
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի անգամ աբբա Եսային գնաց մի հողագործի մոտ ու ասաց.
- Ցորեն տո՛ւր ինձ:
- Իսկ դու ցորեն հնձե՞լ ես, աբբա՛,- հարցրեց հողագործը
- Ո՛չ,- պատասխանեց վանականը:
Հողագործը զարմացած հարցրեց.
- Այդ դեպքում ինչպե՞ս ես ցորեն ես ուզում, եթե չես աշխատել:
- Իսկ մի՞թե չի պատահում, որ չեն աշխատում ու ցորեն են ստանում:
- Ո՛չ, չի՛ պատահում,- պնդեց հողագործը:
Այս պատասխանը լսելուց հետո աբբան ետ վերադարձավ: Նրա հետ եղող եղբայրները խոնարհվեցին աբբա Եսայուն .....
Մի անգամ աբբա Իոհան Կոլովն ասաց.
- Անհնար է շենքը կառուցել տանիքից սկսելով ու ցած իջնելով: Պետք է հիմքից սկսել ու վերև բարձրանալ:
Նրան հարցրեցին.
- Ի՞նչ պետք է հասկանալ «հիմք» ասելով:
- Հիմքը մերձավորի հանդեպ սերն է, որովհետև դրա վրա են հիմնված Քրիստոսի բոլոր պատվիրանները:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անգամ սատանան որոշեց իր գործիքները ցուցադրել: Իր հավաքածուն շարեց ապակե ցուցափեղկերի հետևում, որպեսզի բոլորը կարողանան տեսնել: Ի՜նչ հավաքածու էր: Այստեղ էր Նախանձի փայլուն դաշույնը, իսկ կողքին Բարկության մուրճն էր երևում: Հարևան դարակի վրա Կրքի աղեղն էր, իսկ դրա կողքին շարվել էին Որկրամոլության, Ցանկասիրության ու Խանդի թունավոր նետերը: Առանձին ցուցափեղկի վրա Ստի ցանցերի մի մեծ հավաքածու էր ցուցադրվում: Այնտեղ էին նաև Հուսահատության, .....
Աբբա Պիմենն, իր երկու եղբայրների հետ, խցում էր բնակվում ու կատարյալ լռություն էր պահպանում: Բայց կրտսեր եղբայրն անընդհատ կոպտորեն խախտում էր այդ լռությունը:
Եվ աբբան մյուս եղբորն ասաց.
- Մեր կրտսեր եղբայրը խախտում է մեր լռությունը: Հեռանա՛նք այստեղից:
Եվ կրտսեր եղբորը ոչինչ չասելով՝ հեռացան: Նկատելով, որ երկար ժամանակ չեն վերադառնում, կրտսերն էլ դուրս եկավ խցից ու տեսավ, որ արդեն բավականին հեռացել էին այդտեղից: Այդժամ բղավելով վազեց .....
Մի անգամ մի քանի անհավատներ վիրավորանքներ տեղացին իրենց թաղամասով անցնող վանականի հասցեին: Բայց նա օրհնությամբ պատասխանեց նրանց:
Մի մարդ հարցրեց.
- Օրհնությամբ պատասխանեցիր նրանց վիրավորանքներին, մի՞թե զայրույթ չէիր զգում նրանց հանդեպ:
- Կարող եմ ծախսել միայն այն, ինչ ունեմ քսակիս մեջ,- պատասխանեց վանականը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Սարդը ցանկացով մի ընկնող աստղ բռնել իր սարդոստայնում, որպեսզի գիշերը լույս տա ու հիմար մոծակներին ու մժեղներին իր ցանցը գցի: Հյուսեց, հյուսեց այդ ցանցն ու ողջ անտառը սարդոստայնով պատեց, բայց ընկնող աստղ այդպես էլ չբռնեց: Փոխարենն անթիվ-անհամար մոծակ ու մժեղ ընկավ ցանցի մեջ: Բայց նա նույնիսկ ուշադրություն չդարձրեց դրանց վրա, միայն աստղի մասին էր մտածում: Այդպես էլ սատկեց սովից ու հոգնածությունից: Իսկ միգուցե մեկ ա՞յլ բանից…
Ռուսերենից .....
Հայր Մովսեսն ասաց հայր Զաքարիային. «Ինձ մի խո՛սք ասա, որդյա՛կ»: Իսկ նա ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Եվ այդ դո՞ւ ես հարցնում ինձ, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Հավատա՛ ինձ, որդյա՛կ, քանի որ տեսնում եմ Սուրբ Հոգու շնորհները քեզ վրա հանգչած, դրա համար եմ հարցնում»: Իսկ Զաքարիան՝ իբրև Աստծուց հրաման ստացած, վերցնելով կնգուղն իր գլխից՝ գցեց գետնին և ոտքերով կոխոտեց ու ասաց. «Եթե մեկն այսպես կոխոտելով չխորտակի իր անձն ամենահետին խոնարհությամբ .....
Մի դեպք աբբաներից մեկի համար դաս եղավ: Երբ իր խցում աղոթքի էր կանգնել, ինչ-որ մեկը թակեց դուռն ու ասաց.
- Ներիր ինձ, աբբա՛,- ասաց անցորդը,- կարո՞ղ ես Հալեպ տանող ճանապարհը ցույց տալ:
- Ո՛չ,- պատասխանեց աբբան,- բայց դեպի Երկինք տանող ճանապարհը գիտեմ:
- Ինչպե՞ս հավատամ, որ ինչ-որ մեկն այդքան հեռու տանող ճանապարհը գիտի, եթե նույնիսկ իր շրջակայքի ճամփաները չգիտի,- ասաց ճամփորդը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի հոգևորական ներկա էր փոքրիկ երեխաների մոր կյանքի վերջին րոպեներին:
Մեռնողը խորը կսկիծով նայում էր փոքրիկներին, որոնց շուտով լքելու էր: Բայց բարի հոգևորականը մխիթարության խոսքեր գտավ ասելու.
- Մի՛ վշտացեք, հիշեք, թե Աստծո Խոսքում ինչ է ասվում որբուկների համար. «Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ինձ ընդունեց…»: Մի՞թե Տերը նույն բանը չի անի Ձեր զավակների համար:
Սա լսելով՝ մեռնողն, իր աղոթական հայացքը Երկինք հառելով, ասաց.
- .....
Երանելի Դանիել Ճգնավորը, որ պատանեկության տարիներին երկար ժամանակ երկմտում էր՝ գիտությանը տրվել, թե՝ Տիրոջը, անապատ փախավ այն օրը, երբ Ալեքսանդրյան դպրոցի անվանի գիտնականի շուրթերից լսեց.
- Ջերմությունից մարմիններն ընդարձակվում են, այդ պատճառով էլ ամռանը օրերը երկար են, իսկ ձմռանը՝ կարճ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ծերերից մեկն ասում էր. «Անաստված մարդու համար ամենավատ պահն այն է, երբ իրեն երախտագիտությամբ լի է զգում, բայց չգիտի, թե ում երախտապարտ լինել»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անգամ երիտասարդ միաբանը մոտեցավ վանքի վանահորը.
- Հա՛յր, արդյո՞ք դեպի Աստված տանող մեր ընտրած ուղին չափազանց դժվար չէ:
- Եթե քեզ թվում է, որ քո ուղին շատ դժվար է, ապա ջանա սրտիդ լսել,- պատասխանեց վանահայրը,- Փորձիր հնարավորինս անկեղծ լինել ինքդ քեզ հետ և որոշել, թե արդյո՞ք ճիշտ ճանապարհով ես գնում՝ յուրաքանչյուր քայլիդ համար քո երազանքներով վճարելով: Եթե դրանից հետո էլ կյանքը նախկինի պես տանջի ու տխրեցնի քեզ, ապա կարող ես գանգատվել: Բայց .....
Ժամանակին մի խլուրդ կար, որը մի անգավ արևին հակառակ [մեջքով] պառկեց: Արծիվը թռավ, եկավ ու տարավ նրան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Աբբա Եսային ծայրահեղ աղքատության մեջ էր ապրում: Նրա մահվանից հետո եղբայրներից մեկը ծերին հարցրեց.
- Նա ինչպե՞ս մահացավ:
- Չգիտեմ, թե ինչպես մահացավ, բայց առավել ևս չգիտեմ, թե ինչպես էր, որ դեռ ապրում էր,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ծերերն ասացին. «Երբ մարդը նոր է գալիս կրոնավորության, Տերը դևերին թույլ չի տալիս, որ ուժգին պատերազմեն նրա դեմ, որպեսզի նրանցից վախեցած` իր ձեռնարկումն իրեն օտար չթվա և չդառնա դեպի աշխարհ: Իսկ երբ հարատևում է նրա մեջ, ուսանում և ուղղվում է, այնժամ վրա են հասնում դևերի պատերազմները, մարմնավոր ցանկությունների եռքը ու ախտերի ալիքները, իսկ երբ դրանցից ակամա վհատվում է, նրան ընդառաջ են գալիս խոնարհությունը, ողբերն ու արտասուքները, միայն .....