7 Հոկտեմբեր, Բշ
03/02/2015
Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում փետրվարի մեկին «Զորավոր» մանկական երգչախումբը ներկայացավ հետաքրքիր և յուրահատուկ. մանուկները երգում էին, պարում և բեմադրում: ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ Արք. Կճոյանի օրհնությամբ նորասկսնակ երգչախումբը մեկ ամիս է, ինչ գործում է: Երգչախումբը իր աշխատասիրության շնորհիվ արդեն երկրորդ անգամ է ներկայանում: Երեխաները իրենց
01/02/2015
Երբ նպատակը ճանապարհ է ընկնում այն հասնում է իր հանգրվանին, քանզի նպատակն ուղղորդողը` իրագործման այն մեծ ուժն ու հավատն է, որն անգամ մեծ դեգերումներից, միևնույն է ափ է հասցնում: Աստծո հանդեպ հավատարմության և ինքնանվիրաբերման ապացույցը նաև ուխտավոր լինելու առաքելությունն է, որը ճանապարհ գնալու իրավունքը ստանում է հենց Բարձրյալից:
31/01/2015
Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է սիրված հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Հավատն առ Աստված ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում: Կարևոր՝ ինչպես յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Երբ ամեն տեղ, ամեն իրավիճակում տեսնում ու զգում ես Աստծո գոյությունը, երբ ամեն վայրկյան նայում ես զույգ որդիներիդ ու սիրող կնոջդ աչքերին, հասկանում ես, որ ՇՆՈՐՀԱԿԱԼ ես, որ այս երջանկությամբ պարտական ես ու պիտի գնահատես ու թանկ պահես, այլապես ձեռքիցդ կգնա: Պատահե՞լ է, որ
31/01/2015
Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու ու 14 զինվորների տոնը: Այդ առթիվ ս. պատարագ մատուցվեց սրբի անունը կրող եկեղեցիներում,որոնք Արարատյան Հայրապետական թեմում երեքն են: Առավոտյան՝ ս. պատարգից առաջ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի բերվեց ձեռագիր Ավետարան, որը 17-րդ դարում ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից նույն եկեղեցում: Քահանաների ու հավատավոր մարդկանց
30/01/2015
Այսօր՝ հունվարի 30-ին, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Ս. Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդեսը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացում կատարեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը: Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, ուսուցիչներին ու երեխաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես
29/01/2015
Հունվարի 29-ին, ԱՀԹ <<Արարատ>> երիտասարդաց միության անդամները <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագրի շրջանակներում այցելեցին Նուբարաշեն համայնքի զորամաս, որպեսզի հանձնեն մանկատան և գիշերօթիկ դպրոցների երեխաների կողմից գրված զինվորներին ուղղված նամակները Հայոց բանակի 23 ամյակի առիթով: Օրն անցավ բավականին հետաքրքիր և անակնկալներով լի,երիտասարդները ծանոթացան զորամասի տարածքին ,և նույնիսկ ճաշեցին զորամասի ճաշարանում զինվորների
29/01/2015
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Ամենապատիվ Հոգևոր Տեր, Մեծահարգ Վերապատվելի, Հանձնաժողովի հարգարժան անդամներ և սիրելի ներկաներ, Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն և օրհնություն ենք բերում ձեզ: Այսօր մենք վերստին մեկտեղվել ենք քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական
29/01/2015
«Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. 12:15) Տերունավանդ այս պատգամն ու պատվիրանը դարեր ի վեր խոսում է ողջ մարդկության հետ սուրբգրային էջերից, սթափեցնում և զգուշացնում հեռու փախչել ագահությունից, քանի որ այդ չէ մարդու կյանքի նպատակն ու իմաստը: Դժբախտաբար ներկայումս մարդկությունը հասել է այնպիսի մի վիճակի, որ այլևս գրեթե անհնար է վերադառնալ սակավապետ կյանքին,