30 Մարտ, Բշ, պահք
01/04/2026
Ավագ Չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ Չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդոց 18), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12-14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19): Ավագ Չորեքշաբթի
31/03/2026
«Շնորհիր մեզ Տեր արթնություն իմաստուն կույսերի հետ և մեր հոգիների լապտերները պայծառացրու» Չարչարանաց շաբաթի երկրորդ օրը՝ Ավագ Երեքշաբթին, պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Այս օրը նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդոց 7:11): Ավագ Երեքշաբթի օրը մարդկության
30/03/2026
Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն: Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու»
29/03/2026
Պատարագի արարողության համապատասխան հատվածում պատարագիչ հոգևորականը, երկու ձեռքով սկիհը բարձր պահած, շրջվում է դեմքով դեպի ժողովուրդը և ասում. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»` Օրհնյալ լինես Տիրոջ անունով եկածդ, սրան նաև ավելացնում է` «Օրհնեալ, որ գալոցդ ես»` Օրհնյալ լինես Դու, որ գալու ես: Նշված առաջին խոսքով հիշատակվում է Քրիստոսի առաջին գալուստը, իսկ մյուսով` երկրորդ գալուստը: Քրիստոսի երկրորդ գալստյան վերաբերյալ նման հիշատակություն
28/03/2026
Քրիստոս Իր երեքամյա քարոզչության ընթացքում հարություն տվեց երեք հոգու, որից մեկը չորսօրյա մահացած Ղազարոսն էր: Այս մասին գրում է միայն Հովհաննես ավետարանիչը (Հովհ. 11:1-46): Վերջինս, անդրադառնալով այս իրողությանը, մանրամասն պատմում է, թե երբ Հիսուս Բեթանիայում էր, լսում է, որ Իր հետևորդներից Մարիամի և Մարթայի եղբայր Ղազարոսը, հիվանդացել և մահացել է: Քրիստոս գնում է գերեզման՝ պատվիրելով մի կողմ տանել այն ծածկող քարը և երբ ասում է. «Ղազարո՛ս,
27/03/2026
Երկու սաղմոս կա, որ, ինչպես գիտենք, երգվել է Իդիթոմիի կողմից. դրանք են՝ երեսունութերորդ սաղմոսը և մյուսն էլ այն, որը այժմ մեր ձեռքի տակ է։ Այս սաղմոսների հեղինակությունը, համաձայն ավանդության, վերագրում ենք Դավթին։ Վերջինս հորինելով՝ Իդիթոմիին է փոխանցել ժողովրդի համար սաղմոսների նվագերգությամբ մարդկանց իրենց հոգու ախտերից հեռու պահելու հնարավորությունը, որի շնորհիվ էլ ովքեր լսում էին, հետ էին դառնում իրենց սխալ ուղուց, իսկ Աստված էլ
26/03/2026
Ձեր՝ ունկնդրելու հոժարամտությանը և մարմնով տկար լինելուս հակառակ՝ ձեզ հաղորդվող իմ խոսքի զորությանը նայելով՝ մտքիս գալիս է կաթնակեր մանկան պատկերը, որը ոչ մի կերպ չի ուզում բաժանվել մայրական կաթից: Եվ իսկապես որ, եթե մենք էլ, այդ մանկան նման, խանդաղատանքով փափագենք մեր մայրը եղող Եկեղեցու ստինքներից կաթ ըմպել, ստուգապես կձերբազատվենք մեր տկարություններից: Ու ինչպես որ յուրաքանչյուր մայր, եթե անգամ իր կաթի աղբյուրը ցամաքում էլ է, եթե
25/03/2026
«Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար» (Տիմ. Գ 16)՝ շարադրված Սուրբ Հոգու կողմից այն նպատակով, որ ծառայի իբրև մարդկային հոգիների բժշկարան, որտեղից յուրաքանչյուր ոք կարող է իր մեղքի համար դարման ընտրել։ «Իսկ այդ բժշկությունն էլ,- ինչպես ասում է Սուրբ Գիրքը,- կարող է դադարեցնել մեծամեծ մեղքերը» (հմմտ. Ժող. Ժ 4)։ Մարգարեները մեզ այլ կերպ են խրատում, պատմագիրները՝ ուրիշ, Օրենքը՝ մեկ այլ կերպ՝ առաքինության մասին զանազան խրատներ