10/07/2026
Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ: Աստվածհայտնության խորհրդի դրսևորումը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա: Պայծառակերպության խորհրդին ներկա էին Մովսես և Եղիա մարգարեները, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Հիսուս, Կանայի հարսանիքում ջուրը գինու փոխելով, ցույց տվեց Իր աստվածային զորությունը, իսկ Թաբոր լեռան
09/07/2026
«Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» (Մատթ․ Է 1-2)։ «Այսուհետև միմյանց չդատե՛նք» (Հռոմ․ ԺԴ 13)։ Առանց չափազանցելու կարող եմ ասել, որ մենք մեր կյանքն անցկացնում ենք մեր նմաններին դատելով։ Մենք առավոտից մինչ երեկո նստում ենք դատավորի աթոռին ու մեր առջևով հերթով անցկացնում ենք բոլոր ամբաստանյալներին՝ ամենամտերիմ անձանցից սկսած մինչև այնպիսի անձինք, որոնք ղեկավարում են ազգի ճակատագիրը:
08/07/2026
«Ո՞ւր է քո Աստված» (Սաղմ. ԽԲ 4): Այս հարցումը, թե՝ «ո՞ւր է քո Աստված», փոխ եմ առել քառասուներկուերրորդ սաղմոսից: Այս հարցումը չի պատկանում սաղմոսերգուին, այլ՝ նրա թշնամիներին: Այս սաղմոսն արտահայտում է բաբելացիներից պարտված ու գերեվարված Իսրայելի ժողովրդի տրտունջները: Այս հարցումը հեթանոս հաղթողների կողմից ուղղված էր այն պարտվածներին, որոնք հավատացյալներ ու ճշմարիտ Աստծու երկրպագուներ էին: Սաղմոսի երեք տների միջոցով սաղմոսերգուն
07/07/2026
«Հիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը… և քարոզում էր արքայության Ավետարանը» (Մտթ. Դ 23): «Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մտթ. Զ 33): Հիսուս շուրջ 2000 տարվա դեմք է: Ոչ մի հնագույն պատմական դեմք այսօր այնքան հատկանշականորեն ճանաչված չէ աշխարհում, որքան որ Հիսուս: Հին և նոր աշխարհների ոչ մի անձի մասին այնքան մանրակրկիտ ուսումնասիրություններ ու բարեխիղճ պրպտումներ
06/07/2026
«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է…» (Մտթ. 7:21-23) խոսքերի վերաբերյալ: 21 «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է: 22 Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում
05/07/2026
Ժամանակակից աշխարհի տեղեկատվական հեղեղը, սոցիալական ցանցերն ու բազմաթիվ մարտահրավերներ երիտասարդի կյանքը շատ հաճախ լցնում են անհանգստությամբ ու տագնապով՝ հեռվացնելով նրան ինքն իրենից: Տեղեկատվական հորձանուտի մեջ կանգ առնելու, աստվածատուր կյանքը վերարժևորելու և ներքին խաղաղություն ձեռք բերելու լավագույն միջոցներից է հոգևոր ճամփորդությունը՝ ուխտագնացությունը: Հուլիսի 5-ին «Զորավոր» երիտասարդաց միությունը հոգևոր ճամփորդության
04/07/2026
Հուլիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մանկավարժ Տաթև Պետրոսյանը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեցին Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Ոսկեվազի Ս. Հովհաննես եկեղեցին (4-5-րդ դդ.) էր, ուր ընդհանրական աղոթքի մասնակցեցին, և եկեղեցու հոգևոր սպասավորը երեխաներին ներկայացրեց եկեղեցու
03/07/2026
«Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց» (Մտթ. ԺԳ 33): Կա մի բառ, որը ժամանակակից մարդկանց, հատկապես՝ սկեպտիկների շուրթերին բազմիցս հայտնվում և հաճախ նաև նրանց գրչի արգասիքն է դառնում. «առաջադիմություն» բառն է այդ: Նրանք, եթե անգամ քաղաքականության, գիտության, տնտեսագիտության, փիլիսոփայության կամ բարոյականության մասին էլ խոսելիս կամ գրելիս լինեն, շատ հազվադեպ