23 Դեկտեմբեր, Գշ
20/05/2016
Զատկից հետո երեխաների մոտ՝ դասարան մտա: Նրանք գիտեն, որ հոգևորական և աստվածաբան լինելով՝ իրենց անպայման պետք է «Քրիստոս հարյավ ի մեռելոց ասեմ»-ով ողջունեմ: Եվ ահա՛ ներս մտա, սակայն միտումնավոր որոշեցի ոչինչ չասել նրանց: Ուղղակի ողջունեցի ու հարցրեցի. - Ինչպե՞ս եք, ի՞նչ եք անում: Եվ աշակերտներից մեկն ինձ ասաց. - Հա՛յր, պետք է ասել «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: - Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: - Բայց Դուք չասացիք: - Այո՛, չասացի: Մյուս
19/05/2016
Մայիսի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Արշալույս քրիստոնեության հայոց» գիտաժողովը։ Գիտաժողովին հայ գործընկերների հետ մասնակցում էին նաև գիտնականներ Լեհաստանից ու Ռուսաստանից։ Հյուրերի շարքում էր նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորական, լեզվաբան, պատմաբան և աստվածաբան Հայր Հովհաննես Գուայտան։ Ողջունելով ներկաներին` Սրբազան
19/05/2016
Հաստատվել են ս.թ. հունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսը և տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ: Կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Տարբերանշանի նկարագրությունը. Տարբերանշանը շրջանաձև է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Ս. Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա և հետագայում կառուցվել
19/05/2016
Սաղմոսերգուն երանի է տալիս նրան, ով հոգ է տանում աղքատին՝ նշելով, որ Տերը նեղության օրը կփրկի նրան (Սաղմոս 40:1): Իսկ Միքիա մարգարեն իր մարգարեության գրքում հետևյալ հարցումն է տալիս՝ Տերը քեզանից ի՞նչ է պահանջում և ի պատասխան նշում է՝ ողորմություն սիրել (Միքիա 6:8): Տիրոջ խոսքը լսելու, Նրա հետ հաղորդակցության մեջ լինելու և Նրա կամոք ապրելու մեծ ցանկությունն է, որ հավատավոր մարդկանց համախմբում է Աստծո տանը՝ որպես մի ամբողջություն և համայնք:
18/05/2016
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը: Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի շուրջ աստվածաբանական
16/05/2016
Տիկին Սաթենիկ, ի՞նչ դերակատարում ունի կինը քաղաքական դաշտում, հոգեւոր ոլորտում եւ հասարակական կյանքում… Ըստ իս, կնոջ դերն ամբողջանում է մարդ հասկացության մեջ, այն չի տարբերվում, չի զատվում, կինն էլ, ինչպես որ տղամարդը, նույն մարդն է, նույն հասարակական էակը, սակայն կան առանձնահատկություններ, որոնց շնորհիվ կանայք տարբերվում են տղամարդկանցից: Կանաց և տղամարդկանց նմանությունների և տարբերությունների հարաբերակցությունը ես պատկերացնում
15/05/2016
Այս խորագիրն էր կրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների և «Զորավոր» երիտասարդաց միության անդամների համատեղ մասնակցությամբ ներկայացումը, որ տեղի ունեցավ մայիսի 15-ին՝ Հոգեգալստյան տոնի օրը, Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի դահլիճում: Ներկայացման սցենարի հեղինակը և բեմադրիչը կիրակնօրյա դպրոցի մանկավարժ և տիկնանց միության անդամ Սիրանուշ Գումրույան էր: Հանդիսատեսի՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու
15/05/2016
Ամեն տարի մայիսի երրորդ կիրակին աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում ընդունված է հիշել այն մարդկանց, որ մահացել են ՁԻԱՀ-ից: Առաջին անգամ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը նշվել է 32 տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում, երբ գրանցված էր ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք: Այդ օրն իրականացվող յուրաքանչյուր միջոցառում նպատակ ունի ողջ աշխարհով մեկ հասարակության և կառավարության ուշադրությունը