Ուխտագնացություն
«Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել և ընթանում են Տիրոջ օրենքով»
Ճշմարտության ճանապարհով ընթացող քրիստոնյան բազմիցս է իր կյանքի ուղին իմաստավորում ուխտի ճանապարհներով: Նա հաստատակամ է իր ընթացքի մեջ, քանի որ, ինչպես սաղմոսերգուն է ասում, իր ոտքերի համար որպես ճրագ ունի Աստծո խոսքը (Սաղմոս 118:105): Դեպի Աստված տենչող հոգին զորանում է ուխտի ճանապարհներին: Փրկության առաջնորդող աղոթքի ճանապարհներն իրենց ուխտավորներին կոչում են փառաբանության, խոկման և աղոթքի: Հունիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու .....
Մայիսի 28-ը նշանավորվեց խաղաղության ուխտով
Մայիսի 28-ը յուրաքանչյուր հայորդու համար նշանավորվում է Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդով: Այդ օրը մոտ մեկ հարյուրամյակ առաջ Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին, մի հանրապետության, որ արդեն ամրացվել էր Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մայիսի 28-ը նշանավորեց ուխտի ճանապարհով, .....
Միասնական աղոթքով հաղթահարված բարձունքները
Մայիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի ճանապարհ անցավ՝ իր աղոթքը վերառաքելով Տիրոջը Տեղերի վանքի Ս. Աստվածածին և Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցիներում: Ողջ ճանապարհին երիտասարդներին ուղեկցում էր աղոթքն ու սաղմոսերգությունը: Տիրոջից օրհնություն հայցելու և աշխարհում խաղաղության հաստատմանն էր ուղղված երիտասարդների ուխտի .....
«Զորավոր» երիտասարդաց միությունը՝ սուրբ նահատակների բարեխոսությամբ զորացած
Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, մեկնեց Թեղենիքի Սրբոց Նահատակաց, Բջնիի Ս. Աստվածածին և Ս. Սարգիս եկեղեցիներ: Երիտասարդաց միության անդամները նախորդ օրը, ի հիշատակ սուրբ նահատակների, մասնակցել էին դեպի Ծիծեռնակաբերդ ընթացող ջահերով երթին, իսկ այսօր ուխտավորաբար գտնվելով Սրբոց Նահատակաց .....
Այս տարվա առաջին աղոթքը Երկրորդ Երուսաղեմում
Մարտի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնեց ուխտագնացության Վայոց Ձորի սրբավայրեր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքից հետո թվով քառասուն ուխտավորներն անցան այս տարվա իրենց առաջին աղոթքի ուղին, որ համահունչ էր օրվա՝ Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիի խորհրդին, թե անհրաժեշտ է հարատև, ամեն ժամ և անձանձրույթ աղոթել: «Մեծ .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հաղորդակից եղավ Ս. Գեղարդի օրհնությանը
Դեկտեմբերի 3-ին Հայ Առաքելական Ս. եկեղեցին տոնախմբեց Հայ եկեղեցու առաջին լուսավորիչների և հիմնադիրների՝ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով առաքյալների տոնը հռչակվել է որպես Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Ուխտի օրն Արարատյան Հայրապետական թեմը, առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի ուխտի օրհնաբեր ճանապարհը
Հայոց աշխարհի բազմադարյան սրբավայրերը մեր հավատավոր նախնիների արգասաբեր հավատքի և ստեղծագործ հանճարի խոսուն վկաներն են: Սրբավայրերով հարթված ուխտի ճանապարհները հայ ուխտավորի համար դարձել են հույսի, հավատի, նորոգության և օրհնության ճանապարհներ: Նոյեմբերի 20-ին դեպի Վայոց Ձորի մարզ տանող ուխտի օրհնաբեր ճանապարհն անցավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ: Ուխտավորների աղոթական .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն ուխտագնացությամբ սրբացրեց Տերունական օրը
Շաբաթվա յոթ օրերից Տերունի օրը՝ կիրակին, քրիստոնյան նվիրաբերում է Տիրոջը՝ սրբացնելով այն Սբ. Պատարագի մասնակցությամբ և բարի գործերով: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները, սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի գլխավորությամբ, հերթական Տերունական օրը՝ նոյեմբերի 6-ը, սրբացրին ուխտագնացությամբ, որ նվիրել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության տարեդարձին: «Մեր ուխտի աղոթքն է, որ Տերն Ամենայն Հայոց .....
Երիտասարդ ուխտավորներն իրենց հոգու հայրենի տանն էին՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հոկտեմբերի 23-ին՝ Գյուտ խաչի տոնին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Հայոց Սրբություն Սրբոց Սբ. Էջմիածին: Աղոթքների և շարականների երգեցողության ներքո անցավ երիտասարդ ուխտավորների ճանապարհը: Դարեր շարունակ և այսօր էլ նվիրական զգացումով է հայ ուխտավորը ոտք դնում Հայոց հոգևոր կենտրոն՝ հագեցնելու համար հոգևոր իր ծարավը: Սբ. Էջմիածնի դարավոր .....
Եռօրյա ուխտագնացություն դեպի Վիրահայոց թեմ
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, մեկնեց եռօրյա ուխտագնացության դեպի Վիրահայոց թեմ: Մինչ մեկնելը, վաղ առավոտյան, թվով քսան ուխտավորներ Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում միասնաբար աղոթեցին: Հասնելով Թբիլիսի՝ ուխտավորները Սբ. Էջմիածին եկեղեցում (1805 թ.) մասնակից եղան Երեկոյան ժամերգության: .....
Մասնակցություն ուխտի Սբ. Պատարագին Լմբատավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցում
Հոկտեմբերի 1-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Արթիկի թեմի Լմբատավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցի: Օրը և սրբավայրը պատահաբար ընտրված չէր. արդեն մի քանի տարի է, որ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը հռչակվել է որպես Լմբատավանքի ուխտի օր: Համայնքի թվով երեսուն ուխտավորները, աղոթքի ճանապարհ անցնելով, միացան Արթիկի, հարակից գյուղերի և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ուխտավորների .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի ուխտը Վարագա Սբ. Խաչի տոնին
«Քրիստոսը հաճեց բնակվել Սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար». յուրաքանչյուր հայ քրիստոնյա հոգևոր մեծ ուրախություն և մխիթարություն է ապրում այս խոսքերից, որ հնչեց Տիրոջ կողմից 7-րդ դարում Վարագա լեռան մոտ հայտնված խաչանիշ լույսից: Արևմտյան Հայաստանի Վարագա լեռան վրա Սբ. Հռիփսիմեին պատկանող Քրիստոսի Խաչափայտի մասունքի գտնվելու զարմանահրաշ պատմությունն արդեն 1400 տարի է, որ Հայ եկեղեցին հիշատակում է և տոնախմբում: .....
Հայաստանի անկախության 25-րդ ամյակը երիտասարդները նշանավորեցին ուխտագնացությամբ
Սեպտեմբերի 21-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Աբովյանի Սբ. Ստեփանոս, Սբ. Հովհաննես եկեղեցիներ և Ակունք գյուղի Սբ.Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր: Հայոց աշխարհը՝ երբեմնի երկրային Դրախտը համարվող խորհրդավոր մեր երկիրը, այսօր իր բազմադարյան պատմության էջերին ևս մեկը լրացրեց՝ թևակոխելով անկախության 25-րդ տարին: Եվ երիտասարդաց միության .....
Սիրիահայ համայնքն ուխտի մեկնեց Օշական
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, սեպտեմբերի 13-ին հերթական ուխտագնացությամբ մեկնեց Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Սիրիահայերից յուրաքանչյուրի համար կարևոր է ուխտի ճանապարհը՝ որպես հոգենորոգ ճանապարհ: Աղոթքով և շարականների երգեցողությամբ նրանք անցան հոգենորոգ այդ ճանապարհը: Հոգևոր .....
Ուխտագնացություն դեպի Տաթև. կառուցենք մեր տաճարները
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ, օգոստոսի 20-ին մեկնեց երկօրյա ուխտագնացության Տաթևի վանական համալիր: Վաղ առավոտյան Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում ուխտավորները՝ թվով քառասուն հոգի, միասնական աղոթքից հետո սկսեցին իրենց ուխտի ճանապարհը՝ իմաստավորելով այն աղոթքով և սաղմոսերգությամբ: Համայնքային կյանքում .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․