Գրքեր

Դավթի սաղմոսներ

Սաղմոս ԿԱ
Այսուհետև՝ Իդիթոմի մասին սաղմոս Դավթի: Իդիթոմը խորանի առաջնորդն էր, և երբ Դավիթը մեղանչեց, իրեն վերցրեց սա [այս սաղմոսը]՝ ասելով հոգուն, թե մի՛ հուսահատվիր: 1. Բայց միայն Աստուծոյ հնազանդ լեր, անձն իմ, զի ի նմանէ է ինձ փրկութիւն: Միայն Աստծուն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկությունս: Նկատի ունի նաև մակաբայեցիներին, որ Անտիոքոսի ժամանակ բոլորը հնազանդվեցին նրան: Իսկ Մատաթիան և իր որդիները և [Աստծո խոսքը] հաստատակամ բոլոր կատարողները .....
Սաղմոս Կ
Այսուհետև՝ օրհնությամբ սաղմոս Դավթի: Նույն բնույթն ու խորհուրդն ունի. Գերու մասին է և [մեր] բնության: 1. Լո՛ւր, Աստուած աղօթից իմոց. և նայեա՛, Տէր, յաղօթս իմ: Լսի՛ր, Աստվա՛ծ, աղոթքն իմ, և ո՛ւշ դարձրու, Տեր, աղոթքիս: Մարդեղության ականջներով և աչքերով: 2. Ի ծագաց երկրէ կարդացի առ քեզ, մինչ ի վաստակել սրտի իմոյ: Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս տվայտում էր: Հեռավոր Բաբելոնում կարծում էին, թե Երուսաղեմը մոտ է Աստծուն: Նաև երբ բոլոր արարածներին .....
Սաղմոս ԾԹ
Այսուհետև անցած ժամանակների մասին ուսանելու համար. այն ժամանակ, երբ նա հրի մատնեց Միջագետքն ու Սոբողի Ասորեստանը, իսկ ետ դառնալիս Հովաբն Աղի ձորում կոտորեց տասներկու հազար մարդ: Արձանագիր սաղմոս Դավթի: Այս պատմությունը Երրորդ Թագավորությունն է պարունակում: Ըստ Բարսեղի՝ այնտեղ հայտնապես այսպես չէ, սակայն բնույթը նույնն է, այսինքն՝ խորհրդանշում է հրեաների գերությունը Բաբելոն: Նաև մեր բնության Դրախտից վտարվելու մասին է: Ինչպես նաև, երբ .....
Սաղմոս ԾԸ
Ի կատարած. մի՛ ապականիր. արձանագիր, այն ժամանակ, երբ Սավուղը զորք ուղարկեց պաշարելու նրա տունը և սպանելու նրան, սակայն նրա կինը կարողացավ հնարամտությամբ փրկել Դավթին, իր անմեղությամբ Սուրբ Հոգու միջոցով տեսնում է նաև Տիրոջը՝ առանց մեղքի չարչարանքներ կրելը, և Սավուղի մոլեգնությամբ՝ հրեաներինը Քրիստոսի հանդեպ: 1. Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Աստուած, յայնցանէ որ յարուցեալ են ի վերա իմ, ապրեցո՛ զիս: Աստվա՛ծ, թշնամիներիցս փրկի՛ր ինձ, ազատի՛ր .....
Սաղմոս ԾԷ
Այսուհետև՝ մի՛ ապականիր. արձանագիր սաղմոս Դավթի: Այս սաղմոսը նախորդի պես նույն էությունն ունի և նույն միտքն է արտահայտում. Դավթի մասին է, գերու, Տիրոջ և հրեաների: 1. Թէ արդարև զարդարութիւն խօսէիք. և ուղիղս դատէիք որդիք մարդկան: Եթե դուք արդարությամբ խոսեիք, ուղիղ կլինեին ձեր դատաստանները, մարդկանց որդիներ: Ուրիշ պատճառներ չի նշում, այլ, ասում է, եթե իրապես արդարություն սիրեիք, ուղիղ դատեիք, ոչնչի պակաս չէր լինի: 2. Քանզի և արդ իսկ ի սրտի .....
Սաղմոս ԾԶ
Այսուհետև՝ մի՛ ապականիր. արձանագիր Դավթի, երբ նա Սավուղի երեսից փախել թաքնվել էր քարայրում: Մի՛ ապականիր քեզ հուսացածներին: Եվ նորից՝ Եզեկիայի բարեկամները շրջում էին [մաքրելու Սուրբ Գիրքը] հեթանոսական ապականիչ խոսքերից, որտեղ չէին գտնում թագավորի մատանու նշանը, իսկ որտեղ որ գտնում էին, թողնում էին [հետևյալ գրությունը]. «կատարածը մի՛ ապականիր»: Երբ քարայրը պաշարվել էր Սավուղի կողմից, այդ ժամանակ ասաց այս սաղմոսը: 1. Ողորմեա՛ ինձ, Աստուած, .....
Սաղմոս ԾԵ
Այսուհետև՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից, այն ժամանակ, երբ այլազգիները նրան բռնել էին Գեթում, արձանագիր, սաղմոս Դավթի: Վերնագիրը նորից ցույց է տալիս սաղմոսի էությունը. այն գերիների մասին, որոնք Երուսաղեմից հեռացել էին: Նաև վերաբերում է յուրաքանչյուրին, ով սուրբ պատվիրանից մեղքի պատճառով հեռանում է: Արձանագիրն Աստծո անջնջելի գթությունն է, որ զգացին սրբերը, ինչպես նաև վկաները՝ անսասան մնալով: Նաև այս սաղմոսը, ի թիվս մի քանի այլ .....
Սաղմոս ԾԴ
Այսուհետև՝ իմաստության օրհնությունը, սաղմոս Դավթի Պատմում է իր փախուստն Աբիսողոմից և հրեաների մոլեգնությունը մեր Տիրոջ հանդեպ: 1. Ունկն դիր, Աստուած, աղօթից իմոց. և մի՛ անտես առներ զխնդրուածս իմ: Ակա՛նջ դիր, Աստված, իմ աղոթքին, և խնդրանքներս մի՛ անտեսիր: Ադամի և Երուսաղեմի մեղքերի համար՝ Տիրոջ և Եզեկիայի կողմից ասված: 2. Նայեա՛ առ իս և լո՛ւր ինձ, զի տրտմեցայ ես ի ձանձրանալ իմում, և խռովեցայ: Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ, քանզի անձկությամբ .....
Սաղմոս ԾԳ
Այսուհետև՝ Դավթի իմաստության օրհնությունը, այն ժամանակ, երբ զեփացիները եկան և ասացին Սավուղին. «Ահա Դավիթը թաքուն նստած է մեզ մոտ»: Այն ժամանակ, երբ զեփացիները եկան և ասացին Սավուղին, թե ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ այն այրում: Սա նաև առաքյալների դասին է վերագրվում, որոնք գնալով քարոզելու՝ ասացին. 1. Աստուած, յանուան քում կեցո՛ զիս, և ի զօրութեան քում իրա՛ւ արա ինձ: Աստվա՛ծ, քո անվամբ փրկի՛ր ինձ և քո զորությամբ արդար հանի՛ր ինձ: Որպեսզի .....
Սաղմոս ԾԲ
Այսուհետև Մալալեթի մասին, իմաստություն Դավթի: Սիմաքսը Մալալեթը գյուղ է թարգմանում, իսկ Թեոդիտոսը՝ գավառ, Ակյուղասը՝ վայր, որտեղ կործանվեց ասորեստանցիների զորքը: Այս սաղմոսը զորավոր է, ինչպես որ 30-րդ սաղմոսի մասին ասացինք: 1. Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ ոչ՛ գոյ Աստուած. ապականեցան և և պղծեցան յանօրէնութենէ իւրեանց. և ո՛չ  ոք է, որ առնէ զքաղցրութիւն: Անզգամն ասաց իր սրտում, թե՝ «Աստված չկա»: Ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրինության .....
Սաղմոս ԾԱ
Ի կատարած իմաստության սաղմոս Դավթի: Այն ժամանակ, երբ Դովեկ Եդոմայեցին եկավ պատմեց Սավուղին, թե ահա Դավիթն Աքիմելիքի տանն է: Դովեկը, որ Եսավի որդիների՝ եդոմայեցիների մոտից էր եկել Սավուղի մոտ և թլփատվել էր և հաճոյացել նրա առաջ, մատնում է Դավթին՝ ասելով, թե նա եկել է Աքիմելիքի մոտ և նրանից հաց ու սուր վերցրել և հարցրել Տիրոջից: Սավուղը բարկանում է և Դովեկին հրամայում կոտորել երեք հարյուր հինգ քահանայի, այդ ժամանակ Դավիթը երգում է և ասում. 1. .....
Սաղմոս Ծ
Ի կատարած Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ նրա մոտ եկավ Նաթան մարգարեն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբեին: Վերնագիրը ցույց է տալիս սաղմոսի բնույթն ու պատճառը, քանզի սա վերքերի դեղ է նման ձևով բոլոր մեղանչողների և զղջացողների համար: Սաղմոսի վերջին մասը նաև Բաբելոնի գերության խորհուրդն ունի՝ հիշելով Երուսաղեմը, որին փափագում էին, դրա համար էլ ասում է. 1. Ողորմեա՛ ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում քաւեա՛ զանօրինութիւնս .....
Սաղմոս ԽԹ
Սաղմոս Դավթի, ինչպես Կորխի որդիներն էին, այդպես էլ Ասափը կամ գրողն է [այս սաղմոսի] կամ եղանակ տվողը և Աստծուն օրհնություններ նվիրողը: Սաղմոսի խորհուրդը Տիրոջ երկրորդ գալուստն է և հրեաների զոհաբերության մերժելի լինելը: Նաև Եփրեմի և Եզեկիայի մասին է: 1.Աստուած աստուծոց Տէր խօսեցաւ, կոչեաց զերկիր՝ յարեւելից մինչև ի մուտս արևու: Աստվածների Աստված Տերը խոսեց, ձայն տվեց երկրին արևելքից մինչև արևմուտք: Աստվածը ճշմարիտ Աստվածն է, աստվածները՝ .....
Սաղմոս ԽԸ
Այսուհետև Կորխի որդիների՝ սաղմոս Դավթի օրհնության: Կորխի որդիներն ի դեմս սուրբ առաքյալներ դիմում են բոլոր ազգերին՝ հիշեցնելով ահավոր և անաչառ դատաստանը: Սա նաև Դանիելի տեսիլքի մասին է, որ տեսավ բոլոր ազգերի վրա: 1. Լուարո՛ւք զայս ամենայն ազգք, ունկնդի՛ր լերուք ամենեքեան, ոյք բնակեալ էք յաշխարհի: Լսեցե՛ք այս, համա՛յն ազգեր, ակա՛նջ դրեք բոլորդ, որ բնակվում եք աշխարհում: Ո՛չ միայն հրեաները, այլ բոլոր արարածներն են նրանը, և աշխարհի վրա բնակվող .....
Սաղմոս ԽԷ
Կորխի որդիների երկուշաբթի օրվա օրհնության սաղմոսը: Եթե Դավթի սաղմոս ասելու օրը շաբաթվա յոթներորդ օրն էր և շաբաթ օրը, ապա երկուշաբթի օրը խորանում ու տաճարում նույնպես երգում էին: Նախորդ սաղմոսի նույն իմաստն ունի նաև այս սաղմոսը՝ եկեղեցու և առաքյալների և նաև Գոգի մասին է, ինչպես որ ասում է. «Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փութ» (Ես. 66:19) և այլն: 1. Մեծ է Տէր, և օրհնեալ է յոյժ ի քաղաք Աստուծոյ մերոյ, ի լեառն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․