23 Հունիս, Գշ
25/06/2026
«Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» (Մատթ. ԺԴ 16): Սուրբ Գրքում մեկը մյուսից տարբեր ընդգրկում ունեցող երկու մեծաշուք ու փառավոր խնջույքներ են նկարագրվում: Առաջինը պարսից թագավոր Ասուերոսի խնջույքն է: Նրա թագավորության սահմանները ձգվում էին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ նահանգների վրա: Այս Ասուերոսը հույների պատմության մեջ հայտնի աշխարհակալ Քսերքսեսն է: Ահա այս Քսերքսեսն էր, որ իր թագավորության մայրաքաղաք Շուշանում երևելի
24/06/2026
«Որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. ԺԸ 14): Հպարտ փարիսեցու և խոնարհ մաքսավորի առակում տեսնում ենք, որ հպարտը մինչև անգամ անհանդուրժելի ու անտանելի է իր աղոթքի ժամանակ և իր կրոնական պարտականությունների կատարման մեջ: Տեսնում ենք, որ նա իր աղոթքում ամբարտավան ու գոռոզ խոսքեր ունի միայն: Նա ուրիշներին ստորացած, անկում ապրած, անասնականացած է տեսնում ու միայն ինքն իրեն՝ ամենքից
23/06/2026
«Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» Մտթ. ԺԶ 13, 16)։ Իմ այսօրվա քարոզի նյութը ավելի շատ կրոնա-պատմական է, քան՝ բարոյական կամ իմաստասիրական։ Մեր կողմից արվող պատմական քննության բուն նպատակն է ճանաչեցնել Քրիստոսին այնպես, ինչպես չորս Ավետարաններն են մեզ ներկայացնում՝ Նրա բնության հանգամանքով պայմանավորված։ Քրիստոնեության սկզբնավորման
22/06/2026
«Մարդը թե մեռնի՝ կապրի՞ դարձյալ» (Հոբ ԺԳ 14): «Ես իսկ եմ հարությունը և կյանքը, ով որ հավատա Ինձ, թեպետև մեռնի` կապրի» (Հովհ. ԺԱ 25): Մի օր՝ իր տառապանքի սև ու տխուր օրերին, հուսահատեցնող ու դժնդակ դեպքերից վհատված` Հոբը հարցնում է իր բարեկամներին. «Եթե մարդ մեռնի, մահից հետո է՞լ պիտի ապրի»: Այս աշխարհում ապրող յուրաքանչյուր անհատ այս միևնույն հարցումն ունի իր շուրթերին. «Արդյո՞ք գերեզմանը կյանքի վերջին հանգրվանն է: Արդյո՞ք
20/06/2026
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցն այսօր զարդարել է ուրախալի ու աստվածապարգև մի տոն, որը հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներից մեկն է և կոչվում է «Գյուտ նշխարաց», այսինքն՝ նշխարների գյուտ: Սիրելի´ քույրեր և եղբայրներ, վստահ եմ` բոլորդ էլ գիտեք Հայ և Ընդհանրական Եկեղեցիների նշանավոր ու ամենասիրելի սրբերից մեկի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին, որը Աստծու կենարար
19/06/2026
«Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին» (Ա Կորթն․ Ա 22-23): Պողոս առաքյալի այս խոսքերից հետևում է, որ նրա ապրած դարաշրջանում աստվածային զորության հայտնության մասին երեք հիմնական ըմբռնումներ գոյություն ունեին։ Հրեաներն աստվածային զորությունը ցանկանում էին տեսնել միայն երկնային հրաշքների, նշանների մեջ, հեթանոսները՝ մտքի և հանճարի բարձր կարողության, իսկ քրիստոնյաները՝
18/06/2026
«Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը» (Մտթ. ԺԳ 30) Հիսուս որոմների առակը պատմեց՝ մատնանշելով Աստծու թագավորության պատրաստության համար անհրաժեշտ պայմաններից մեկը։ Մատթեոս ավետարանիչը, իբրև Հիսուսին անձնապես ունկնդրած մեկը, այս առակը գրել է եբրայերեն, որի մեկ հունարեն թարգմանությունն է հասել մեզ իբրև առաջին ավետարանչի գործ։ Հետևաբար, այս առակը համարվում է Հիսուսի վարդապետության վավերական «կտորներից» մեկը։ Այսօր
17/06/2026
«Վարդապե՛տ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Եվ Նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, Ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. ԺԲ 13-15): Ժառանգության խնդրի պատճառով դիմող այս մարդու հանդեպ Հիսուսի մերժողական վերաբերմունքի մասին երկար եմ խորհել: Ինչո՞ւ է Հիսուս մերժում մեկին, ով դիմել էր