27 Հոկտեմբեր, Գշ
01/11/2018
6. Բայց խնդրեսցէ ասէ՝ հաւատովք, և մի՛ երկմտիցէ: Միայն թե նա հավատով թող խնդրի և թող չերկմտի: Ամեն ինչում մեզ հավատք է պետք և ոչ միայն սոսկ հավատք, այլ մաքուր և ջերմեռանդ հավատք, որի օրինակը մեր Տերը ցույց տվեց՝ ասելով. «եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի» (Մատթ. 17:19): Եվ նորից ասում է, թե ինչ էլ որ խնդրեք հավատքով և չերկմտեք, կտրվի ձեզ
31/10/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը դեպի հավիտենություն առաջնորդող սիրո գիտակցումով կյանքի է կոչում սոցիալական իր ծրագրերը՝ աստվածասիրությամբ և եղբայրասիրությամբ համեմելով իր համայնքային կյանքը: «Ով սիրում է, նա ծնված է Աստծուց և ճանաչում է Աստծուն: Ով չի սիրում, նա չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է»,- ասել է սիրո առաքյալ Հովհաննեսը (Ա Հովհ. 4:7-8): Քրիստոնյայի համար ամեն ինչի լրումը սերն է, որտեղ սեր չկա, այնտեղ խավար է: Հոկտեմբերի
30/10/2018
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԳՀԽ անդամներին և արդյունավոր
30/10/2018
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհը լի է անտարբերությամբ, մի մեղքով, որ երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետն անվանել է ութերորդ մահացու մեղք, մի մեղքով, որ, ըստ գերմանացի փիլիսոփա Ալբերտ Շվեյցերի, բարոյականության մեծագույն թշնամին է: Մարդկային անտարբերության խնդիրը նորություն չէ, բոլոր ժամանակներում մարդիկ ենթարկվել են այս երևույթի կործանարար ազդեցությանը: Ավետարանական «Բարի սամարացու» առակի օրինակով (Ղուկ. 10:30-37) տեսնում
29/10/2018
Սաղմոս Սողոմոնի համար: Ոչ թե Սողոմոնին, այլ Սողոմոնի Տիրոջն են վայել այս խոսքերը, որ ցույց են տալիս նրա ի սկզբանե լինելը և նրա շնորհիվ աշխարհի բոլոր ծայրերի [մարդկության] հավատքի դառնալը: 1. Աստուած, զիրաւունս քո արքայի տո՛ւր, և զարդարութիւնս քո որդւոյ թագաւորի: Աստվա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր, և արդարությունդ՝ թագավորի որդո՛ւն: Արդարներն այսպես ասացին, ու լսեց Հայրը, և բոլոր դատաստաններն իր Որդուն տվեց: Եվ արդարությունդ՝ թագավորի
28/10/2018
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Գյուտ Խաչի տոնը նշեց հոկտեմբերի 28-ին, տոնական կիրակին կրկնակի տոն էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի և բազմաթիվ ուխտավորների համար: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Գյուտ Խաչի տոնն այս տարի առաջին անգամ հայտարարվել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի
28/10/2018
Խաչի փրկարար ճանապարհն ընտրած սիրելի՛ հավատացյալներ, Որքա՜ն ողորմած է մեր Երկնավոր Հայրն ու որքա՜ն հոգատար՝ մեր Մայր Եկեղեցին, որ հերթական լուսաշող տոնն են նվիրել իրենց հավատարիմ զավակներին: Այսօր կրկին խնդության մեծ առիթ ունենք, սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, քանզի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկչական սուրբ խաչի գտնվելու տոնը: Խաչելությունից հետո Տիրոջ մարմինը չմնաց խաչի վրա, այլ՝
27/10/2018
Տասներկու տիեզերական սուրբ վարդապետներն այն սրբակենցաղ աստվածաբան հայրերն են՝ ապրած մինչև 5-րդ դարը ներառյալ, որոնց աստվածաբանական հայացքների վրա է գլխավորապես հիմնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց աշխատություններում տվել են եկեղեցուն հուզող գլխավոր աստվածաբանական հարցերի պատասխանները: Ռեթեոս և Դիոնիսիոս Արիսպագացի: Ռեթեոսի մասին տեղեկությունները շատ սակավ են: Նա համարվում է Դիոնիսիոս Արիսպագացու