես կարողանում .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․