15/05/2022
Բայց տեսե՛ք, թե ինչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի (Ղուկ․ 11։41): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս, Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առանձնահատուկ երկյուղածությամբ և գոհությամբ է օրհնում ու գովաբանում Քրիստոսի անսահման սիրո և մեր փրկության նշան սուրբ Խաչը՝ նշելով նրա սքանչելի երևման տոնը։ Այսօր առանձնահատուկ ջերմությամբ ենք խոնարհվում մեզ մխիթարող, մեզ զորացնող, հույս պարգևող
14/05/2022
Ամեն մի սրբավայր հայտնի է իր ուխտի օրով: Երևանի հնագույն սրբավայրերից Զորավոր Ս. Աստվածածինը հարուստ է հինգ ուխտի օրով, որոնցից առաջինը մայիսի 14-ին է՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը: Ուխտի նվիրական օրվա առթիվ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» Ավետարանը: Մինչ Ս. Պատարագի
14/05/2022
Էր լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ։ Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ (Հովհաննես 1։9)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Այսօր Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն է, ով իր հոգևոր սպասավորությունն է ժամանակին բերել նաև Սուրբ Անանիայի անապատում և մեծ ավանդ ու ներդրում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում։ Այսօր
13/05/2022
Քրիստոնեությունը կնոջը վեր հանեց ավելի բարձր հեղինակության, ինչը չենք կարող տեսնել այլ կրոններում կամ մարդկային պատմության անցյալի մեջ: Որոշ կրոնների հետևող հասարակությունների մեջ կինը երկրորդական կամ երրորդական տեղում է, ինչպես օրինակ իսլամի կամ բուդդիզմի մեջ: Բուդդայականության մեջ նույնիսկ կնոջ նկատմամբ շեշտված թշնամական վերաբերմունք կա: Կինը տանջանքներով լի նյութական աշխարհի` սանսարայի մարմնացումն է: Դրա համար էլ բուդդայականությունը
12/05/2022
Յուրաքանչյուր ոք իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ իրեն կամ մեկ ուրիշին հարցրած կլինի՝ ո՞րն է մարդու գոյության իմաստը: Այս հարցին Սուրբ Գիրքը հստակ պատասխանում է. «Նա աշխարհի գոյությունից էլ առաջ ընտրել էր մեզ՝ Քրիստոսի միջոցով Իրեն պատկանելու համար, որպես սուրբ և անարատ ժողովուրդ, և իր սիրով մեզ նախասահմանել՝ Հիսուս Քրիստոսի ձեռքով Իր որդիները լինելու, որովհետև ա՛յդ էր Իր կամքը և ծրագիրը» (Եփես. 1:4): Սակայն Աստծու պատկերն ու նմանությունն
11/05/2022
- Աստված սեր է, այլ ոչ թե մեր կյանքի պարզ հանդիսատես։ Նա նախախնամում է մեզ ու հետաքրքրվում մեզանով որպես Հայր, ինչպիսին և է իրականում, սակայն նաև հարգում է մեր ազատությունը։ Նա չի ճնշում մեզ,- շեշտեց ծերը։- Մեր հույսն Աստծու նախախնամության վրա դնենք։ Իսկ եթե հավատում ենք, որ Աստված հետևում է մեզ, ապա համարձակություն ունենանք տրվելու Նրա սիրուն, և այնժամ Նրան մշտապես մեր կողքին կտեսնենք։ Չենք վախենա գայթելուց։ Ի՜նչ կատարյալ է մարդու
10/05/2022
«Տերը հարցրեց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»» (Ծննդ․ 4․9)։ Սուրբ Գրքի առաջին գլուխներում ընթերցողի ուշադրությունը գրավում են հետևյալ երկու հարցումները, որոնք Աստված ուղղել է մարդուն. «Ո՞ւր ես» (Ծննդ. 3.9), «Ո՞ւր է եղբայրդ» (Ծննդ. 4.9): Այս երկու հարցադրումներից է սկիզբ առել ողջ աշխարհի՝ ինչպես անհատական, այդպես էլ համայնական փրկությունը: Այս հարցումներն այսօր էլ Աստված ուղղում է մեզ նույնքան հանդիսավորությամբ՝
09/05/2022
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, ինչպես նաև մեր խոնարհումը՝ Հայրենական պատերազմի վետերաններին ու Արցախյան հերոսամարտերի քաջարի զինվորներին: Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում, քանի որ դեռ չեն հաղթահարվել Արցախի