26 Հոկտեմբեր, Բշ
08/09/2020
«Մայր և կոյս, աղախին Քրիստոսի, որ բարեխոսդ ես միշտ աշխարհի» (շարական): Սիրելի՛ հավատավոր հայորդիներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը: Որքա՜ն ենք ուրախանում մեր և մեր հարազատների, մեր զավակների ու ծնողների ծննդյան տարեդարձերին: Ուրախանում ենք նրանցով, մեր կյանքում նրանց ներկայությամբ, որ Աստված նրանց պարգևել է մեզ: Ուստի որքա՜ն առավել մեծ ցնծության և ուրախության առիթ է, որքա՜ն
07/09/2020
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի: Սա Բաբելոնից վերադարձածների օրհնությունն է վերադարձի և տաճարի շինության համար, և մեր Տիրոջ տնօրինության մասին է ասում. 1. Օրհնեցէ՛ք զՏէր, զի բարի են սաղմոսք, Աստուծոյ մերում քաղցր եղիցի օրհնութիւն: Օրհնեցե՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնությունը մեր Աստծուն: Ահա իմացաք «ալելուիա»-ի թարգմանությունը, որը կոչվում է օրհնեցե՛ք Տիրոջը, կամ քաղցր է սաղմոսը, կամ գովեցե՛ք նրան, որ Էն է:
06/09/2020
«Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել» (Մրկ. 7:37): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեզ կրկին տեղափոխում է մեր մտավոր տեսածրին արդեն այնքան հարազատ դարձած Գալիլիայի գողտրիկ ծովեզերքն ու հերթական հրաշքի ականատեսը դարձնում: Մարկոս ավետարանիչը չի բացահայտում, թե ով՝ միգուցե Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտները, միգուցե Նրան հետևող ու Նրա գործած բազմաթիվ հրաշքներից
04/09/2020
Սեպտեմբերի 3-ին և 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արարատյան Հայրապետական թեմի քաղաքամայր Երևանի և Արարատի մարզի հոգևոր տեսչության հոգևոր սպասավորներին` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի: Հանդիպումներին Հանրակրթության
04/09/2020
Ճշմարիտ սեր ունեցողը մերձավորին համարում է Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մեկը, որը նաև Աստծու տաճար է համարվում: Նա, ով սիրում է իր մերձավորին, դրախտային երանելի վիճակ է ապրում՝ ի տարբերություն նրա, ում սրտից բացակայում է այդ սերը: Ճշմարիտ սեր ունեցողը մշտապես ուրախ է, իսկ եթե մերձավորի կողմից որևէ անախորժության է հանդիպում, ապա մեծահոգաբար և համբերությամբ տանում է այն, քանի որ սերն, ըստ Պողոս առաքյալի, համբերատար է (Ա Կորնթ.
03/09/2020
Ինչո՞ւ է մարդկային կյանքը բարդացել, խճճվել ու դարձել անմաքուր: Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ, թաքցնելով իրենց մեղքերը, խճճվել են դրանց մեջ և ազատվելու որևէ փորձ չկատարելով՝ ընթանում են մահաբեր ուղով: Մեղքը մարդուն հեռացնում է Աստծուց՝ Կյանքի Աղբյուրից, խաթարում է մարդկային փոխհարաբերությունները և ենթարկում հոգևոր մահվան: Որքան մարդն ուշացնում է զղջումն ու ապաշխարությունը, այնքան ավելի է խճճվում մեղքի կապանքների մեջ, ինչպես թռչունը՝
02/09/2020
Կենդանի և գործուն սերն իր ճանապարհին կառուցում ու ամրացնում է ամեն ինչ: Սերն, ըստ Սուրբ Գրքի, ամբողջացնող շաղախն է ամեն ինչի (Կող. 3:14), Սուրբ Գրքի արքայական օրենքն է (Հակ. 2:8), Աստծու օրենքի կատարումը (Հռոմ. 13:8) և անկասկած իր մեջ կրում է ներկա և ապագա երանելի կյանքի խոստումը: Մարդկային կյանքն արագահոս գետի նման անցնում է ու գնում, անցյալը հնարավոր չէ վերադարձնել, ապագան անորոշ է, իսկ կյանքի ավարտն էլ հայտնի չէ, ուստի Քրիստոսի հետևորդը ջանում է
01/09/2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք բերում ուսանող և աշակերտ մեր զավակներին և կրթական գործի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Դարեդար մեր ժողովուրդը սիրո և մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ ամեն փորձության և ավանդել մեզ իբրև անգին ժառանգություն, որը և դարձել է մեր հարատևության գրավականներից մեկը։ Աշխարհում այսօր տարածված