Երիտասարդներին
Իշխանության հանդեպ վերաբերմունքի մասին
Իշխանության հանդեպ հարգալից վերաբերմունքի և հատկապես սիրո ու վստահության պակասն ավելի ու ավելի ակներև է: Ինչո՞ւ է պակասել հարգանքն իշխանության հանդեպ: «Իշխանություն» ասելով` այն նկատի ունենք ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև տարբեր ոլորտներում: Իշխանության հանդեպ հարգանքի նվազումը պայմանավորված է այն կրողների անձնական վարվեցողությամբ, զբաղեցրած պաշտոնի, ստանձնած պատասխանատվության մեջ անհամապատասխան վարքագծով: Հաճախ տարբեր .....
Նախախնամության հովանու ներքո
Սբ. Իսահակ Ասորին նշում է Աստծո նախախնամության երկու տեսակ՝ ընդհանուր և հատուկ: Ընդհանուր նախախնամության ներքո գտնվում է ամեն ոք: Իսկ հատուկ նախախնամության ներքո այն մարդիկ, ովքեր ամբողջ սրտով Աստծուն են փնտրում և հավատում: Այդպիսիք էին Դանիել, Եղիա մարգարեները, առաքյալները և այլք:  Պարզապես հիշենք, թե ինչպես Աստծո առանձնահատուկ նախախնամության ներքո գտնվող Պողոս առաքյալի պատճառով Աստված ոչ միայն առաքյալի կյանքը փրկեց նավաբեկությունից, .....
Մարդիկ փոխել են խաղաղ բնությունը
Տեխնիկական միջոցների մեծ մասը, որ այսօր մարդիկ օգտագործում են իրենց հարմարության համար, աղմուկ են առաջացնում: Ա՜խ, իրենց աղմուկով մարդիկ խաղաղ բնությանը խենթացրել են, փոխել և կործանել են այդ ամբողջ տեխնիկայի միջոցով: Իսկ առաջ ի՜նչ լռություն էր: Մարդը, ինքն էլ չհասկանալով, և՛ ինքն է փոխվում և՛ փոխում է [շուրջբոլորն ամեն բան]: Այսօր բոլորը սովորել են աղմուկի մեջ ապրել: Ժամանակակից երեխաներից շատերը սիրում են ընթերցել՝ միաժամանակ ռոք երաժշտություն .....
Էկոլոգիա. բնության և շրջակա միջավայրի մասին
Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում օգտվում է բնության բարիքներից` բուսական, կենդանական աշխարհից, իր կենսական կարիքներն ապահովելու համար: Սակայն բնության օգտագործումը հանգեցնում է նաև բնական ռեսուրսների սպառման, բնության աղտոտման ու վնասման: Ինչպիսի՞ն է քրիստոնեական տեսակետը բնության հանդեպ վերաբերմունքի մասին: Բնությանն ու դրան առնչվող խնդիրների վերաբերյալ գիտությունն անվանում են էկոլոգիա: Էկոլոգիան կենդանի օրգանիզմների, .....
Էլեկտրոնային մեդիա և միջանձնական հարաբերություններ
Մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մարդիկ միջին հաշվով օրական 3 ժամ հեռուստացույց են դիտում: Այսօր շատ ավելի տարբեր վիճակագրություն է ձևավորվում համակարգչի, բջջային հեռախոսի առջև օրական անցկացվող ժամերի վերաբերյալ: Դա նույնը չէ, ինչ թմրամոլ լինելը, թեև նմանություններ կան: Արդյո՞ք մարդիկ դրանից իսկապես անվնաս հաճույք կամ օգուտ են ստանում, թե՞ ուղղակի թմրամոլի պես չեն կարողանում հրաժարվել .....
Բազմաթիվ հարմարությունները մարդուն անպիտան են դարձնում
Այսօր մարդիկ գեղեցկության են ձգտում և գայթակղվում են դրանով: Դա ձեռնտու է եվրոպացիներին (1), նրանք անդադար պտտում են իրենց պտուտակահանները՝ ինչ-որ նոր բան պատրաստելով՝ ավելի գեղեցիկ ու իբրև թե ավելի պրակտիկ, որպեսզի նույնիսկ ձեռքերդ շարժելու կարիք չլինի: Նախկինում, հին գործիքներով աշխատելիս, մարդիկ իրենք էլ էին ամրանում: Իսկ այժմյան մեխանիզմներով ու սարքավորումներով աշխատելուց հետո պետք է ֆիզիոթերապիայի ու մերսման օգնությանը դիմես: Զարմանալ .....
Մարդիկ խենթացել են մեքենաների պատճառով
Ժամանակակից տեխնիկական միջոցներն անվերջ զարգանում են: Ավելի արագ են զարգանում, քան մարդկային ուղեղը, որովհետև սատանան է օգնում դրանց զարգացման հարցում: Հին ժամանակներում մարդիկ լռություն ու պարզություն էին վայելում՝ առանց այդ բոլոր հեռախոսների, ֆաքսերի և այլ սարքավորումների: - Նրանք ուրախանում էին կյանքով, Հա՛յր: - Այո՛, իսկ այժմ խենթացել են մեքենաների պատճառով: Տանջվում են այդ բազմապիսի հարմարություններից, անհանգստությունը խեղդում .....
Շրջակա միջավայրի աղտոտումն ու կործանումը
Արևը նույնիսկ ձմռանն այնպես է այրում, ինչպես Սինայում, որովհետև մթնոլորտում նոր օզոնային անցքեր են բացվել: Եթե հյուսիսային քամի չի փչում, ապա անհնար է արևի տակ կանգնել: - Հա՛յր, իսկ օզոնային շերտի հետ այդ խնդիրը ե՞րբ է լուծվելու: - Մի փոքր համբերիր, մինչև գիտնականները հինգ կիլոգրամ ծեփամածուկ վերցնեն ու անցքը փակեն: Այո-այո, թող գնան ու օզոնային շերտի անցքերը փակեն… Տեսնեն, որ Աստված ամեն ինչ մեծագույն իմաստությամբ ու ներդաշնակությամբ .....
Անկրկնելի անհատականությունը
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը:  Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի շուրջ աստվածաբանական .....
Մարդու արժեքը...
Աշխարհում ոչ մի արժեք ունակ չէ համեմատվելու այն գերագույն արժեքի հետ, որը տրված է քեզ համար… Կյանքում ամեն բան ունի իր արժեքը: Գրեթե ոչինչ հնարավոր չէ ձեռք բերել առանց վճարելու: Տարբեր են մեր ցանկություններն ու պահանջները, տարբեր են դրանց արժեքները: Շատ հաճախ, պահանջվող արժեքը չունենալով՝ մենք ստիպված հրաժարվում ենք այս կամ այն բանից: Տարօրինակ է, և միևնույն ժամանակ հետաքրքիր, այդ բոլոր արժեքները սահմանում ենք մենք՝ մարդիկ, սակայն .....
Հիշի՛ր, քրիստոնյա Հայ Զինվոր, Տերը քեզ հետ է
Յուրաքանչյուրիս պատմությունից հայտնի է մեր ազգի հերոսական ու փառահեղ էջերը, մեր Հայ Զինվորի մարտական ոգին, նրա արիությունն ու հավատը: Մեր հայ քաջերը, արհամարհելով մահը, իրենց մահով կյանք պարգևեցին գալիք սերունդներին: Այսօր էլ, անկասկած, Հայ Զինվորը, ինչպես Պաուլո Կոելիոն կասեր, Լույսի Զինվոր է՝ Քրիստոսի ճշմարիտ Զինվոր է: Իսկ Լույսը անմահ է, այն չի ոչնչանում: Ահա թե ինչու Աստված Լույս է: Իսկ հայ հոգին մշտավառ պահեց իր Լույսը Լուսավորչի Կանթեղի .....
Անարդարությունն Աստծո ցասմանն է արժանանում
Մեծ բան է, եթե մարդն Աստծո օրհնությունն ունի: Դա մի իսկական հարստություն է: Այն, ինչ օրհնված է՝ կանգուն է և չի քանդվում: Իսկ այն, ինչ օրհնություն չունի՝ կանգուն չի մնում: Անարդարությունը մեծագույն մեղք է: Բոլոր մեղքերը մեղմացուցիչ հանգամանքներ ունեն, անարդարությունից բացի: Այն Աստծո ցասմանն է արժանանում: Ի՜նչ սարսափելի բան է: Նրանք, ովքեր անարդարացի են վարվում մյուսների նկատմամբ՝ կրակ են հավաքում իրենց գլխին: Մարդիկ ինչ-որ անարդարություն .....
Աշխարհիկ ոգին հիվանդություն է
Այսօր ամենակարևորն աշխարհիկ ոգուն չընտելանալն է: Դա Քրիստոսի մասին վկայություն է: Որքան հնարավոր է փորձենք թույլ չտալ, որ այդ հոսանքը մեզ շեղի ու աշխարհի հունով տանի: Խելացի ձուկը կարթը չի ընկնում: Խայծը տեսնում է, հասկանում է, թե դա ինչ է, հեռանում է այդտեղից ու չի բռնվում: Իսկ մեկ ուրիշը տեսնում է խայծը, շտապում է կուլ տալ այն և իսկույն կարթն է ընկնում: Այդպես էլ աշխարհն է, այն խայծ ունի և դրանով որսում է մարդկանց: Մարդիկ տարվում են աշխարհիկ .....
Աշխարհիկ ոգին հոգևոր կյանքում
- Հա՛յր, երբեմն ասում եք, որ այսինչը եվրոպական խոշորացույցի միջով է նայում, այլ ոչ թե արևելյան ոգու օգնությամբ: Ի՞նչ եք ցանկանում դրանով ասել: - Ուզում եմ ասել, որ եվրոպական աչքով է նայում, եվրոպական մտածելակերպով, առանց հավատի, զուտ մարդկային տեսանկյունից: - Իսկ արևելյան ոգին ի՞նչ է: - "Во́сток восто́ков и су́щии во́ тьме́ и се́ни!" * - Այսի՞նքն: - Ասելով, որ ինչ-որ մեկն ընդունել է արևելյան ոգին և թողել եվրոպականը՝ նկատի ունեմ, որ տրամաբանությունը, .....
Սատանան կառավարում է ունայնությամբ
- Հա՛յր, ինչո՞ւ են սատանային երբեմն «աշխարհակալ» անվանում: Ինչ է, նա՞ է իսկապես կառավարում աշխարհը: - Ա՛յդ էր պակաս, որպեսզի սատանան կառավարեր աշխարհը: Երբ Քրիստոս «այս աշխարհի իշխան» (Հովհ. 16:11) ասաց սատանայի մասին, ի նկատի չուներ, որ նա աշխարհակալ է, այլ այն, որ ունայնությամբ և ստով է կառավարում: Մի՞թե կարելի է: Մի՞թե Աստված թույլ կտար, որպեսզի սատանան աշխարհի կառավարմանը հասներ: Սակայն նրանք, ում սրտերը ունայն ու աշխարհիկ բաներին .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․