08/05/2022
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի (Ղուկ․ 9։25)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ամեն ինչ վաճառքի հանած ու դրանով իսկ ամեն բան արժեզրկած այս աշխարհում, որտեղ յուրաքանչյուրն իր շահն, իր օգուտն է փնտրում, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն ասես զգուշացնող նշան լինեն, որ հարկավոր է կանգ առնել ու լրջորեն մտածել իրական օգուտի ու արժեքավորի մասին։ Այս մի տողով Տեր Աստված մարդու հոգին հակադրում է ողջ աշխարհին, դնում է
07/05/2022
Երրորդ դարում ապրած, ազգությամբ ասորի եդեսացի քրիստոնյաներ են Գուրիասը, Սամունասը և Աբիբասը: Գուրիասը և Սամունասը քահանաներ էին, ովքեր ստիպվեցին Դիոկղետիանոս կայսեր կողմից հավատքը ուրանալ, բայց նրանք չուրացան քրիստոնեական հավատքը և դաժանաբար չարչարվեցին ու գլխատվեցին: Իսկ Աբիբասը Եդեսիայի Եկեղեցու սարկավագն էր: Լիկիանոս կայսրը հրամայեց նրան բանտարկել, բայց երբ նրան չգտան, բանտարկեցին Աբիբասի ազգականներին: Այդ ժամանակ Աբիբասն ինքը
06/05/2022
Ամեն ժամանակ՝ առավել ևս փորձությունների և դժվարությունների մեջ, Քրիստոսի հետևորդները կոչված են հավատարիմ մնալու իրենց հավատի Զորագլխին՝ Քրիստոսին և Նրա խոսքին: Այսինքն՝ կոչված են առաքինի կյանքով ապրելու, միմյանց թև ու թիկունք լինելու, սեր ու հոգատարություն ցուցաբերելու, նախ իրենց կյանքով օրինակ ծառայելու, քանի որ գործով վկայված խոսքն է արժանահավատ: Հավատի ճանապարհին Տերն Իր հետևորդներին մնայուն մխիթարություն, հաստատուն հույս է
05/05/2022
«Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում իր նմանին» (Սիրաք 13:20) Ծննդոց Գիրքը պատմում է, որ երբ Աստված երկրի հողից ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, նրան տեղավորեց բերկրության դրախտում (տե՛ս 2:7, 15): Սակայն Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մարդը միայնակ էր, քանի որ «չգտավ իր նմանությունն ունեցող մի օգնական» (2:20): Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական
04/05/2022
- Խորհուրդն ի՞նչ է,- հարցրեց ծերը։- Բնության մեջ սփռված բարիքը խորհուրդ է։ Մի՞թե հիասքանչ չէ երփներանգ ծաղիկը, որը գրավում է քեզ ու մղում՝ սիրելու իրեն։ Մոտենում ես նրան, իսկ նա այնպիսի նուրբ ու ընտիր բույր ունի, որ ավելի է տրամադրում իրեն սիրելու։ Դա էլ հենց բարիքն է։ Եվ մի՞թե խորհուրդ չէ։ Որտեղի՞ց այդ գույները, որտեղի՞ց այդ բույրը։ Նույնը կարելի է ասել նաև թռչունների, կենդանիների, ջրում բնակվողների մասին։ Ամեն բան արտահայտում է Աստծու բարեգթությունը․․․ Ոմանք
03/05/2022
«Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ. 5:4)։ Ստորին Եգիպտոսի ընդարձակածավալ անապատներում՝ արևի կիզիչ ճառագայթների տակ, երբեմն մի արտակարգ տեսարան է առաջանում, որը կոչվում է կրկներևույթ և որի գիտական բացատրությունը միայն 19-րդ դարի սկզբում տրվեց: Ճամփորդն իր հոգնությունից ու ծարավից ընկճված, տկար աչքերով հորիզոնի վրա հետզհետե ընդնշմարում է կապտագույն, ընդարձակ լճեր, որոնք մինչև իսկ եզերված են բնակավայրերի տարտամ ուրվագծերով՝ այնպիսի
02/05/2022
Հարափոփոխ այս աշխարհում քրիստոնյան հոգու պահանջ ունի՝ ուխտի ճանապարհ անցնելու, Աստծու հետ միավորվելու և զորանալու, որպեսզի Աստծով հաղթահարի այն բոլոր դժվարություններն ու մարտահրավերները, որ առկա են իր ճանապարհին: Ապրիլի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, անցավ ուխտի ճանապարհ, որ նրան առաջնորդեց Մոշաղբյուրի Ս. Հովհաննես Կարապետի, ապա Խոր Վիրապի վանքեր:
01/05/2022
Դու ես վէմ, և ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի Իմ, և դրունք դժոխոց զնա մի յաղթահարեսցեն։ Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն (Մատթեոս 16։18)։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ. Քրիստոսի հարության Հինանց շրջանի երրորդ կիրակին է։ Ունայն է այն մարդու կյանքը, որը հարության խոստումն իր հոգում չունի, հարության և հավիտենական կյանքի խոստմամբ չի վերափոխվում,